«Համշենցիներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չNo edit summary |
||
Տող 29. | Տող 29. | ||
|քանակ19 = |
|քանակ19 = |
||
|հղում19 = |
|հղում19 = |
||
|երկրամաս20 = {{դրոշավորում|Սաուդյան Արաբիա}} |
|||
|քանակ20 = |
|||
|հղում20 = |
|||
|լեզու = [[Հայերեն]] ([[Արևմտահայերեն]]-[[Համշենի բարբառ]]) [[Թուրքերեն]] |
|լեզու = [[Հայերեն]] ([[Արևմտահայերեն]]-[[Համշենի բարբառ]]) [[Թուրքերեն]] |
||
|հավատք = [[Իսլամ]] / {{դրոշավորում|Հայ Առաքելական Եկեղեցի}} |
|հավատք = [[Իսլամ]] / {{դրոշավորում|Հայ Առաքելական Եկեղեցի}} |
07:57, 27 փետրվարի 2013-ի տարբերակ
Համշենցիներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր:Hemsinli.jpg | ||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
700.000 | ||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
Հայերեն (Արևմտահայերեն-Համշենի բարբառ) Թուրքերեն | ||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
Իսլամ / Հայ Առաքելական եկեղեցի | ||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||||||||||||||||||||
Հայեր | ||||||||||||||||||||||||
Ծագել են | ||||||||||||||||||||||||
Սևծովյան տարածաշրջան |
Համշենցիներ (Թուրքերեն:Hemşinli), (Ռուսերեն:Амшенцы) Մահմեդական և Քրիստոնյա Հայեր
Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հզ. գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։
XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։
XIX դարում գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լ-գագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն ևն։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիրում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |