«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9. Տող 9.
Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475թ), որը պահվում է [[Ֆլորենցիայի ազգային թանգարան]]ում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իր ոտքերի տակ սպանված [[Գողիաթ]]ի գլուխն, բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վերոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար և թվում անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։

Նրա մյուս նշանավոր աշխատանքը Մեդիչիի պատվերով կատարված Ջովանի և Պյեռո Մեդիչիի դամբարանն է, որը իր հորինվածքով տարբերվում է ֆլորենտինյան ավանդական դամբարանների տիպից։ Ճիշտ է, արկոֆագը հարում է պատին, սակայն ֆոնը դասական արվեստին բնորոշ չ. ցանցկեն է, ձևավորված բրոնզյա հյուսածո զարդամոտիվով։ Հատկանշական է պոլիխրոմ սկզբունքը. վարպետն օգտագործել է տարբեր գույնի մարմար՝ կարմիր, սպիտակ, կանաչ, ինչպես նաև պարֆիր և բրոնզ։ Մարդկային ֆիգուրները բացակայում են, այստեղ հիմնական զարդանախշն ականթի տերևն է։ Դամբարանն ավելի մոտ է բարրոկոյի ոճին, քան դասական սկզբունքներին։
Նրա մյուս նշանավոր աշխատանքը Մեդիչիի պատվերով կատարված Ջովանի և Պյեռո Մեդիչիի դամբարանն է, որը իր հորինվածքով տարբերվում է ֆլորենտինյան ավանդական դամբարանների տիպից։ Ճիշտ է, արկոֆագը հարում է պատին, սակայն ֆոնը դասական արվեստին բնորոշ չէ. ցանցկեն է, ձևավորված բրոնզյա հյուսածո զարդամոտիվով։ Հատկանշական է պոլիխրոմ սկզբունքը. վարպետն օգտագործել է տարբեր գույնի մարմար՝ կարմիր, սպիտակ, կանաչ, ինչպես նաև պարֆիր և բրոնզ։ Մարդկային ֆիգուրները բացակայում են, այստեղ հիմնական զարդանախշն ականթի տերևն է։ Դամբարանն ավելի մոտ է բարրոկոյի ոճին, քան դասական սկզբունքներին։

Բարրոկոյի ոճին բնորոշ տարրեր տեսնում ենք Պուտտոն դելֆինի հետ քանդակում, սկզբնական շրջանում այն զարդարում էր Կառեջո վիլլայի շատրվանը, իսկ այժմ Պալացցո Վեկիոյի բակում է գտնվում։ Կլոր քանդակի խնդիրը, որ դեռևս առաջ էր քաշվել Դավթի արձանում այստեղ ստանում է իր լիարժեք լուծումը։

11:44, 26 փետրվարի 2013-ի տարբերակ

Անդրեա դել Վերոկկիո, (1435-1488, իտալ.՝ Andrea del Verrocchio), իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ։

Դավիթ (1475 թ)

Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա, հայտնի է, որ նրա աշակերտն էր Լեոնարդո դա Վինչին։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են բրոնզով, այլ ոչ թե մարմարով. քանի որ Դոնատելլոյից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։

Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475թ), որը պահվում է Ֆլորենցիայի ազգային թանգարանում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իր ոտքերի տակ սպանված Գողիաթի գլուխն, բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վերոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար և թվում անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։

Նրա մյուս նշանավոր աշխատանքը Մեդիչիի պատվերով կատարված Ջովանի և Պյեռո Մեդիչիի դամբարանն է, որը իր հորինվածքով տարբերվում է ֆլորենտինյան ավանդական դամբարանների տիպից։ Ճիշտ է, արկոֆագը հարում է պատին, սակայն ֆոնը դասական արվեստին բնորոշ չէ. ցանցկեն է, ձևավորված բրոնզյա հյուսածո զարդամոտիվով։ Հատկանշական է պոլիխրոմ սկզբունքը. վարպետն օգտագործել է տարբեր գույնի մարմար՝ կարմիր, սպիտակ, կանաչ, ինչպես նաև պարֆիր և բրոնզ։ Մարդկային ֆիգուրները բացակայում են, այստեղ հիմնական զարդանախշն ականթի տերևն է։ Դամբարանն ավելի մոտ է բարրոկոյի ոճին, քան դասական սկզբունքներին։

Բարրոկոյի ոճին բնորոշ տարրեր տեսնում ենք Պուտտոն դելֆինի հետ քանդակում, սկզբնական շրջանում այն զարդարում էր Կառեջո վիլլայի շատրվանը, իսկ այժմ Պալացցո Վեկիոյի բակում է գտնվում։ Կլոր քանդակի խնդիրը, որ դեռևս առաջ էր քաշվել Դավթի արձանում այստեղ ստանում է իր լիարժեք լուծումը։

Դիմաքանդակում Վերոկկիոն նույնպես փորձեր է անում խախտել հաստատված դասական ավանդույթները։ Արդեն իսկ Ջուլիաննա Մեդիչիի կավե քանդակում նա հրաժարվում է ֆրոնտալ պատկերումից և կնոջ գլուխը ներկայացնում երեք չորրորդ պտույտով թեթև ժպտալիս, որն էլ ապահովում է կիսանդրու դինամիկությունը։

Մյուս աշխատանքն Ֆռանչեսկա Տոռնաբուոնի դամբարանն է Սանտա Մարիա Նովելլայից, կատարվել է ավելի ուշ և լի է միստիցիզմով։ Պահպանվել է մի ռելիեֆ բաժանված 2 մասի։ Վարպետը պատկերում է բուրժուա կնոջը ծննդաբերելիս, որն էլ հանդիսացել էր նրա մահվան պատճառը։ Ինչպես հայտնի է մինչ Վերոկկիոն մշտապես ծննդյան տեսարանում գործող անձինք Քրիստոսն ու Տիրամայրն էին, իսկ այստեղ աշխարհիկ կերպար է։ Սա հիմնական նորարարություն է այս աշխատանքում։

Բառտոլլեմո Կոլլեոնի
Քրիստոսը և առաքյալ Թովման

Իտալիայի քանդակագործության պատմության մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում Ֆլորենցիայի ազգային թանգարանում պահվող կնոջ կիսանդրին, քանի որ այն վերածննդի շրջանի միակ ձեռքերով բյուստն էր։ Մյուս նորարությունն այն է, որ Վերոկկիոն պատկերում է ոչ թե պատանի աղջնակի, այլ հասուն կնոջ և նրան հետաքրքրում էր մոդելի հոգևոր էությունն, այլ ոչ ֆիզիկական կատարելությունը։ 80-ական թվականներին է վերաբերվում նրա խոշոր աշխատանքներից մեկն «Քրիստոսը և առաքյալ Թովման» անսամբլային քանդակը Օռ Սան Միկելե եկեղեցու խորանի համար։ Խախտելով դասական ավանդույթները, նա ներկայացնում է Թովմային խորանի շրջանակից դուրս, իսկ Քրիստոսին խորանում, հետևաբար նա առաքյալից բարձր է և վեր բարձրացված ձեռքն ավելի է ընդգծում նրա դոմինանտ դիրքը։

Նրա մյուս հայտնի աշխատանքը Բառտոլլեմո Կոլլեոնիի արձանն է։ Վերջինս Վենետիկի գլխավոր զորահրամանատարն էր և 1475 թվականին մահանալով՝ իր ամբողջ ունեցվածքը կտակում հանրապետությանն, այն պայմանով որ ի հիշատակ իրեն հուշարձան կառուցեն։ Լինելով ժամանակաշրջանի նշանավոր քանդակագործ՝ Վերոկկիոն այդ իսկ նպատակով ժամանում է Վենետիկ։ Հուշարձանը գտնվում է Վենետիկի Սանտ Ջովանի է Պաոլո եկեղեցու հրապարակում։ Ձիարձանը սերտորեն կապված է եկեղեցու հետ. ենթարկվում է պատի հարթությանը։ Չնայած այդ հանգամանքին այն տեղադրված է գրեթե հրապարակի կենտրոնում և ունի երկու դիտակետ։ Համեմատելով Դոնատելլոյի Գատտամելատի հետ պետք է ասել, որ երկուսն էլ ունեն բաձր պատվանդան, սակայն տարբերվում են պլաստիկ մոդելավորմամբ և բովանդակությամբ։ Վերոկկիոյի ձիարձանն ի տարբերություն Գատտամելատայի տրված է ավելի կլոր և ուռուցիկ ծավալներով։ Դոնատելլոյի մոտ ձիու ոտքն հենված է բրոնզյա գնդին, այդ պատճառով շարժումն կարծես թե քարացած է, իսկ Վերոկկիոյի մոտ քայլքը և շարժումն ազատ է, և ձին պատրաստ է իջնել իր պատվանդանից շրջակա իրականություն։ Մյուս տարբերություն այն է, որ Վերոկկիոյի մոտ Կոլլենին գերիշխող է ձիու հանդեպ, իսկ Դոնատելլոյի մոտ հակառակն էր՝ ինչպես հիշում ենք ձին ավելի մեծ էր։ Գլխի պատկերման մեջ ակնհայտ է ոչ թե դիմանկարային, այլև հերոսականացված, իդեալականցված սկզբունքը։