«Մրջյուններ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: tt:Кырмыскалар |
չ Ռոբոտը ավելացնում է․: new:इमू (प्राणी) |
||
Տող 146. | Տող 146. | ||
[[nds:Miegeems]] |
[[nds:Miegeems]] |
||
[[nds-nl:Miegamp]] |
[[nds-nl:Miegamp]] |
||
[[new:इमू (प्राणी)]] |
|||
[[nl:Mieren]] |
[[nl:Mieren]] |
||
[[nn:Maur]] |
[[nn:Maur]] |
17:25, 24 փետրվարի 2013-ի տարբերակ
Մրջյուններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Formicidae
Latreille, 1802
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
Formicariae | ||||||||||||||
|
Մրջյուններ (լատին․՝ Formicidae), թաղանթավորների կարգի միջատների ընտանիք: Ի տարբերություն կարգի մյուս ընտանիքների՝ մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով: Հայտնի է մոտ 7000 տեսակ:
Արտաքին հատկանիշներ
Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ կամ բացակայում են: Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի: Բերանային ապարատը ծամող է: Կան թևավոր և անթև տեսակներ:
Վարք
Ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում: Զարգացած բնազդներով հասարակական միջատներ են: Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»), սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից («չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից («աշխատավորներ»): Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև: Գաղութի ամենաբազմանդամ խմբի` աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները:
Բազմացում
Տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը: Բեղմնավորումը տեղի է ունենում օդում կամ գետնի վրա, ապա արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել:
Բները լինում են բարդ: Կան և մշտապես բույն չունեցող՝ թափառական տեսակներ:
Սննդառություն
Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ` առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով: Աշխատավոր մրջյունները թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թգագեղձերի արտադրած հյութով` տրոֆոլաքսիսով:
Նշանակություն
Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները: Որոշ տեսակները վնաս են հասցնում տեխնիկական կուլտուրաների մթերքներին: Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանման միջոցառումներ: Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA