«Վարդգես Ուլուբաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: de:Vardges Ulubabjan, ru:Улубабян, Вардгес Ашотович
Տող 26. Տող 26.
[[Կատեգորիա:Նոյեմբերի 8 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 8 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ]]

[[de:Vardges Ulubabjan]]
[[ru:Улубабян, Вардгес Ашотович]]

23:11, 22 փետրվարի 2013-ի տարբերակ

Վարդգես Աշոտի Ուլուբաբյան

Կենսագրություն և գործունեություն

Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1980-1982թթ. աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984 -1986թթ. սովորել է Ռուսաստանի Պենզա քաղաքի շինարարական ինստիտուտում: 1986թ. ընդունվել և 1988թ. ավարտել է Պենզայի կուլտուր-լուսավորական ուսումնարանի թատերական ռեժիսուրայի բաժինը: 1988թ. վերադառնալով Ստեփանակերտ` աշխատանքի է անցել ԼՂԻՄ հեռուստառադիոկոմիտեում` որպես ռեժիսորի ասիստենտ:


1989թ-ից. ակտիվորեն մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, մասնակցելով մարտական գործողություններին, որոնց ընթացքում բազմիցս վիրավորվել է: Հետագայում ծառայել է ԼՂՀ ՊԲ քաղբաժնում` որպես ավագ սպա` մասնակցելով նույն բաժնին կից ստեղծված «Գոյամարտ» հեռուստածրագրի հիմնադրման աշխատանքներին: 1995-1998թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում, որպես հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր: 1998թ. կրկին անցել է զինվորական ծառայության, նախ` որպես ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության հեռուստաօպերատոր, ապա ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հեռուստառեժիսոր:

2003թ. հուլիսին զորացրվել է և անցել կենսաթոշակի` երկարամյա զինվորական ծառայության կարգով: 2001-2007թթ. հեռակա կարգով սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լրագրության բաժինը: 2003թ. աշխատել է ՀՀ հանրային հեռուստատեսությունում` որպես հեռուստաօպերատոր: 2007-2008թթ. աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում` որպես հեռուստառեժիսոր: 2008թ. հունվարին նշանակվել է ԼՂՀ ԿԱ արխիվային գործի վարչության պետ: 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով: Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ Պարգևատրված է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն» մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: