«Վիպակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտ․ ms:Cerpen փոփոխվել է ms:Cerita pendekով
չ Ռոբոտը ավելացնում է․: fy:Koart ferhaal
Տող 30. Տող 30.
[[fi:Novelli]]
[[fi:Novelli]]
[[fr:Nouvelle]]
[[fr:Nouvelle]]
[[fy:Koart ferhaal]]
[[gan:短篇小說]]
[[gan:短篇小說]]
[[gn:Mombe'urã]]
[[gn:Mombe'urã]]

18:48, 22 փետրվարի 2013-ի տարբերակ

Վիպակ - գրականության պատմողական ժանրերից մեկը, որը միջին տեղ է գրավում վեպի և պատմվածքի միջև։

Գործող անձանց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և նորավեպից, բայց փոքր` վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ` վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։

Վիպակի նմուշներ են Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկին», Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Մուրացանի «Առաքյալը», Շիրվանզադեի «Նամուսը» և այլն։

Կան վիպակներ էլ, որոնք ծավալի և ժանրային առանձնահատկությունների տեսակետից երբեմն համարվում են նաև պատմվածք (օրինակ` Մուրացանի «Նոյի ագռավը», Շիրվանզադեի «Կրակը»)։[1]

Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 279.