«Արտավան Գ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: sl:Artaban III.
չ r2.7.3rc2) (Ռոբոտ․ no:Artabanes II av Parthia փոփոխվել է no:Artabanes II av Partiaով
Տող 17. Տող 17.
[[ko:아르타바누스 2세]]
[[ko:아르타바누스 2세]]
[[nl:Artabanus II]]
[[nl:Artabanus II]]
[[no:Artabanes II av Parthia]]
[[no:Artabanes II av Partia]]
[[pl:Artabanus II]]
[[pl:Artabanus II]]
[[pt:Artabano II da Pártia]]
[[pt:Artabano II da Pártia]]

01:53, 22 փետրվարի 2013-ի տարբերակ

Արտավան Գ-ի դրամը Էկբատանից

Արտավան Գ (ծն. թ. անհայտ - մոտ 38), Պարթևաց արքա 12-ից: Մոր կողմից` Արշակունի: Նախապես թագավորել է Ատրպատականում: Պարթևական գահը գրավել է Հռոմի դրածո Վոնոն թագավորին տապալելուց հետո` հիմնելով Արշակունիների կրտսեր ճյուղը: Արտավանը 16 թ.-ին Վոնոնին վտարել է նաև Հայաստանից, որի գահը վերջինս գրավել էր Հռոմի օգնությամբ: Արտավանը փորձել է Հայաստանի թագավոր հռչակել իր որդի Որոդեսին, սակայն Հռոմը կանխել է նրան և հայկական ավագանու համաձայնությամբ Հայոց թագավո հռչակել Զենոն-Արտաշեսին: Վերջինիս մահից (34 թ.) հետո, Արտավանը Հայոց թագավոր է կարգել իր որդի Արշակ Ա-ին` նպատակ ունենալով Հայաստանի զինակցությամբ Հռոմը դուրս բերել Արևելքից, վերականգնել Աքեմենյան աշխարհակալության սահմանները: Սակայն 35 թ.-ին Արշակ Ա-ն դավադրաբար սպանվել է և Հռոմի օգնությամբ հայկական գահին տիրել է Միհրդատ Իբերացին: Հռոմի դրդմամբ պարթևական պետության վրա հարձակվել են վրացական և ալանական ցեղերը: 36 թ.-ին պարթևական թագավոր է հռչակվել Հռոմի նոր դրածո Տրդատ Գ-ն, որի գահանիս է եղել Արտավանի դեմ ապստամբած Միջագետքի Սելևկիա քաղաքը: Արտավանը հարկադրված է եղել պարթևական ուժերը Հայաստանից ետ տանել և հոգալ սեփական սահմանների պաշտպանությունը: Նրան հաջողվել է հաղթել Տրդատ Գ-ին, վերականգնել իռ գահակալական իրավունքները (37թ.), Ատրպատականի, Միջագետքի, Պարսքի, Ելամի, կառավարումը հանձնել Արշակունիների տան ներկայացուցիչներին, կայունացնել պարթևական պետության վիճակը: