«Օգտակար գործողության գործակից»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: th:ประสิทธิภาพการแปลงพลังงาน
չ r2.7.3rc2) (Ռոբոտը ավելացնում է․: tr:Enerji dönüşüm verimliliği
Տող 48. Տող 48.
[[sl:Izkoristek]]
[[sl:Izkoristek]]
[[th:ประสิทธิภาพการแปลงพลังงาน]]
[[th:ประสิทธิภาพการแปลงพลังงาน]]
[[tr:Enerji dönüşüm verimliliği]]
[[uk:Коефіцієнт корисної дії]]
[[uk:Коефіцієнт корисної дії]]
[[zh:能量轉換效率]]
[[zh:能量轉換效率]]

21:26, 20 փետրվարի 2013-ի տարբերակ

Օգտակար աշխատանքը միշտ ավելի փոքր է քան կատարված աշխատանքը

Այս կամ այն մեխանիկական սարքը կամ օգտագործելով՝ մենք աշխատանք ենք կատարում:Կատարած աշխատանքը միշտ գերազանցում է այն աշխատանքին, որը իսկապես անհրաժեշտ է դրված նպատակին հասնելու համար: Դրան համապատասխան՝ միմյանցից զանազանում են ծախսած աշխատանքը`Aծախս և օգտակար աշխատանքը`Aօգտ: Օրինակ՝ եթե մեր նպատակն է m զանգված ունեցող բեռը բարձացնել h բարձրության վրա, ապա օգտակար աշխատանքը միայն այն աշխատանքն է, որը ծախսվում է բեռի վրա ազդրղ ծանրության ուժը հաղթահարելու համար: Բեռը հավասարաչափ բարձացնելու դեպքում, երբ մեր կողմից կիրառված ուժը հավասար է բեռի ծանրության ուժին, այդ աշխատանքը կարելի է որոշել հետևյալ բանաձևով.

Aօգտ=Fծh=mgh

Իսկ եթե բեռը բարձացնելու համար մենք օգտագործում ենք ճախարակ, կռունկ կամ էլ մի այլ մեքենա, ապա բեռի ծանրությոան ուժից բացի հարկ է լինում հաղթահարել նաև մեքենայի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեքենայում գործող շփման ուժը: Օրինակ՝ շարժական ճախարակ օգտագործելու դեպքում մենք հակադրված ենք լրացուցիչ աշխատանք կատարել.

ա)որպեսզի բարձրացնենք ճախարակը և ճոպանը, բ)որպեսզի հաղթահարենք շփման ուժը ճախարակի առանցքում:

Այս ամենի պատճառով մեր կողմից ծախսած աշխատանքը միշտ գերազանցում է անհրաժեշտ օգտակար աշխատանքին՝

AծախսAօգտ:

Օգտակար աշխաըանքը միշտ այն ընդհանուր աշխատանքի մի որոշ մասն է, որը մարդը կատարում է մեղանիզմի միջոցով: Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը կատարվածաշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից:

Գրականություն

Գրոմով Ս.Վ., Ռոդինա Ն.Ա., ՖԻԶԻԿԱ,7-րդ դասարան