«Սահարա անապատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: tpi:Sahara
Տող 132. Տող 132.
[[tk:Sahara]]
[[tk:Sahara]]
[[tl:Sahara]]
[[tl:Sahara]]
[[tpi:Sahara]]
[[tr:Sahra Çölü]]
[[tr:Sahra Çölü]]
[[tt:Сахра]]
[[tt:Сахра]]

21:57, 19 փետրվարի 2013-ի տարբերակ

Սահարան (արաբերեն՝ الصحراء الكبرى, աս-սահրա ալ-կուբրա, «Մեծն անապատը», (صحراء )) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ անապատն է, Անտարկտիկայից հետո։ Նա գտնվում է հյուսիսայի Աֆրիկայում, Կարմիր ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Սահարայի տարածքը 9,000,000 կմ² է։ Սահարան համարյա Ամերիկայի Միացյալ Նահանգների չափ է և Ավստրալիայից ավելի լայն է։

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է ոչ բևեռային գոտում։ Արևմուտքում այն Ատլանտյան օվկիանոսից տարածվում է Հյուսիսային Աֆրիկայով դեպի արևելք՝ Կարմիր ծով՝ ընդգրկելով մոտավորապես 9,100,000 կմ²։ Դրանում կարելի է 70 անգամ տեղավորել Անգլիան կամ ամբողջ ԱՄՆ-ը՝ առանց Տեխաս նահանգի։

Սահարայի մակերեսի 25 տոկոսից ավելին պատված է ավազի սավաններով ու ավազաբլուրներով և դրաաներով։ Առավել մեծ տարածք են զբաղեցնում լեռնային ավազաթմբերը, որոնք կարող են հասնել մինչև 333 մետր բարձրության։ Հակառակ ընդունված պատկերացումների՝ ավազաբլուրները կազմում են անապատի մոտ քառորդ մասը միայն։ Այն մեծ մասամբ կազմված է քարքարոտ բարձրավանդակներից, չոր դաշտավայրերից և աղուտ ցածրավայրերից։ Առաջին հայացքից թվում է, թե շատ մարդկանց կամ կենդանիների կենսագործունեության համար պայմանները բավարար չեն՝ հատկապես ջերմաստիճանի տատանումները հաշվի առնելու դեպքում (գիշերային ջերմաստիճանը ըստ Ֆարենհայթի՝ 21°(-6 °C), ցերեկները որոշ տեղերում հասնում է ըստ Ֆարենհայթի՝ 136°(58 °C)։ Այնուամենայնիվ, մոտավորապես երկուսուկես մլն մարդ (ինչպես նաև մեծ թվով շնագայլեր, ճագարամկներ, եղջյուրավոր իժեր և այծքաղներ) այն հաճույքով համարում են իրենց տունը։


Կաղապար:Link FA