«Անուշավան Սոսանվեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ru:Анушаван Сосанвер
Տող 15. Տող 15.
[[Կատեգորիա:Մ.թ.ա. 18-րդ դարի ղեկավարներ]]
[[Կատեգորիա:Մ.թ.ա. 18-րդ դարի ղեկավարներ]]
[[Կատեգորիա:Մ.թ.ա. 17-րդ դարի ղեկավարներ]]
[[Կատեգորիա:Մ.թ.ա. 17-րդ դարի ղեկավարներ]]

[[ru:Анушаван Сосанвер]]

05:05, 17 փետրվարի 2013-ի տարբերակ

Անուշավան Սոսանվեր (մ.թ.ա. 1725-1662), հայոց թագավոր, Արա Բ Կարդոսի որդի:

Կենսագրություն

Անուշավանի օրոք, ինչպես իր հոր՝ Արա Բ Կարդոսի ժամանակ, շարունակվեց Կարդուների և Բաբելոնի հակամարտությունը: Ընդ որում շուտով պարզվեց, որ Բաբելոնը այս կամ այն չափով հաջող պատերազմում էր միայն Սամսու-իլունայի շնորհիվ, որի մահվանից հետո նրա թողած թագավորություն անկում ապրեց: Մ.թ.ա. 1711 թվականին Կարդուները և Էլամի թագավորության բանակը լայնածավալ հարձակման անցան Կենտրոնական և Հարավային Միջագետքի ուղղությամբ և վերջակետ դրեցին Բաբելոնի տարածաշրջանային կարգավիճակին[1][2]: Այսուհետ, չնայած նրան, որ Բաբելոնում արքայական իշխանությունը պահպանվեց, որևէ տարածաշրջանային դերի մասին վերջինս արդեն խոսել անգամ չէր կարող: Դրանից հետո Բաբելոնի արքաների իշխանությունը տարածվում էր առավելագույնը միայն Բաբելոն քաղաքի ու հարակից տարածքների վրա: Հենց այս ժամանակներից Բաբելոնի պետությունը սկսեց դանդաղորեն մահանալ և իր վերջը գտավ մ.թ.ա.1595 թվականին, երբ վերջնականապես ընկավ Կարդունիասի իշխանության գերիշխանության տակ: Հատկանշական է, որ առաջինը իրեն Բաբելոնի արքա հայտարարած Կարդունիասի հերթական իշխան Ագում Բ Գթության սուրը (Գագրիմեր՝ mAg-gu-um) (մ.թ.ա. 1571-1549) ընդունվեց և իր հաջորդներին փոխանցեց մի տիտղոս, որում ընդգծված էր վերջինիս անբեկանելի կապը Հայաստանի հետ[3].

Կասսուի և Աքքադի արքա, լայնարձակ Բաբելոն երկրի արքա, Տուպրաշի հաղթահարող, Ալմայի և Պադնայի արքա, Կուտիների արքա

Արքայական այս տիտղոսը ցույց է տալիս, որ Կուտիումը, որը վաղուց արդեն հիմնավոր կերպով տեղադրվում է Հայաստանի հարավում` Կորճայքի ու Պարսկահայքի, ինչպես նաև Վասպուրականի հարավային գավառների տարածքում, ընդգրվել է Կարդունիասի իշխանության տարածքում, ինչը լրացուցիչ անգամ ցույց է տալիս իշխանության անառարկելի կապը Հայաստանի հետ[4][5]:

Ծանոթագրություններ

  1. Дьяконов И. М., История Древнего мира, с. 389
  2. Բաբելոնի հերթական արքա Աբու-էշուն (մ.թ.ա. 1712-1684) բաբելոնյան սեպագրերին հատուկ ոճով հայտնում է «կասսուներ»-ի դեմ ձեռք բերված հաջողության մասին, սակայն ընդհանուր քաղաքական իրավիճակի վերլուծությունը ստեղծում է լրիվ հակառակ պատկեր:
  3. Дьяконов И. М., История Древнего мира, с. 419-420
  4. Արտակ Մովսիսյան, Բարեպաշտ արքաների աշխարհակալություն: Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ, Երևան, 1997
  5. Արտակ Մովսիսյան // Հայաստանը Քրիստոսից առաջ Երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների) // Երևան: Յասոն, 2005