«Սենտիմո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը հեռացնում է․: es:Centavo (strongly connected to hy:Սենտավո), ca:Centau (strongly connected to hy:Սենտավո)
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: lt:Sentimas, ru:Сентимо
Տող 97. Տող 97.
[[en:Céntimo]]
[[en:Céntimo]]
[[fr:Céntimo]]
[[fr:Céntimo]]
[[lt:Sentimas]]
[[pl:Centimos]]
[[pl:Centimos]]
[[ru:Сентимо]]

15:32, 15 փետրվարի 2013-ի տարբերակ

Վենեսուելայի 50 սենտիմո դրամը։

Սենտիմոն, ինչպես և համարժեք սենտեսիմոն և սենտավոն մի շարք իսպանախոս երկրների հիմնական դրամական միավորների մանրուն դրամն է։ Իսպաներեն՝ céntimo։

Անունը

Իսպաներեն «սենտիմո» բառը, ճիշտ ինչպես նույնարմատ այլ դրամանիշների անունները (օրինակ՝ ֆրանսիական centime-ը կամ ամերիկյան cent-ը), լատիներեն centum (ցենտում - «հարյուր») բառի հոլովում է, և այստեղից էլ՝ այդ դրամական միավորների իմաստը՝ մեկ հարյուրերորդ։

Պատմությունը

1848 թվականին Իսպանիան հետևեց եվրոպական այլ երկրների օրինակին և ընդունեց դրամանիշների տասնորդական սիստեմ։ Այդ թվականին Սեգովիայի դրամահատարանում արտադրվեց բարեփոխված դրամական համակարգի առաջին մետաղադրամը՝ կես ռեալը, որի մեկ հարյուրերորդն էր սենտիմոն։ «Սենտիմո» անվամբ առաջին մետաղադրամը հատվել է նույնպես Սեգովիայի փողերանոցում, 5 սենտիմո պղնձե դրամի տեսքով (1854

Այդուհետև այս դրամական միավորը տարածվեց ամբողջ իսպանալեզու աշխարհում, երբեմն՝ «սենտեսիմո» և «սենտավո» անուններով։ Այս վերջին երկու դրամանիշները նույն «սենտիմոն» են, պարզապես աշխարհագրական և բարբառային գործոնների ազդեցությամբ ստացել են յուրովի անվանումներ։ Որպես հետևանք, «սենտավո» ձևը դարձավ ամենատարածված անվանումը, հատկապես՝ Լատինական Ամերիկայում։

Օգտագործումը

1854թ. սկսած սենտիմոն թողարկվել է Իսպանիայում, ապա՝ տարածվել իսպանական գաղութներ։ Ստորև նշված երկրների շարքից սենտիմոն ալևս չի օգտագործվում միայն Իսպանիայում և Պուերտո Ռիկոյում. Իսպանիայում 2002թ. պեսետային փոխարինեց եվրոն, իսկ Պուերտո Ռիկոյի պաշտոնական դրամական միավորը ԱՄՆ դոլարն է։ Ստորև՝ սենտիմոյի տեսակները՝ ըստ պետությունների ժամանակակից սահմանների.

Անգոլա

Իսպանիա

Պատկեր:10 centimo Spain.jpg
Իսպանիայի 1878 թ. 10 սենտիմո բրոնզե դրամը։

Կոստա Ռիկա

Պարագվայ

Պերու

Պուերտո Ռիկո

Սան-Թոմե և Պրինսիպի

Վենեսուելա

Ֆիլիպիններ

Տեսնել նաև

Աղբյուրներ

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century)