«Արքիմեդես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: min:Archimedes, tk:Ar­hi­med
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: ast:Arquímedes
Տող 83. Տող 83.
{{Link GA|ko}}
{{Link GA|ko}}
{{Link GA|uk}}
{{Link GA|uk}}
[[min:Archimedes]]

[[af:Archimedes]]
[[af:Archimedes]]
[[an:Arquimedes]]
[[an:Arquimedes]]
Տող 88. Տող 90.
[[arz:ارشميدس]]
[[arz:ارشميدس]]
[[as:আৰ্কিমিডিছ]]
[[as:আৰ্কিমিডিছ]]
[[ast:Arquímedes]]
[[az:Arximed]]
[[az:Arximed]]
[[ba:Архимед]]
[[ba:Архимед]]
Տող 152. Տող 155.
[[map-bms:Archimedes]]
[[map-bms:Archimedes]]
[[mg:Arsimeda]]
[[mg:Arsimeda]]
[[min:Archimedes]]
[[mk:Архимед]]
[[mk:Архимед]]
[[ml:ആർക്കിമിഡീസ്‌]]
[[ml:ആർക്കിമിഡീസ്‌]]

01:23, 14 փետրվարի 2013-ի տարբերակ

Արքիմեդես
հին հունարեն՝ Ἀρχιμήδης ὁ Συρακόσιος
Մտածող Արքիմեդեսը
Ծնվել էմ.թ.ա. 287
Սիրակուզա
Սիցիլիա
Մահացել էմ.թ.ա. 212 (75 տարեկան)
Սիրակուզա
մարդասպանություն
Բնակության վայր(եր)Սիրակուզա
ՔաղաքացիությունՍիրակուսե
ՄասնագիտությունՄաթեմատիկա, Ֆիզիկա, Ճարտարագիտություն, Աստղագիտություն
Գործունեության ոլորտերկրաչափություն, մաթեմատիկա, մեխանիկա, ճարտարագիտություն և աստղագիտություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՀայրՖիդիաս (Ֆիդի)
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Archimedes Վիքիպահեստում

Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը, Ἀρχιμήδης, մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212 թթ.), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ: Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի: Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը: Նրան են վերագրում նորարական մեքենաների նախագծումը, այդ թվում պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը: Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը օգտագործելով հայելիների շարքը: Ընդհանուր առմամբ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոսը և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը: [1][2]

Կենսագրություն

Գունդն ունի իրեն շոշափող գլանի ծավալի 2/3 –ը: Գունդ ը և գլան տեղադրված են Արքիմեդեսի գերեզմանին՝ իր խնդրանքով:

Արքիմեդը ծնվել է Սիցիլիա (Սիցիլիայի հունական գաղութ) կղզու Սիրակուզա քաղաքում: Նրա հայրը Ֆիդիասն էր, ով հայտնի աստղագետ էր ու մաթեմատիկոս: Ինչպես գրում է Պլուտարքոսը, Ֆիդիասը և Սիրակուզայի տիրան Հիերոնն ազգականներ էին: Հավանաբար նա էր ազդեցություն թողել Արքիմեդեսի դեռևս մանկուց գիտական հետաքրքրությունների վրա։ Արքիմեդը կրթություն է ստացել Ալեքսանդրիայում (Եգիպտոս), որը ժամանակի մշակութային ու գիտական կենտրոնն էր: Ալեքսանդրիայում Արքիմեդը ծանոթանում ու մտերմանում է ժամանակի հայտնի գիտնականների՝ Կոնոնի և Էրատոսթենեսի հետ: Ավարտելով ուսումն Ալեքսանդրիայում, Արքիմեդը վերադարնում է Սիրակուզա, ուր արժանանում է հայրենակիցների ուշադրությանն ու հարգանքին: Լեգենդները պատմում են, որ Արքիմեդեսը մոռանում էր սնվելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և պատրաստ էր գծագրելու ամենուրեք. փոշու մեջ, ավազի վրա, մոխրի մեջ, նույնիսկ իր սեփական մարմնի վրա։ Մի անգամ լողանալու ժամանակ նրա մոտ հանկարծ միտք է ծագում այն հրող ուժի մասին, որը բեռնում է մարմինը հեղուկի միջոցով և, մոռանալով ամեն ինչի մասին, մերկ, վազում է Սիրուկազի փողոցով հաղթական աղաղակելով «Էվրիկա»/Ես գտա/։

Արքիմեդը բազմաթիվ բացահայտումների հեղինակ է, հանճարեղ գիտնական, հայտնի ողջ հունական աշխարհում ի շնորհիվ շատ մեխանիկական կոնստրուկցիաների. դաշտերի ոռոգման մեքենաների, ջրամբարձ մեխանիզմների, լծակների համակարգերի, մեծ ծանրություններ բարձրացնելու ճախարակների /վերամբարձ կռունկներ/, զինվորական մետաղական ապարատների։ Նա կառուցել է լծակների մի այնպիսի համակարգ, որի օգնությամբ մի մարդ կարողացավ ջուրը իջեցնել «Սիրակոսիա» հսկա նավը։

«Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը» այս թևավոր խոսքը Արքիմեդի մտքերից է։ Արիքմեդը մահացել է հռոմեական զինվորականի սրի հարվածից։ Նա խորասուզված էր աշխատանքով և չէր նկատել, որ քաղաքը գրավված էր հռոմեացիների կողմից։ Երբ զինվորը հայտնվում է նրա մոտ և պահանջում, որ նա անհապաղ ներկայանա Մարցելիին, Արքիմեդը կնճռոտվում է, աչքը գծագրից չբարձրացնելով, թափ է տալիս ձեռքը և մռթմռթում. «Մի՛ խանգարի, ես հաշվում եմ»։ Զինվորը հանում է սուրը և սպանում նրան։ Իր շիրմաքարին Արքիմեդը ավանդել էր քանդակել գունդ և գլան՝ երկրաչափական նրա բացահայտումների խորհրդանիշները։ Տարիներ հետո շիրմաքարը ծածկվում է խոտով և այդ մասը շատ շուտով մոռացվում է։ Եվ միայն իր մահվանից 137 տարի հետո Ցիցերոնը Սիրակուզայում փնտրում և գտնում է այդ շիրմաքարը, որը ժամանակի ընթացքում մաշվել էր, իսկ հետո շիրմաքարը կորում է, արդեն ընդմիշտ։ Արքիմեդը կատարել է շատ ու շատ հայտնագործություններ։

Անկյունը երեք հավասար մասերի բաժանելու առաջադրանքը առաջացել է ճարտարապետական և շինարարական տեխնիկայի անհրաժեշտությունից։ Աշխատանքային գծագրությունների ժամանակ տարբեր տեսակի զարդաքանդակների, բազմանիստ սյունաշարերի, ճարտարապետական շինարարության, տաճարների արտաքին և ներքին ձևավորման համար ճարատարապետները, նկարիչները հանդիպում էին խնդիրների, որի յուրահատուկ ու միևնույն ժամանակ չափազանց հասարակ լուծումը տվեց Արքիմեդը՝ անկյունը բաժանելով 3 հավասար անկյունների։

Հայտնագործություններ և գյուտեր

Ոսկե Թագ

Արքիմեդեսը կարող է օգտագործած լինել իր լողունության սկզբունքը՝ բացահայտելու համար արդյոք թագի ոսկին ավելի ցածր խտություն ունի քան մաքուր ոսկին:

Կյանքի օրոք Արքիմեդի մասին հյուսվել են բազմաթիվ լեգենդներ: Ամենահայտնի լեգենդներից է Հիերոնի թագի պատմությունը: Սիրակուզայի արքա Հիերոն II-ը կարգադրում է Արքիմեդին ճշտել, այդյոք իր նոր թագը պատրաստված է մաքուր ոսկուց, թե՞ ոսկերիչը խարդախություն է արել ու թագի ոսկուն արծաթ է խառնել:[3] Ոսկու սկզբնական քաշը հայտնի էր, պատրաստի թագն էլ կշռում էր հենց այնքան. պետք էր որոշել թագի ծավալը, որ համեմատվեր նույն քաշի ոսկու ծավալի հետ: Սակայն թագը ձևավոր էր, և անհասկանալի էր, թե ինչպես կարելի է չափել անհարթ մարմնի ծավալը: Այդ մտորումներով տարված Արքիմեդը որոշեց լոգանք ընդունել: Ջրի մեջ ընկղմվելիս ջրի ինչ որ մասը դուրս հոսեց, և Արքիմեդը հասկացավ, որ մարմնի ծավալը հավասար կլինի իր իսկ դուրս մղած ջրի ծավալին: Համաձայն լեգենդի, Արքիմեդը բղավում է «Էվրիկա» ինչը նշանակում է «գտա՜»:[4] Այդ պահին հայտնաբերվեց հիդրոստատիկայի հիմնական օրենքը, Արքիմեդի օրենքը:

Ոսկե թագի պատմությունը տեղ չի գտել Արքիմեդեսի հայտնի գործերում: Ավելին, նրա նկարագրած մեթոդի կիրառելիությունը կասկածի տակ էր առնվում, քանի որ դուրս մղված ջրի ծավալը չափելու համար ծայրահեղ ճշգրտություն էր պահանջվում:[5] Հնարավոր է Արքիմեդեսը փոխարենը փնտրել է լուծում, որը կիրառում էր սկզբունք, որ հիդրոդինամիկայում հայտնի է որպես Արքիմեդի սկզբունք, որը նա նկարագրել է իր Լողուն մարմինների մասին տրակտատում: Այս սկզբունքը պնդում է, որ ջրի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որը հավասար է արտամղված հեղուկի կշռին:[6]

Արքիմեդի պարուրակ

Արքիմեդի պարուրակ կարող է ջուրը բարձրացնել:

Արքիմեդը բազմաթիվ ինժեներական գյուտերի հեղինակ է: Նա ստեղծել է ջուր բարձրացնող մեքենա (արքիմեդյան պարուրակ, որն առ այսօր կիրառվում է ծորուն և մածուցիկ բեռների տեղափոխման համար), լծակների և ճախարակների համակարգեր՝ մեծ ծանրություններ բարձրացնելու համար:

Արքիմեդի ճիրան

Արքիմեդի ճիրանը զենք է, որն ինչպես ենթադրվում է, ստեղծվել է Սիրակուզա քաղաքը պաշտպանելու համար: Հայտնի է նաև "նավ թափահարող" անվամբ, ճիրանը բաղկացած էր կռունկի նման բազկից, որից կախված էր մեծ մետաղյա շերեփը: Երբ ճիրանը իջեցվում է հարձակվող նավի վրա, բազուկը սկսում է թափահարել՝ նավը վեր բարձրացնելով այնուհետ ցած է գցում և սուզում այն: 2005 թ. “Հնագույն աշխարհի սուպերզենքերը” ֆիլմի նկարահանման ժամանակ, ճիրանը կառուցվել և փորձարկվել է հաստատելով նրա մեխանիզմի աշխատունակությունը:[7][8]

Արքիդեմեսի ջերմային ճառագայթները

Արքիմեդեսը հնարավոր է հայելիները օգտագործած լինի որպես պարաբոլիկ ռեֆլեկտոր միասնական գործողություններով հրդեհելու Սիրակուզայի վրա հարձակված նավերին:

Մեր թվարկության 2–րդ դարի հեղինակ Լուկիանոսը գրում է, որ մ.թ.ա. 212 թ. Սիրակուզայի պաշարման ժամանակ, Արքիմեդեսը թշնամու նավերը ոչնչացրեց կրակով: Դարեր անց, Անթեմիուսը Թրալեսից հիշատակում է այրող ապակիները որպես Արքիմեդեսի զենք:[9] Սարքը երբեմն անվանում էին «Արքիմեդեսի ջերմային ճառագայթ», որի միջոցով արևի լույսը ուղղորդում են դեպի մոտեցող նավերը, ստիպում նրանց այրվել:

Այլ հայտնագործություններ և գյուտեր

Լծակի վերաբերյալ Արքիմեդեսը ասել է. "Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ երկրագունդը:"

Չնայած Արքիմեդեսը լծակը չէր հայտնաբերել, նա տվել է սկզբունքի բացատրությունը իր Հարթությունների հավասարակշռության մասին աշխատությունում: Լծակի ավելի վաղ նկարագրություններ գտնվել են Արիստոտելի հաջորդների Պերիպատետիկ դպրոցում և երբեմն վերագրում են Արքիտասին:[10][11] Համաձայն Պապուս Ալեքսանդրիացու, Արքիմեդեսը աշխատել է լծակների վրա, որի հետևանք է նրա այն արտահայտությունը. "Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը:" (հուն․՝ δῶς μοι πᾶ στῶ καὶ τὰν γᾶν κινάσω)[12] Պլուտարքոսը նկարագրում է, թե ինչպես Արքիմեդեսը կառուցել է ճախարակ, որը թույլ էր տալիս վաճառականներին օգտագործելով լծակի սկզբունքը բարձրացնել շատ ծանր իրեր:[13][14]

Մաթեմատիկա

Չնայած Արքիմեդեսը համարվում էր մեխանիկական սարքավորումների կոնստրուկտոր, նա հայտնագործություններ է կատարել մաթեմատիկայի բնագավառում:

Նա իր սերն ու ձգտումները ներ է դրել այնպիսի բնագավառներում, որոնք կապ չունեն կյանքի վուլգար կարիքների հետ:

Արքիմեդեսը կարողացավ օգտագործել անվերջ փոքրը ժամանակակից ինտեգրալ հաշվին նման եղանակով

Ծանոթագրություններ

  1. (անգլերեն) Calinger, Ronald (1999). A Contextual History of Mathematics. Prentice-Hall. էջ 150. ISBN 0-02-318285-7. «Shortly after Euclid, compiler of the definitive textbook, came Archimedes of Syracuse (ca. 287 212 BC), the most original and profound mathematician of antiquity.»
  2. (անգլերեն) «Archimedes of Syracuse». The MacTutor History of Mathematics archive. 1999. Վերցված է 2008-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  3. (անգլերեն) Vitruvius. «De Architectura, Book IX, paragraphs 9–12, text in English and Latin». Չիկագոյի համալսարան. Վերցված է 2007-08-30-ին.
  4. (անգլերեն) HyperPhysics. «Buoyancy». Georgia State University. Վերցված է 2007-07-23-ին.
  5. (անգլերեն) Rorres, Chris. «The Golden Crown». Drexel University. Վերցված է 2009-03-24-ին.
  6. (անգլերեն) Carroll, Bradley W. «Archimedes' Principle». Վեբերի պետական համալսարան. Վերցված է 2007-07-23-ին.
  7. (անգլերեն) Rorres, Chris. «Archimedes' Claw – Illustrations and Animations – a range of possible designs for the claw». Courant Institute of Mathematical Sciences. Վերցված է 2007-07-23-ին.
  8. (անգլերեն) Carroll, Bradley W. «Archimedes' Claw – watch an animation». Weber State University. Վերցված է 2007-08-12-ին.
  9. (անգլերեն) Hippias, 2 (cf. Galen, On temperaments 3.2, who mentions pyreia, "torches"); Anthemius of Tralles, On miraculous engines 153 [Westerman].
  10. (անգլերեն) Rorres, Chris. «The Law of the Lever According to Archimedes». Courant Institute of Mathematical Sciences. Վերցված է 2010-03-20-ին.
  11. (անգլերեն) Clagett, Marshall (2001). Greek Science in Antiquity. Dover Publications. ISBN 978-0-486-41973-2. Վերցված է 2010-03-20-ին.
  12. (անգլերեն) Quoted by Pappus of Alexandria in Synagoge, Book VIII
  13. (անգլերեն) Dougherty, F. C.; Macari, J.; Okamoto, C. «Pulleys». Society of Women Engineers. Վերցված է 2007-07-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. (անգլերեն) «Ancient Greek Scientists: Hero of Alexandria». Technology Museum of Thessaloniki. Վերցված է 2007-09-14-ին.
  15. (անգլերեն) Plutarch. «Extract from Parallel Lives». fulltextarchive.com. Վերցված է 2009-08-10-ին.

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA