«Միխալիս Կակոյաննիս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.5.4) (Ռոբոտ․ pl:Michael Cacoyannis փոփոխվել է pl:Michalis Kakojanisով
Տող 96. Տող 96.
[[ml:മൈക്കിൾ കകോയാനിസ്]]
[[ml:മൈക്കിൾ കകോയാനിസ്]]
[[nl:Michael Cacoyannis]]
[[nl:Michael Cacoyannis]]
[[pl:Michael Cacoyannis]]
[[pl:Michalis Kakojanis]]
[[pt:Michael Cacoyannis]]
[[pt:Michael Cacoyannis]]
[[ru:Какояннис, Михалис]]
[[ru:Какояннис, Михалис]]

23:10, 13 փետրվարի 2013-ի տարբերակ

Միխալիս Կակոյաննիս
Μιχάλης Κακογιάννης
Դիմանկար
ռեժիսոր, սցենարիստ
Ծնվել էհունիսի 11, 1922
ԾննդավայրԼիմասոլ, Կիպրոս
Մահացել էհուլիսի 25, 2011(2011-07-25) (տարիքը 89)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Ազգություն{{{2}}} Հունաստան
Աշխատանք1953-1999

Միխալիս Կակոյաննիս (հուն․՝ Μιχάλης Κακογιάννης, հունիսի 11, 1922, Լիմասոլ, Կիպրոս- հուլիսի 25, 2011, Աթենք, Հունաստան), հույն կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:

Կենսագրություն և կարիերա

Միխալիս Կակոյաննիսը ծնվել է 1922 թվականին Կիպրոսում: 1939 թվականին նրան ուղարկում են ուսման Լոնդոնում որպես փաստաբան:

Սովորելու տարիներին սկսվումմ է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով: Նա ընդունվում է Օլդ Վիկ քաղաքի թատերական դպրոց և հանդես է գալիս Մայքլ Յաննիս կեղծանունով: Չկարողանալով աշխատանք գտնել բրիտանական կինոյում նա վերադառնում է Հունաստան: 1953 թվականին նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Windfall in Athens»:

Կակոյաննիսի ամենահայտնի ֆիլմը 1964 թվականին Նիկոս Կազանձակիսի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հույն Զորբան» ֆիլմն էր, որը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին, իսկ ֆիլմը արաժանացավ մի շարք մրցանակների (որոնց թվում 3 Օսկար): 1983 թվականին նա մասնակցել է Բրոդվեյում բեմադրվող համանուն ներկայացմանը, որը ավելի շատ հիմնված էր իր ֆիլմի վրա քան Կազանձակիսի ստեղծագործության:

Կակոյաննիսը իր ֆիլմերի մեծ մասը նկարահանել է հին հունական դասական գրականության ստեղծագործությունների հիման վրա, հատկապես Եվրիպիդեսի երկերի («Էլեկտրա», «Տրոյացի կանայք», «Իֆիգենիա»): 1999 թվականին Անտոն Չեխովի համանուն ստեղծագորության մոտիվներով նկարահանում է «Բալենու այգին» ֆիլմը:

2003 թվականին Միխալիս Կակոյաննիսը հիմնում է «Մխալիս Կակոյաննիս» ֆոնդը, որը զբաղվում է հունական ազգային թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի զարգացման աշխատանքներով[1]:

Ֆիլմագրություն

Նկարահանել է 16 ֆիլմ, 15 ֆիլմի սցենարի հեղինակ է, 10 ֆիլմի պրոդյուսեր:
Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ դերասաններ
1955 «Ստելլա»
1960 «Մեր վերջին գարունը»
1962 «Էլեկտրա»
1964 «Հույն Զորբան» Էնթոնի Քուին
Ալան Բեյթս
1977 «Իֆիգենիա»
1999 «Բալենու այգին» Ալան Բեյթս

Մրցանակներ

Ընդհանուր թվով ստացել է 11 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 11-ի, որոնց թվում`

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ