«Ժաննա դ'Արկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտ․ kk:Жанна Д' Арк փոփոխվել է kk:Жанна д’Аркով
Տող 110. Տող 110.
[[sw:Jeanne d'Arc]]
[[sw:Jeanne d'Arc]]
[[ta:ஜோன் ஆஃப் ஆர்க்]]
[[ta:ஜோன் ஆஃப் ஆர்க்]]
[[th:โจน ออฟ อาร์ค]]
[[th:โยนออฟอาร์ค]]
[[tl:Juana ng Arko]]
[[tl:Juana ng Arko]]
[[tr:Jeanne d'Arc]]
[[tr:Jeanne d'Arc]]

04:28, 12 փետրվարի 2013-ի տարբերակ

Ժաննա դ'Արկ, XV դարի կեսերի մանրանկար

Ժաննա դ'Արկ (ֆր.՝ Jeanne d'Arc, շուրջ 14121431թ. մայիսի 30), Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ, հայտնի նաև որպես Օռլեանի կույս:

Կենսագրություն

Ծնվել է հավանաբար 1412թ. հունվարի 6-ին` Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում` ունևոր գյուղացիների ընտանիքում: Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել: Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները: 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ: 1428թ. անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց Օռլեան քաղաքը: Ֆրանսիայի գահի թագաժառանգ Կարլոսը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար: Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են նրան գնալ Օռլեան և թոթափել պաշարումը: Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին` համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ: 1429թ. մարտի 6-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը: Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում, սակայն քիչ անց Կարլոսը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից: 1429թ. ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում 1429թ. մայիսի 8-ին հանում պաշարումը: Իր ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը հասնում են մի շարք հաղթանակների` հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս: Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Կարլոսը մտնում է Ռեյմս քաղաք, որի տաճարում 1429թ. հուլիսի 17-ին կայանում է Կարլոսի թագադրության արարողությունը: Նա գահ է բարձրանում Կարլոս VII անունով:

Մահը

Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430թ. մայիսի 23-ը, երբ բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց: Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ: Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում: Ժաննաա դ'Արկը մեղավոր է ճանաչվում` սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև` մահապատժի: 1431թ. մայիսի 30-ին նա այրվում է Ռուանի Հին շուկայի հրապարակում:

Զարգացումներ Ժաննա դ'Արկի մահից հետո

Կարլոս VII-ը սակայն կարողանում է զարգացնել Ժաննա դ'Արկի հաջողությունները: 1435թ. նա անջատ հաշտություն է կնքվում բուրգունդացիների հետ, իրականացնում բանակի և պետական ֆինանսների վերակազմակերպում, որից հետո վերսկսում Անգլիայի դեմ պատերազմը, որի արդյունքում արդեն 1453թ. անգլիացիները զրկվում են Ֆրանսիայի տարածքում իրենց բոլոր տիրույթներից, բացի Կալե նավահանգստից: Դրանից հետո Կարլոսը նախաձեռնում է Ժաննա դ'Արկի վարկի և հեղինակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ: 1455թ. Ռուանում գումարվում է նոր եկեղեցական ատյան, որը բեկանում է դատավճիռը` մաքրելով Օռլեանի կույսին բոլոր մեղադրանքներից: Ֆրանսիայում Ժաննա դ'Արկի պաշտամունքի սկիզբ է դրվում: 1909թ. Կույսը եկեղեցու կողմից ճանաչվում է երանելի, իսկ 1920թ. մայիսի 16-ին՝ դասվում սրբերի շարքին: Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA