«Կարեն Մարգարյան (օդաչու)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = '' Կարեն Մարգարյան '' | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Margaryan Karen.tif | չափ = 200px | backgroun...»:
(Տարբերություն չկա)

23:38, 11 փետրվարի 2013-ի տարբերակ

Կարեն Մարգարյան
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էապրիլ 12, 1964
ԾննդավայրԵրևան,
Մահացել էհունիս 6, 1991
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու

ՄԱՐԳԱՐՅԱՆ Կարեն Էդուարդի (12.4.1964, Երևան – 14.6.1991, զոհվել է ՀՀ սահմանամերձ գոտում), օդաչու: Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային օդաչուական ուսումնարանը (1985): 1985–87-ին աշխատել է Գրոզնիի (Չեչնիա) օդաչուական կենտրոնում, 1990–91-ին՝ «Էրեբունի» օդանավակայանում: 1990–91-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը: Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 180 ժամ: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս: Թաղված է Եռաբլուրում:[1]

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։