«Դամալա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.5.4) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Дамала
Տող 101. Տող 101.


[[ka:დამალა]]
[[ka:დამალა]]
[[ru:Дамала]]

16:32, 10 փետրվարի 2013-ի տարբերակ

Գյուղ
Դամալա (Տամալա)
վրաց.՝ დამალა
Պատկեր:Javakhk Tamala (6).jpg
Դամալա գյուղը հյուսիս-արևելքից
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱսպինձայի մունիցիպալիտետ
Հիմնադրված էմայիսի 1, 1828 թ.
ԲԾՄ1360 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն2100[1] մարդ (2010)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Դամալա (Վրաստան)##
Դամալա (Վրաստան)
Դամալա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Դամալա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Դամալա (նաև` Տամալա, վրաց.՝ დამალა), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի մունիցիպալիտետում (պատմական Ջավախք երկրամաս): Տամալան շրջանի ամենամեծ գյուղն է: Համայնքի հեռավորությունը շրջկենտրոն Ասպինձայից կազմում է 6 կմ: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից շուրջ 1200 մ է: Գյուղը կառուցված է բարձրադիր բլուրների վրա Թռեխքի լեռնաշղթայի հարավային ծայրի ստորոտներին, շրջապատված է անտառներով: Կլիման մեղմ է, նպաստավոր այգոգործության և բոստանա-բոստանային կուլտուրաների մշակության համար:

Բնակիչների նախնիները ներգաղթել են 1829 թվականին Էրզրումի վիլայեթից: 1840 թ. գյուղն ուներ 250 բնակիչ: Գուղի բնակչության շարունակական աճը խոչընդոտեցին 1918-1921 թթ. կոտորածներն ու գաղթը, որի հետևանքով գյուղի 1200 բնակչից կոտորվեց շուրջ 550 մարդ: Սակայն խորհրդային իշխանության տարիներին Տամալան վերականգնեց և, անգամ, նախքան Առաջին համաշխարհային պատերազմի դրության համեմատ գրեթե կրկնապատկեց իր բնակչությունը, որը 1985 թ. տվյալներով արդեն կազմում էր 2233 մարդ (520 ծուխ): Խորհրդային Միության փլուզումից հետո տնտեսական ծանր պայմաններից ծագած արտագաղթի հետևանքով գյուղի բնկչության թիվը որոշակի չափով նվազել է: 2010 թ. հուլիսի տվյալներով Տամալայում բնակվում է 2100 մարդ, տնտեսությունների թիվն է 500:

Բնակչության հիմնական զբաղմունքն է հողագործությունն ու անասնապահությունը: Գյուղատնտեսության գերակայող ճյուղերն են հացահատիկային կուլտուրաները, կարտոֆիլը, բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությունը, այգեգործությունը (խնձոր, տանձ, սալոր և այլն), մեղվաբուծությունը:

Գյուղում 1865 թ.-ից գործել է եկեղեցական ծխական դպրոց: Ներկայումս գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ 2005թ. տվյալներով սովորում էր 315 աշակերտ (1985թ. աշակերտների թիվն էր 460):

Գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին, սակայն ավելի ուշ հիմնովին վերանորոգվել և վերաբացվել է 1873 թ.: Այն քարաշեն է, ճակատը շարված է սրբատաշ քարերով: 1920-ական թվականներին եկեղեցին փակվել է, իսկ քահանան աքսորվել: Եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ավելի ուշ փլվել է փայտաշեն տանիքը: 2008թ. եկեղեցին վերականգնվել և վերաօծվել է[2]:

Գյուղից 2 կմ հեռավորության վրա` արևելյան կողմի ձորամիջում գտնվում է Սբ. Գևորգ վանքը, որը հանդիսանում է գյուղի բնակչության ուխտատեղին:

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ջավախք-անավարտ