«Պինդարոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: simple:Pindar
չ Ռոբոտը ավելացնում է․: tl:Pindar
Տող 66. Տող 66.
[[sr:Пиндар]]
[[sr:Пиндар]]
[[sv:Pindaros]]
[[sv:Pindaros]]
[[tl:Pindar]]
[[tr:Pindar]]
[[tr:Pindar]]
[[uk:Піндар]]
[[uk:Піндар]]

16:31, 8 փետրվարի 2013-ի տարբերակ

Պինդարոս

Պինդարոս (հին հունարեն` Πίνδαρος, մ.թ.ա. 521-441), հին հույն բանաստեղծ, հանդիսավոր քնարերգության ամենախոշոր ներկայացուցիչը։

Ծնվել է Թեբեին մոտ գտնվող Կյունոսկեֆալես գյուղում։ Նրա մասին կենսագրական տեղեկություններ շատ քիչ են։ Ենթադրվում է, որ հայրը եղել է զինվորական, որը սիրել է երաժշտությունը։ Ապրել է արիստոկրատ ընտանիքում, որտեղ սիրվել է արվեստը։

Սկզբնական կրթությունը ստանում է Թեբեում. հայրը տեսնելով որդու ընդունակությունները` ուղարկում է Աթենք, որտեղ շարունակում է ուսումը և կատարելագործվում արվեստում։ Այստեղից վերադառնում է Թեբե։

Պինդարոսը սկսել է գրել 20 տարեկան հասակից։ Նա գրել է ներբողներ (օդաներ)։ Առաջին ստեղծագործությունը 10-րդ պյությական ներբողն է, որ գրել է 501 թվին։ Պինդարոսը բանաստեղծական արվեստով զբաղվում է մինչև իր կյանքի վերջը։ Նա ձեռք է բերում մեծ հանբավ, իսկ նրա 7-րդ Օլիմպիականը փորագևվում է Թեբերի տաճարում։

Պինդարոսը կյանքը մեծամասամբ անց է կացրել Թեբեում և այդտեղից ճանապարհորդել զանազան քաղաքներ։ Իր երգերի մեջ ներբողել է թե՛ Թեբեի, թե՛ Հռոդոսի, թե՛ Կորնթոսի և թե՛ այլ քաղաքների հերոսներին, որոնք մասնակցել են հույն-պարսկական կռիվներին։ Նա եղել է Սիցիլիայում, տեսել է Էտնան և նկարագրել այն։ Մեռել է 441 թվին 80 տարեկան հասակում։[1]

Աղբյուրներ

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ էջ 134-135.