«Հարուցիչ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: new:भाइरस
չ r2.5.4) (Ռոբոտ․ ckb:ڤايرووس փոփոխվել է ckb:ڤایرووسով
Տող 55. Տող 55.
[[bs:Virus (biologija)]]
[[bs:Virus (biologija)]]
[[ca:Virus]]
[[ca:Virus]]
[[ckb:ڤايرووس]]
[[ckb:ڤایرووس]]
[[cs:Virus]]
[[cs:Virus]]
[[cy:Firws]]
[[cy:Firws]]

09:17, 8 փետրվարի 2013-ի տարբերակ

Այս հոդվածը կենսաբանական ազդակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վիրուս։
Ռոտահարուցիչը

Հարուցիչ կամ վիրուսը (լատիներեն՝ virus, որը նշանակում է թույն) մի ենթամանրադիտակային վարակային ազդակ է, որն ունակ չի տեր բջիջից դուրս աճի կամ բազմացման: Հարուցիչները վարակում են բոլոր բջիջային կյանքի տեսակներին,[1] Երկրագնդի մոտավորապես բոլոր էկոսիստեմում են գտնվում[2] և մոլորակի վրայի ամենաառատ կենսաբանական էությունն են կազմում:[3] Առաջին ճանաչված հարուցիչը ծխախոտի խճանկարի հարուցիչն էր, որը հայտնաբերվեց Մարտինուս Բեյջերինքի կողմից 1898 թվականին,[4] և մինչ այժմ ավելի քան 5,000 հարուցիչների տեսակներ են մանրամասնորեն նկարագրվել[5], դրանով հանդերձ, որ հարուցիչների ամենաշատ տեսակները դեռ չեն հայտնաբերվել:[6] Հարուցիչների ուսումնասիրությունը հարուցչաբանություն է կոչվում, և մանրէաբանության ճյուղերից է:

Հարուցիչները երկու կամ երեք մասերից են բաղկացած՝ բոլոր հարուցիչները ունեն գեներ, որոնք ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից են կազմված՝ երկար մոլեկուլներ, որոնք ծագումնաբանական տեղեկություն են կրում. բոլորն ունեն սպիտակուցե երեսապատում, որը պաշտպանում է այս գեները. և որոշներն ունեն մի ճարպե թաղանթ, որն ընդգրկում է նրանց երբ բջիջից դուրս են գտնվում: Հարուցիչները տարբերվում են ձևով՝ հասարակ պարուրաձևից և քսանկողմանուց մինչ ավելի բարդ կառուցվածքներ: Նրանք բակտերիաների չափի մոտ 1/100-րդն են:[7] Հարուցիչների սկզբունքները անհայտ են՝ նրանցից որոշները կարելի է պլազմիդներից--ԴՆԹ-ի մասնիկներ, որ կարող են բջիջների մեջ շարժվել-- զարգացած լինեն, ուրիշները կարելի է բակտերիաներից զարգացած լինեն: Էվյոլուցիայի մեջ, հարուցիչները հորիզոնական գենի փոխադրման կարևոր միջոցներից են:[8]

Մարտինուս Բեյջերինքը իր լաբորատորիայում 1921 թվականին

Հարուցիչները շատ ճանապարհներով են տարածվում. բույսերի հարուցիչները փոխանցվում են բույսից բույս այն միջատների միջոցով, որոնք սնվում են բուսահյութից, ինչպիսին են բույսոջիլները, իսկ անասնական հարուցիչները փոխանցվում են արնախում միջատների միջոցով: Այս ձևով հիվանդություն փոխանցող օրգանիզմները կոչվում են փոխանցողներ: Գրիպի հարուցիչները հազալով և փռշտալով են տարածվում, իսկ աղեստամոքսաբորբի նորոհարուցիչը ֆակելա-բերանային ուղով է տարածվում, երբ աղտոտում է ձեռքերը, ուտելիքը կամ ջուրը: Ռոտահարուցիչները ընհանրապես երեխաների հետ ուղիղ շփումից են փոխանցվում: ՄԻԱՎ-ը մի քանի հարուցիչներից մեկն է, որ սեռական հարաբերության միջոցով է փոխանցվում:

Ոչ բոլոր հարուցիչներն են հիվանդության պատճառ դառնում, քանի որ շատ հարուցիչներ բազմանում են առանց վարակված օրգանիցմին որևէ տեսանելի վնաս պատճառելու: Որոշ հարուցիչներ ինչպես հեպատիտ B կարող են կյանքի ընթացքի կամ քրոնիկական վարակներ առաջացնել, և անկախ տիրոջ պաշտպանական մեխանիզմներից` շարունակում են մարմնում կրկնապատկվել: Սակայն, անասունների միջև հարուցչային վարակները ընդհանրապես իմունային պատասխանի պատճառ են դառնում, որը կարող է բոլորովին ոչնչացնել հարուցիչը: Այս իմունային պատասխանները կարող են նաև պատվաստանյութերի միջոցով առաջացվել, որոնք կյանքի ընթացքի անընկալություն են առաջացնում հարուցչային վարակի հանդեպ: Բակտերիաների նման միկրոօրգանիզմները նաև հարուցչային վարակների հանդեպ պաշտպանություններ ունեն, ինչպիսին են սահմանափակում ձևափոխում համակարգերը: Անտիբիոտիկները հարուցիչների վրա ոչ մի ազդեցություն չունեն, իսկ հակահարուցչային դեղեր են ստեղծվել կյանքի սպառնացող և ավելի փոքր վարակների բուժման համար:


Աղբյուրներ

  1. Կունին ԷՎ, Սենկևիչ ՏԳ, Դոլյա ՎՎ (2006). «Անցյալի Հարուցիչի Աշւարհը և Բջիջների Էվյոլուցիան (անգլերեն)». Biol. Direct. 1: 29. doi:10.1186/1745-6150-1-29. PMC 1594570. PMID 16984643.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. Լավրենս ՍՄ, Մենոն Ս, Էլիերս ԲՋ, և այլն (2009). «Արկաեական Հարուցիչների Կառուցվածքային և Գործունեական Ուսումնասիրություններ (անգլերեն)». J. Biol. Chem. 284 (19): 12599–603. doi:10.1074/jbc.R800078200. PMID 19158076. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Էդվարդս ՌԱ, Ռոհվեր Ֆ. (2005). «Հարուցիչական մետագենոմիկա». Nat. Rev. Microbiol. 3 (6): 504–10. doi:10.1038/nrmicro1163. PMID 15886693. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  4. Դիմմոք, Ն.Ջ.; Իստոն, Էնդրու Ջ; Լեփփարդ, Կիթ (2007). Ներածություն Ժամանակակից Հարուցչաբանության (անգլերեն) (6 ed.). Blackwell Publishing. ISBN 1405136456.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Dimmock p. 49
  6. Բրեյբարտ Մ., Ռոհվեր Ֆ. (2005). «Այստեղ մի հարուցիչ, այնտեղ մի հարուցիչ, ամենու՞ր նույն հարուցիչը: (անգլերեն)». Trends Microbiol. 13 (6): 278–84. doi:10.1016/j.tim.2005.04.003. PMID 15936660. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  7. Կոլիեր, Լեսլի; Բալոզ, Ալբերտ; Սուսման, Մաքս ((1998)). Մահի, Բրայան և Կոլիեր, Լեսլի: (ed.). Տոպլի և Վիլսոնի Մանրէաբանություն և Մանրեաբանական Վարակները (անգլերեն). Vol. 1, Virology (9 ed.). էջ 33–55. ISBN 0340663162.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Կանչայա Ս., Ֆուրնուս Գ., Չիբանի-Չեննուֆի Ս., Դիլման ՄԼ, Բրուսով Հ. (2003). «Ֆագերը որպես կողմնային գենի փոխադրումի միջոցներ (անգլերեն)». Curr. Opin. Microbiol. 6 (4): 417–24. PMID 12941415. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA