«Ամազոնի դաշտավայր»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «thumb|Ամազոնի դաշտավայրը տիեզերքից '''Ամազոնի դաշտավայր''' կամ '''Ամազոնիա''' ({{lang-pt|bacia do...»: |
(Տարբերություն չկա)
|
19:27, 3 փետրվարի 2013-ի տարբերակ
Ամազոնի դաշտավայր կամ Ամազոնիա (պորտ.՝ bacia do rio Amazonas, իսպ.՝ cuenca del Amazonas), երկրագնդի ամենամեծ դաշտավայրն է: Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի մեկարեսի շուրջ 5 մլն կմ²-ին: Տարածվում է Անդերից մինչև Ատլանտյան օվկիանոս, Գվիանական և Բրազիլական սարահարթերի միջև և գրավում է Ամազոն գետի ջրհավաք ավազանը:
Ամազոնի դաշտավայրը գրեթե ամբողջովին գտնվում է հասարակածային կլիմայական գոտում և պատված է խոնավ հասարակածային անտառներով:
Այստեղ եղանակը միապաղաղ է` բոլոր օրերը նման են միմյանց: Վաղ առավոտյան արևածագից հետո երկինքը սովորաբար պարզ է լինում, ջերմաստիճանը` +22° +23°C: Շոգն աստիճանաբար ուժեղանում է և ցերեկվա ժամը մոտ երկուսին հասնում + 33° +34°C: Այդ ժամերին սկսում են ամպեր կուտակվել և սկսվում է ուժեղ, բայց կարճատև տեղատարափ անձրև:
Ամազոնյան անտառներն ապշեցնում են իրենց բուսականության փարթամությամբ ու բազմազանությամբ: Ամենուրեք տարածված են մրջյուններն ու տերմիտները, մոծակների խմբերը, թունավոր օձրն ու սարդերը, գետերում` պիրանիաների վտառները, շնաձկները և կոկորդիլոսները:
Մինչ պլանտացիաներում կաուչուկատու ծառեր աճեցնելը, Ամազոնյան անտառները աշխարհում հայտնի էին իրենց կաուչուկատու ծառերով:
Բնակչությունը անտառներում շատ նոսր է: Որոշ ցեղեր մինչև այսօր թափառական կյանք են վարում: