«Սյորեն Կիերկեգոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: arz:كيركجارد
չ r2.7.2) (Ռոբոտ․ uk:Серен К'єркегор փոփոխվել է uk:Серен К’єркегорով
Տող 101. Տող 101.
[[tr:Søren Kierkegaard]]
[[tr:Søren Kierkegaard]]
[[tt:Сөрен Кьеркегор]]
[[tt:Сөрен Кьеркегор]]
[[uk:Серен К'єркегор]]
[[uk:Серен К’єркегор]]
[[uz:Søren Kierkegaard]]
[[uz:Søren Kierkegaard]]
[[vi:Søren Kierkegaard]]
[[vi:Søren Kierkegaard]]

17:04, 2 փետրվարի 2013-ի տարբերակ

Սյորեն Օբյու Կիերկեգորը

Սիորեն Օբյու Կիերկեգոր (Søren Aabye Kierkegaard, 1813 թ. մայիսի 5, Կոպենհագեն — 1855 թ. նոյեմբերի 11), դանիացի փիլիսոփա, բողոքական աստվածաբան և գրող: 19-րդ դարի առաջին կեսում եվրոպական փիլիսոփայության մեջ ձևավորված իռացիոնալիստական ուղղության խոշորագույն դեմքերից մեկը: Ի հակադրություն գերմանական դասական իդեալիզմի ուսմունքի (իսկ ավելի ճիշտ՝ այն զարգացմանը, որը նրան հաղորդեց Հեգելը) պնդում էր ռացիոնալականության երկրորդական բնույթի վրա՝ առաջնությունը տալով մաքուր կեցությանը (էքզիստենցիային), որը անձի որոշակի դիալեկտիկական զարգացման ուղի անցնելուց հետո պետք է գտնի իր իմաստը հավատի մեջ:

Գրել է շուրջ 28 հատոր աշխատություն, որի մեծ մասը օրագրեր են։ Նրա հիմնական փիլիսոփայական երկերն են՝ «Հեգնանքի հասկացության մասին» (1841), «Կամ-կամ» (1843), «Կյանքի ճանապարհի վաղերը» (1845), «Եզրափակող ոչ գիտական հետգրություն» (1846) և ուրիշներ։

Կիերկեգորի փիփսոփայության կենտրոնում մարդն է, ընդ որում, ոչ թե վերացական, այլ կոնկրետ մարդը, անհատի էկզիստենցիան, որը լինելով եզակի, անկրկնելի էակ, չի կարող մտածվել բանականության հասկացությունների միջոցով։ Բանականությունը գործառում է վերացական, ընդհանուր հասկացություններով, որոնց միջոցով հնարավոր չէ արտահայտել եզակին, անհատականը, առհասարակ գոյությունը։ Այս կապակցությամբ նա սուր քննադատության է ենթարկում Հեգելի փիլիսոփայությունը, նշելով, որ մարդը նրա փիլիսոփայության մեջ ոտնակոխ է արվում բացարձակ ոգու կողմից։ Հեգելի համակարգում մարդը դիտվում է որպես բացարձակ ոգու «գործիք», րնդամենը միջոց՝ այդ ոգու ինքնաբացահայտման ու զարգացման գործընթացում։ Կիերկեգորի կարծիքով, էկզիստենցիան չի ենթարկվում օբյեկտիվացման, հետևաբար այն չի կարող ուսումնասիրվել որպես օբյեկտ։ Իսկ դա նշանակում է, որ էկզիստենցիայի էությունն անհասանելի է բանականության և գիտության համար, դրան կարելի է հասու լինել միայն զգայական ապրումների, ինտուիցիայի, ինքնահայեցողության և հավատի միջոցով։ Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA