«Շրջակա միջավայրի համաշխարհային օր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 105. Տող 105.
[[sv:Världsmiljödagen]]
[[sv:Världsmiljödagen]]
[[ta:உலக சூழல் நாள்]]
[[ta:உலக சூழல் நாள்]]
[[te:దినోత్సవాలు]]
[[te:ప్రపంచ పర్యావరణ దినం]]
[[th:วันสิ่งแวดล้อมโลก]]
[[th:วันสิ่งแวดล้อมโลก]]
[[tr:Dünya Çevre Günü]]
[[tr:Dünya Çevre Günü]]

17:29, 30 հունվարի 2013-ի տարբերակ

Շրջակա միջավայրի համաշխարհային օր (World Environment Day): Հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի (Որոշում № A/RES/2994 (XXVII) ) 1972 թվականի դեկտեմբերի 16-ից: Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին:Այս Համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները: Գլխավոր Հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ: Ինչպես նաև Գլխավոր Հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP): Հենց UNEP -ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առարկաներն ու կարգախոսները

Յուրաքանչյուր տարի սահմանվում է թեման և կարգախոսը, ընտրվում է հիմնական միջազգային միջոցառումների անցկացման վայրը:

Պաստառ 2008
  • 2010 թ. __«Տեսակների բազմազանություն: Մեկ մոլորակ: Մեկ ապագա»
  • 2009 թ. __«Ձեր մոլորակը ձեր կարիքն ունի»
  • 2008 թ. __«Ազատվի'ր կախվածությունից: Ցածր ածխածնային արտանետումներով տնտեսության ճանապարհին»
  • 2007 թ.__«Սառույցի հալում_ Թեժ թեմա»
  • 2006 թ.__«Անապատներ և անապատացում_ ո'չ չորային երկրի անապատացմանը»
  • 2005 թ.__««Կանաչ քաղաքներ»` մոլորակային ծրագիր»
  • 2004 թ.__«Անհրաժեշտ են ծովեր և օվկիանոսներ: Կենդանի` ոչ թե մեռած»
  • 2003 թ.__«Ջուր` երկու միլիարդ մարդ խիստ դրա կարիքն ունի»
  • 2002 թ.__«Երկրին տալ հնարավորություն»
  • 2001թ.__«Մտնել կյանքի համաշխարհային սարդոստայնի մեջ»
  • 2000 թ.__«Շրջակա միջավայրի հազարամյակ- ժամանակն է գործելու»
  • 1999 թ.__«Մեր Երկիրը մեր ապագան է: Փրկենք այն»
  • 1998 թ.__«Հանուն Երկրի վրա կյանքի փրկենք մեր ծովերը»
  • 1997 թ.__«Հանուն Երկրի վրա կյանքի »
  • 1996 թ.__«Մեր Երկիրը, մեր բնակության վայրն է, մեր տունն է»
  • 1995 թ.__«Մենք` ազգերս, միավորվենք հանուն գլոբալ շրջակա միջավայրի»
  • 1994 թ.__«Մեկ Երկիրը մեկ ընտանիք է»
  • 1993 թ.__«Աղքատություն և շրջակա միջավայր - փլուզել ապականված շրջանը»
  • 1992 թ.__«Բոլորը ունեն մեկ Երկիր- միասին հոգանք նրա մասին»
  • 1991 թ.__«Կլիմայի փոփոխություն: Անհրաժեշտ է գլոբալ գործընկերություն»
  • 1990 թ.__«Երեխաներ և շրջակա միջավայր»
  • 1989 թ.__«Գլոբալ տաքացում, գլոբալ նախազգուշացում»
  • 1988 թ.__«Երբ մարդիկ շրջակա միջավայրը դնեն առաջին տեղում, զարգացումը չի դադարի»
  • 1987 թ.__«Շրջակա միջավայր և ապաստարան ավելի, քան տանիք»
  • 1986 թ.__«Ծառ աշխարհի համար»
  • 1985 թ.__«Երիտասարդություն` բնակչություն և շրջակա միջավայր»
  • 1984 թ.__«Անապատացում»
  • 1983 թ.__«Հավաքածուի կազմակերպություն, վտանգավոր թափոնների հեռացում և վերացում, թթվային անձրևներ և էներգիա»
  • 1982 թ.__«Ստոկհոլմից հետո տաս տարի անց(բնապահպանական խնդիրների ակնարկ)»
  • 1981 թ.__«Գրունտային ջրեր, տոքսիկ քիմիական նյութեր մարդու սննդային շղթայում»
  • 1980 թ.__«Նոր անվանում նոր տասնամյակի համար` զարգացում առանց քայքայման»
  • 1979 թ.__«Միայն մեկ ապագա մեր երեխաների համար` զարգացում առանց քայքայման»
  • 1978 թ.__«Զարգացում առանց քայքայմանման»
  • 1977 թ.__«Օզոնային շերտի քայքայման խնդիր, հողերի կորուստ և դեգրադացիա»
  • 1976 թ.__«Ջուրը կյանքի ռեսուրս է»
  • 1975 թ.__« Բնակավայրեր»
  • 1974 թ.__«Միայն մեկ երկիր»

Ռուսաստան

Ռուսաստանում, շրջակա միջավայրի օրվա հետ մեկտեղ 2008 թվականից այդ օրը նշվում է նաև որպես [[էկոլոգի օր:

Իտալիա

Իտալիայում շրջակա միջավայրի օրվա կապակցությամբ 2010թվականին OIKOS ընկերությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ նվիրված շրջակա միջավայրի բարելավմանը:

Ուկրաինա

Ուկրաինայում 1998 թվականից «Շրջակա միջավայրի օրը» նշվում է յուրաքանչյուր տարի ապրիլ ամսի երրորդ շաբաթ օրը:

Դիտել նաև

Հղումներ