«Դիարբեքիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Pandukht տեղափոխեց էջը «Տիգրանակերտ (Աղձնիք)»-ից «Դիարբեքիր» վերահղման վրայով
չ r2.7.3) (Ռոբոտ․ hu:Diyarbakır փոփոխվել է hu:Diyarbakır (település)ով
Տող 46. Տող 46.
[[gag:Diyarbakır]]
[[gag:Diyarbakır]]
[[he:דיארבקיר]]
[[he:דיארבקיר]]
[[hu:Diyarbakır]]
[[hu:Diyarbakır (település)]]
[[id:Diyarbakır]]
[[id:Diyarbakır]]
[[it:Diyarbakır]]
[[it:Diyarbakır]]

02:36, 29 հունվարի 2013-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրանակերտ (այլ կիրառումներ)

(Հին անունը Ամիդ ): Քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի աջ ափին՝ Հայկական Տավրոսի հարավային ճյուղից (Կարաջադաղ) իջած հրահոսանքի ծայրին:

Հիմնադրման ժամանակն անորոշ է: Աքադդական սեպաձև արձանագրություններում հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին՝ Ամեդու անունով: Մ.թ.ա. IXդ. հիշատակվում է, որպես Բիտ Զամանի իշխանության կենտրոն: Մ.թ.ա.IX-VIIIդդ. Ուրարտու թագավորության գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին: Մ.թ.ա. 730-ական թթ. Թիգլատպալասար III-ը գրավել է Դիարբեքիրը և դարձել Ասորեստանի «Տուրտանի տուն» կուսակալության կենտրոն: Ասորեստանյան տիրակալության քայքայումից հետո (մ.թ.ա. VIIդ. վերջ) միացվել է Հայաստանին:

Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ: Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը երբեմն շփոթել են Աղձնիք նահանգում Տիգրան Բ-ի հիմնած Տիգրանակերտի հետ:

298թ. Դիարբեքիրը զավթել է Հռոմեական կայսրությունը: 332թ. Կոստանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել հռոմեական ռազմակայան: IV-XVIIդդ. քաղաքին փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմենները: Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվներում Սելիմ I սուլթանը գրավել է Դիարբեքիրը և 1515թ. ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը: Եղել է Դիարբեքիր նահանգի կենտրոնը:

Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են անշաղախ ագուցված վիթխարի քարերից: 8 կմ երկարություն, 10մ բարձրություն և 5մ լայնություն ունեցող, հիմնականում կանգուն պարիսպը մի կողմից հարում է հնագույն բերդին (այժմ` ավերակ), մյուս կողմից` Տիգրիսի տասնակամար կամրջին: Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս: Քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ բարձրադիր ժայռին կառուցված միջնաբերդը շրջափակված էր քառադարպաս, աշտարակավոր պարսպով: Միջնաբերդի ապարանքներից նշանավոր էին Ոսկեզուն և Արքունի պալատները, միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ (Ս.Աստվածածին, Ս.Կաթողիկե, Ս.Գևորգ, Ս.Երրորդություն, Ս.Հովհաննես), որոնք XVI-XVIIդդ. վերածվել են մզկիթների:

Մինչև XXդ. սկիզբը Դիարբեքիրի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը զգալի դեր են խաղացել տնտեսական և մշակութային կյանքում: Զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, ձկնորսությամբ: Մերձավոր Արևելքի շուկաներում հռչակված էր Դիարբեքիրի ոսկերիչների, ջուլհակների, ներկարարների, կաշեգործների, դերձակների արտադրանքը: Դիարբեքիրի մոտ գտնվող հանքերից արտահանում էին անագ, պղինձ, երկաթ: Քաղաքի շուրջը տարածված բերրի դաշտերը հնուց ի վեր հիշատակվում են որպես ցորենի շտեմարան:

XIXդ. վերջին Դիարբեքիրի մոտ 10 հազար հայեր ունեին երկու եկեղեցի (Ս.Սարգսի հնգախորան և Ս.Կիրակոսի յոթնախորան), յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները` Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին):

Հայերի զգալի մասը զոհվել է 1895թ. համիդյան ջարդերի ժամանակ: Կողոպտվել և հրկիզվել է մոտ 2 հազար տուն, 2,5 հազար խանութ և կրպակ: Շուրջ 5 հազար հայեր բնաջնջվել են 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ:

Այժմ Դիարբեքիրը Թուրքիայի համանուն իլի կենտրոնն է: 843.500 բնակչություն (2008.): Ունի սննդի և տեքստիլ արդյունաբերության, ավտոհավաքման գործարաններ: Երկաթուղային կայան է, խճուղային ճանապարհների հանգույց: Ներկայումս Դիարբեքիրում բնակվում է 11 հայկական ընտանիք հիմնականում Սուրբ Կիրակոս եկեղեցու շրջակայքում  :

Այցելեք նաև