«Միավորված ազգերի կազմակերպություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 122. Տող 122.
[[af:Verenigde Nasies]]
[[af:Verenigde Nasies]]
[[als:Vereinte Nationen]]
[[als:Vereinte Nationen]]
[[am:የተባበሩት መንግስታት]]
[[am:የተባበሩት መንግሥታት ድርጅት]]
[[an:Organización d'as Nacions Unitas]]
[[an:Organización d'as Nacions Unitas]]
[[ar:الأمم المتحدة]]
[[ar:الأمم المتحدة]]

04:52, 24 հունվարի 2013-ի տարբերակ

Միավորված Ազգերի Կազմակերպության դրոշը

Միացյալ Ազգերի Կազմակերպություն, ՄԱԿ, Միջազգային կազմակերպություն, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման համար։

ՄԱԿ-ի անդամ երկրների քարտեզը

Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։

ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան- Ֆրանցիսկոի կոնֆերանսում, որը տևել է 1945թ. Ապրիլից հունիս, և ստորագրվել է 1945թ. Հունիսի 26-ին` 51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեթիվը (հեկտեմբերի 24) նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության Օր։

Պաշտոնական լեզուներ

Կառուցվածք

Գլխավոր Ասամբլեա

Զբաղեցնում է կենտրոնական դիրք, որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին։ Գլխավոր անսամբլեան ուսումնասիրում է համագործակցության սկզբունքները միջազգային խաղաղության և անվտանգության շրջանում` ընտրում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, Անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, ցոցիալական, մ-ակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

Գլխավոր Ասսամբլեան ունի նստաշրջանային աշխատանքային կարգ։ Այն կարող է անցկացնել ռեգուլյառ , հատուկ և արտակարգ հատուկ նստաշրջաններ։

Ասսամբլեայի տարեկան հերթական նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 3-րդ երեքշաբթի օրը և աշխատում Գլխավոր Ասսամբլեայի նախագահի (կամ 21 տեղակալներից մեկի) ղեկավարությամբ` լիակազմ նիստերի և գլխավոր կոմիտեների` մինչև օրակարգի ամբողջական սպառումը։

Գլխավոր Ասսամբլեան համաձայն 1993թ. Դեկտեմբերի 17-ի որոշման իր կազմի մեջ ներառում է 6 կոմիտե` Գլխավոր կոմիտե և լիազորությունների ստուգման կոմիտե`

  • Գլխավոր կոմիտե- խերհրդատվություն է կազմում Ասսամբլեաի համար կապված օրակարգի հաստատման, օրակարգի կետերի բաշխման և աշխատանքի կազմակերպման հետ։
  • Լիազորությունների ստուգման կոմիտե- Ասսամբլեային զեկուցում է ներկայացուցիչների լիազորությունների մասին
  • Միջազգային անվանգության և զինաթափման հարցերով զբաղվող կոմիտե (առաջին կոմիտե)
  • Տնտեսական և ֆինանսական հարցերով զբաղվող կոմիտե (երկրորդ կոմիտե)
  • Սոցիալական և հումանիտար հարցերով, ինչպես նաև մշակութային հարցերով զբաղվող կոմիտե (երրորդ կոմիտե)
  • Հատուկ քաղաքական և ապագաղութացման հարցերով զբաղվող կոմիտեի (Չորրորդ կոմիտե)
  • Վարչական և բյուջետային հարցերով զբաղվող կոմիտե (հինգերորդ կոմիտե)
  • Իրավական հարցերով զբաղվող կոմիտե (վեցերորդ կոմիտե)

Գլխավոր կոմիտեի կազմի մեջ մտնում են Գլխավոր Ասսամբլեայի նախագահը, նախագահի նեղակալները, գլխավոր կոմիտեների նախագահները, ովքեր ընտրվում են հինգ մայրցամաքների` Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Արևմտյան Եվրոպա (այդ թվում` Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան) և Արևելյան Եվրոպայի աշխարհագրական արդար ներկայացուցչության սկզբունքով։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի Հատուկ նիստերը կարող են գումարվել ցանկացած հարցի շուրջ, ազգային անվտանգության խորհրդի պահանջով, 15 օրվա ընթացքում։ Մինչև 2006 թ. հրավիրվել են շուրջ 30 հատուկ նստաշրջաններ, որոնց մեծ մասը վերաբերում էին մարդու իրավունքներին, շրջակա միջավայրի պաշտպանության, թմրանյութերի դեմ պայքարի և այլ հարցերի:

Արտակարգ հատուկ նիստեր կարող է գումարվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կամ ՄԱԿ-ի անդամ-պետությունների մեծամասնության պահանջով` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պահանջով 24 ժամվա ընթացքում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղություն և անվտանգության համար։ Խորհրդի որոշումներին պարտավոր են ենթարկվել ՄԱԿ-ի բոլոր անդամները։ Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամները (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) ունեն վետոյի ուժ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որից հինգը մշտական են (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան), մնացած տաս անդամները (կանոնադրությանը համաձայն «Մշտական չեն») ընտրվում են հատուկ կարգով`համաձայն կանոնադրության (հոդված 23 կետ 2)։

ՄԱԿ-ի քարտուղարություն

Այն միջազգային անձնակազմ է, որը աշխատում է աշխարհի բոլոր այն հաստատություններում, որոնք իրականացնում են Կազմակերպության մի շարք ամենօրյա աշխատանքը։ Այն սպասարկում է Միացիալ Ազգերի Կազմակերպության մնացած գլխավոր մարմիններին և իրականացնում է իրենց կողմից ընդունված ծրագրերը և քաղաքական դիրքորոշումները։ Քարտուղարության բաժինները գտնվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններում և այլ տեղերում, որտեղ կան ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններ, որոնցից ամենախոշորները տեղակայված են Ժնևում և Վիեննայում։ ՄԱԿ-ի Քարտուղարությունը ապահովում է ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը, իրականացնում է ՄԱԿ-ի նյութերի հրապարակումն ու տարածումը, արխիվների պահպանումը, իրականացնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պայմանագրերի գրանցում ու հրատարակում։ Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱկ-ի Գլխավոր քարտուղարը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները

Անուն Նկար Երկիր Սկիզբ Վերջ
0 Գեդվին Ջեբբ
(անգլ.՝ Gladwyn Jebb, 1st Baron Gladwyn)
Մեծ Բրիտանիա
24 հոկտեմբեր 1945 1 փետրվար 1946
1 Տրյուգվե Խալդվան Լի
(նորվ.՝ Trygve Halvdan Lie)
Նորվեգիա
2 փետրվար 1946 10 նոյեմբեր 1952
2 Դագ Համմարշոլդ
(շվեդ.՝ Dag Hammarskjöld)
Պատկեր:Dag Hammarskjöld cropped.JPG Շվեյցարիա
10 ապրիլ 1953 18 սեպտեմբեր 1961
3 Ու Տան Բիրմա
30 նոյեմբեր 1961 1 հունվար 1972
4 Կուրտ Վալդհայմ
(գերմ.՝ Kurt Waldheim)
Ավստրիա
1 հունվար 1972 1 հունվար 1982
5 Խավեր Պերես դե Կուելյար
(իսպ.՝ Javier Pérez de Cuéllar Guerra)
Պերու
1 հունվար 1982 1 հունվար 1992
6 Բուտրոս Բուտրոս-Գալի
(արաբ․՝ بطرس بطرس غالي‎‎)
Եգիպտոս
1 հունվար 1992 1 հունվար 1997
7 Քոֆի Անան
(անգլ.՝ Kofi Annan)
Գանա
1 հունվար 1997 1 հունվար 2007
8 Բան Կի Մուն
(կորեերեն՝ 반기문)
Հարավային Կորեա
1 հունվար 2007
1 հունվար 2012

ՄԱԿ-ը Հայաստանում

tumb
tumb

Հայաստանի Հանրապետության (ՀՀ)` 1992թ. հունվարի 23-ի պաշտոնական խնդրանքին ի պատասխան՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը (ԱԽ) իր 3035-րդ նիստի ընթացքում քննարկեց Հայաստանի Հանրապետության դիմումը ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ և խորհուրդ տվեց Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ընդունել Հայաստանի Հանրապետությանը ՄԱԿ-ի անդամ (ԱԽ 735-րդ բանաձև, 1992թ. հունվարի 29):

Համաձայն ՀՀ 1992թ. հունվարի 23-ի Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելու դիմումի, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր 1992թ. հունվարի 29-ի 3035-րդ նիստի ժամանակ ընդունեց 735(1992) բանաձևը ( http://www.un.am/?laid=2&com=module&module=static&id=297 )և հանձնարարեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անդամագրել Հայաստանի Հանրապետությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 46-րդ նստաշրջանում 1992թ. մարտի 2-ի 46/227 որոշմամբ հաստատեց ՀՀ-ի անդամակցությունը:

tumb
tumb

1992թ. սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության միջև: Այն ստորագրեցին Ալեքսանդր Արզումանյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության առաջին մշտական ներկայացուցիչը և Ուիլյամ Դրեյփերը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչը: Պայմանագիրը վերաբերում էր Հայաստանում ՄԱԿ-ի միջանկյալ գրասենյակի հիմնադրմանը....Նպատակ ունենալով աջակցել և լրացնել տնտեսական զարգացման առավել կարևոր խնդիրների լուծման, սոցիալական առաջընթացի օժանդակման, կենսամակարդակի բարելավման ուղղությամբ պետության ջանքերը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնել է ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ գրասենյակի գործառույթների լիակատար և արդյունավետ իրականացման համար (հատված ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված պայմանագրից):

tumb
tumb

1992թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը Հայաստանում հիմնեց իր գրասենյակը (Հրազդան հյուրանոցում): Ըստ վերոնշյալ պայմանագրի դրույթների` Հայաստանի կառավարությունը ստանձնեց ՄԱԿ-ին համապատասխան գրասենյակով ապահովելու պարտավորությունը (պայմանագրի XIII հոդված): 1995թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի գրասենյակը տեղափոխվեց Երևանի կենտրոնում գտնվող նոր շենք՝ Պետրոս Ադամյան (նախկին Կառլ Լիբկնեխտի) 14 հասցեով: 1998թ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հաստատվեց որպես ՄԱԿ-ի շենք:

1994-2000թթ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում գործում էր ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի վարչությունը, որը հետագայում վերանվանվեց Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ (ՄՀՀԳ/OCHA): Գրասենյակը փակվեց Հայաստանի ճգնաժամային իրավիճակից դուրս գալուց հետո:

2001-2006թթ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում գործում էր Կանանց զարգացման հիմնադրամի (ՄԱԿԶՀ/UNIFEM) Կանայք հանուն հակամարտությունների կանխարգելման և խաղաղության ամրապնդման Հարավային Կովկասում ծրագիրը:

Այսօր ՄԱԿ-ի շենքը համատեղ օգտագործում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP), ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ/UN DPI), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱՓԳՀԳ/UNHCR), Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ/WFP), Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/UNICEF), Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ/UNFPA), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԳ/UNIDO) և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ/IOM): Վերջինս թեև ներգրավված չէ ՄԱԿ-ի համակարգում, սակայն համաձայնագրային սկզբունքով սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ: Վերոհիշյալ գործակալություններն ու ծրագրերը կիսում են միասնական ծառայությունների համակարգի գաղափարն ու համախմբված են վերջինիս շուրջ` խնայված միջոցները ուղղելով ծրագրերի իրականացմանը: Այս քաղաքականությունը լիովին համապատասխանում է Գլխավոր քարտուղարի բարեփոխումների նախաձեռնությանը, որի նպատակն է հզորացնել ՄԱԿ-ի համակարգը՝ իրականացնելով վարչական ծախսերի խնայողություն՝ հօգուտ իրականացվող ծրագրերի:

Արտաքին հղումներ

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA