«Ավագ շաբաթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), , եւ → և (6) oգտվելով ԱՎԲ
չ r2.7.2+) (Ռոբոտ․ eo:Sankta semajno փոփոխվել է eo:Sankta Semajnoով
Տող 33. Տող 33.
[[el:Μεγάλη Εβδομάδα]]
[[el:Μεγάλη Εβδομάδα]]
[[en:Holy Week]]
[[en:Holy Week]]
[[eo:Sankta semajno]]
[[eo:Sankta Semajno]]
[[es:Semana Santa]]
[[es:Semana Santa]]
[[eu:Aste Santua]]
[[eu:Aste Santua]]

06:30, 21 հունվարի 2013-ի տարբերակ

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»

Ավագ Շաբաթ (հունարեն` Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, և այլն)։

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները

Ավագ երկուշաբթի

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է:

Ավագ երեքշաբթի

Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը:

Ավագ չորեքշաբթի

Քրիստոսի մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:

Ավագ հինգշաբթի

Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Ս. Հաղորդության խորհուրդը: Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:

Ավագ ուրբաթ

Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:

Ավագ շաբաթ

Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Ըստ եկեղեցական ուսմունքի` Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: