«Հոգեվերլուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: ia:Psychoanalyse
Տող 58. Տող 58.
[[hr:Psihoanaliza]]
[[hr:Psihoanaliza]]
[[hu:Pszichoanalízis]]
[[hu:Pszichoanalízis]]
[[ia:Psychoanalyse]]
[[id:Psikoanalisis]]
[[id:Psikoanalisis]]
[[is:Sálgreining]]
[[is:Sálgreining]]

01:00, 21 հունվարի 2013-ի տարբերակ

Հոգեվերլուծություն (գերմ.՝ Psychoanalyse), ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդի կողմից 19-րդ դարավերջում20-րդ դարասկզբում մշակված հոգեբանական տեսություն, ինչես նաև այդ տեսության վրա հիմնված հոգեկան խանգարումների բուժման ուժեղ մեթոդ[1]: Հետագայում Հոգեվերլուծությունը լայնացել է, քննադատվել և զարգացել տարբեր ուղղություններով հիմնականում Ֆրեյդի նախկին կոլեգաների կողմից, որոնց թվում են Ալֆրեդ Ադլերը, Կարլ Գուստավ Յունգը, իսկ հետագայում նոր ֆերյդականների կողմից՝ Էրիխ Ֆրոմմի, Կարեն Հորնիի, Հարի Սթեք Սալիվանի և Ժակ Լականի:

Հոգևերլուծության հիմնական դրույթները հետևյալն են.

  • մարդու պահվածքը, փորձը և իմացությունը շատ բաներով կանխորոշված են ներքին և իռացիոնալ (անհամաչափելի) ձգտումներով,
  • այդ ձգտումները մեծ մասամբ անգիտակից են,
  • այդ ձգտումների հասկանալու փորձերը պատճառ են դառնում պաշտպանողական մեխանիզմների տեսքով հոգեբանական ընդդիմությանը,
  • բացի անձի կառուցվածքից, անձնական զարգացումն կանխորոշվում է վաղ մանուկ ժամանակների իրադարձություններով,
  • իրականության գիտակից ըմբռնման և անգիտակից (դուրս մղված) նյութի միջև հակամարտությունները կարող են մտավոր խանգարումների (ինչիսիք են նեվրոզները, բնավորության նեվրոտիկ գծերը, վախը, դեպրեսիան և այլն) պատճառ դառնալ,
  • անգիտակից նյութի ազդեցությունից ազատմանը կարելի է հասնել դրա հասկանլու միջոցով (օրինակ, համապատասխան մասնագիտական աջակցության դեպքում)[2]:

Ժամանակակից Հոգեվերլուծությունը բառի լայն իմաստով ընդգրկում է մարդու հոգեկան զարգացման ավելի քան 20 կոնցեպցիա: Հոգևերլուծական թերապևտիկ բուժման միջոցները այնքան են տարբերվում, ինչքան որ տեսությունները: Եզրը նաև նշանակում է մասնկական զարգացման հետազոտության մեթոդ:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Psychoanalysis // Encyclopædia Britannica.
  2. Erich Fromm (1992:13-14) The Revision of Psychoanalysis

Կաղապար:Ժամանակակից փիլիսոփայություն

Կաղապար:Link FA