«Նիդերլանդներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Beko տեղափոխեց էջը «Նիդեռլանդներ»-ից «Նիդերլանդներ» վերահղման վրայով, առանց վերահղում թողնելու: Հայերեն Նիդերլանդներ է՝ ր–ով։
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: bxr:Нидерланд
Տող 276. Տող 276.
[[bs:Holandija]]
[[bs:Holandija]]
[[bug:Belanda]]
[[bug:Belanda]]
[[bxr:Нидерланд]]
[[ca:Països Baixos]]
[[ca:Països Baixos]]
[[cdo:Hò̤-làng]]
[[cdo:Hò̤-làng]]

19:15, 19 հունվարի 2013-ի տարբերակ

Նիդերլանդներ
Նիդեռլանդների դրոշ Զինանշան
դրոշը
գերբը
Կարգավիճակպետական կազմավորում Նիդերլանդների թագավորության կազմում և երկիր
Մտնում էՆիդերլանդների Թագավորություն
Ներառում էԽրոնինգեն, Ֆրիսլանդիա, Խելդեռլանդ, Հարավային Հոլանդիա, Հյուսիսային Հոլանդիա, Օվերեյսել, Հյուսիսային Բրաբանդ, Լիմբուրխ, Ֆլևոլանդ, Զեյլանդ, Դրենթե, Ուտրեխտ, Բոնեյրե, Սինտ Էվստատիուս և Սաբա կղզի
Պետական լեզուհոլանդերեն[1]
ՄայրաքաղաքԱմստերդամ[2]
Պետական կարգխորհրդարանական միապետություն
Օրենսդիր մարմինStates General?
Երկրի ղեկավարՎիլեմ Ալեքսանդր
Կառավարության ղեկավարՄարկ Ռիուտե[3]
Ջրային %18,41%% ջրային
Ազգաբնակչություն16.515.057 (2009) [4]
Խտություն397,7 մարդ/կմ²
Կրոն29% կաթոլիկ,
9% ռեֆորմացված,
6% բողոքական,
4% ռեֆորմատորական,
4% իսլամ,
42% ոչ-կրոնական
ՀիմնՎիլհելմուս (Wilhelmus)
ԿարգախոսJe maintiendrai (ֆրանս.)
Հիմնադրված էհունվարի 19, 1795 թ.
Արժույթեվրո
Կենտրոնական բանկDe Nederlandsche Bank?
Ազգային տոնապրիլի 30 (թագուհու օր)
մայիսի 5 (ազտագրության օր)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ+31
Ինտերնետ-դոմեն.nl
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,931[5]
rijksoverheid.nl(նիդեր.)

Նիդերլանդներ (հոլանդերեն. Nederland (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)). պետություն Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ Երկրի ոչ պաշտոնական անվանումն է Հոլանդիա։

Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։

Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անվանումը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 կմ² (մակերեսի 18%-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։ Ավելի քան 16,5 մլն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7/կմ²)։

Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է, որտեղ իշխանությունը բաժանված է նախարարների, խորհրդարանի և թագավորի (ներկայումս թագուհու) միջև։ Նիդերլանդները Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համահիմնադիր-անդամներից է։ Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ, մաս է կազմում Բենելյուքսի միությունը։

Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է։ Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում։ Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր։

Պատմություն

Հնադարյան և հռոմեական ժամանակաշրջան

Երկաթի դարում Նիդերլանդների տարածքում բնակվել են կելտական ցեղեր, որոնք հիմք են դրել այսպես կոչված Լա Տենեյան մշակույթի (մոտ մ.թ.ա. 450-ից մինչև մ.թ. 1-ին դարՔ.ա. 2-րդ դարում սկսել են հաստատվել նաև գերմանական ցեղեր (կանեֆատերներ, բատավներ)։ Մ.թ.ա. 1-ին դարում Նիդերլանդների տարածքի մեծ մասը գրավել են հռոմեացիները։ Մ.թ. 28 թ. հյուսային մասում բնակվող ֆրիզները ապստամբելով հռոմեացիների դեմ, ձեռք են բերել անկախություն։ 47 թվականից Հռենոս գետը հաստատվել է որպես Հռոմեական կայսրության հյուսիսային սահմնագիծ. այսպիսով այն ընդգրկում էր Նիդերլանդների տարածքի մոտավորապես հարավային կեսը։ Հռոմեական տիրապետությունն իր ավարտին է հասել 5-րդ դարասկզբին։

Միջնադար

Վաղ միջնադարում Նիդերլանդների տարածքում ձևավորվել էին երեք ցեղային միություններ. ֆրիզները, որոնք բնակվում էին ափամերձ շրջաններում և զբաղվում ծովային առևտրով, սաքսերը՝ արևելքում, և ֆրանկները հարավային մասում։

Նիդերլադների քարտեզը (ստեղծված 1593 թ.)

481 թ. ֆրանկական ցեղերը, Կլոդեվիկ I-ի գլխավորությամբ, միավորվեցին և գրավեցին Գալիայի (ներկայիս Ֆրանսիայի) մեծ մասը՝ ստեղծելով Ֆրանկական պետությունը։ Վերջինիս կազմի մեջ մտավ Նիդերլանդների տարածքի զգալի մասը (ֆրիզներին և սակսերին հպատակեցնել ֆրանկներին հաջողվեց ավելի ուշ միայն՝ Կառլոս Մեծի (768-814) ժամանակ)։ Այս շրջանում Նիդերլանդներում սկսեցին արմատավորվել ֆեոդալական հարաբերություններ և տարածվեց քրիստոնեությունը։

Ֆեոդալական իշխանությունների կազմավորումը

10-ից 14-րդ դդ. Նիդերլանդներում ձևավորվեցին մի շարք աշխարհիկ և եկեղեցական ֆեոդալական իշխանություններ, որոնցից էին Հոլանդիայի, Զեյլանդի, Ֆրիզլանդի, Բրաբանտի, Լիմբուրխի և Խրոնինգենի կոմսությունները, ինչպես նաև մեծ թվով մանր տիրույթներ։ Այս իշխանությունները հպատակվում էին օտար միապետերի ու դուքսերի, սակայն գործնականում հանդես էին գալիս որպես ինքնուրույն իշխանություններ։

12-րդ դարում զարգացում են ապրում տնտեսությունը, առևտուրը և երկրագործությունը։ Զարգանում են նաև քաղաքները, որոնք կարևոր դեր են խաղում որպես առևտրաարհեստավորական կենտրոններ։ Նկատվում է նաև մշակութային աշխուժացում։ Բացվում են դպրոցներ և համալսարաններ, որտեղ ուսուցանվում են միջի դարերի «յոթ ազատ արվեստները»։ Այս շրջանը Նիդերլանդների պատմության մեջ հայտնի է որպես «12-րդ դարի վերածնունդ»։

Ուշ միջնադար

«Ոսկե առյուծ» առագաստանավը Ամստերդամի Այ ծովավոցում։ Վիլլեմ վան դե Վելդե կրտսեր, 1686 թ.։

Նիդերլանդների իշխանների անհամերաշխության, ինչպես նաև եվրոպական ազդեցիկ իշխանատոհմերի հետ ամուսնակցական կապերի հետևանքով Նիդերլանդների զգալի հատվածներ հայտնվում են օտարերկրյա իշխանական տների ձեռքում։ Այսպիսի դինաստիական կապերի միջոցով Բուրգունդիայի իշխան Ֆիլիպ Բարու (1419-1467) իշխանությանն անցան Բրաբանտ, Լիմբուրխ, Հոլանդիա, Զեյլանդ և այլ մի շարք այլ կոմսություններ։ 1477-ին Բուրգունդիայի դքսուհի Մարի Բուրգունդացին ամուսնացավ Մաքսիմիլիան Հաբսբուրգեցու հետ։ Նրանց զավակը՝ Գերմանիայի ապագա կայսր Ֆիլիպ Գեղեցիկը, մոր մահից հետո ժառանգեց Նիդերլանդերը։ Այսպիսով Նիդերլանդերը ենթարկվեցին Սրբազան Հռոմեական կայսրության միապետին։

1556-ին –կրկին դինաստիական ամուսնությունների արդյունքում– Նիդերլանդերը հայտնվեց Իսպանական կայսրության տիրապետության ներքո. Նիդերլանդները այս շրջանում կառավարվում էր իսպանական կայսրի կողմից նշանակված փոխարքայի կողմից։

16-րդ դարում Նիդերլանդերում սկիզբ է առել Ռեֆորմիացիան։ Ազնվականությունից բացի, հասարակության գրեթե բոլոր շերտերում մեծ տարածում է գտնում կալվիզիմը (բողոքականության ուղղություներից մեկը)։ Բողոքականությունը, սակայն, խստորեն հետապնդվում էր իսպանական կաթոլիկ իշխանության կողմից` հատկապես Ֆիլիպ II օրոք։ Այս, ինչպես նաև Իսպանիայի կողմից վարվող բարձր հարկերի և առևտրային սահմանափակումների քաղաքականությունը, հանգեցրին 1566 թ. Նիդերլանդերի ապստամբությանը՝ Վիլհելմ Օրանացու գլխավորությամբ։

Ութսունամյա պատերազմ (1568-1648)

Վիլհելմ Օրհանացին (հոլանդ. Willem van Oranje) համարվում է Նիդերլադների ազգային հերոսը։

Իսպանիային սկսզբնապես հաջողվեց դաժանորեն ճնշվել ապստամբությունը, սակայն այն տարածվեց ողջ երկրով մեկ, սկիզբ դնելով նիդերլանդական մարզերի և Իսպանական կայսրության միջև մղված Ութսունամյա պատերազմի (1568-1648 թթ.)։ 1579 թվականին հյուսիսային նիդերլանդական մի քանի մարզեր ստեղծեցին Ուտրեխտի միությունը և երկու տարի անց իրենց անկախ հռչակեցին։ 1588 թ. հռչակվեց Յոթ Միացյալ Նիդերլանդերական Մարզերի Հանրապետությունը, որի քաղաքական իշխանությունը դե ֆակտո պատկանում էր Գլխավոր Շտատներին (Խորհրդարանին)։

Չնայած շարունակական պատերզամներին, Նիդերլանդները տնտեսական ծաղկում էր ապրում։ Դա հիմնականում տեղի էր ունենում ծովագնացության ընդլայնվող առևտրի շնորհիվ։ Ամստերդամը աստիճանաբար վերածվեց Եվրոպայի ծովային առևտրի կենտրոնի։ 1609 թ. Իսպանիայի հետ կնքվեց Տասներկուամյա զինադադար, որով Իսպանիան ճանաչեց Նիդերլանդական Հան րապետության անկախությունը։

Ոսկե դար

17-րդ դարը Նիդերլանդների պատմության մեջ հայտնի է որպես «Ոսկե դար»։ Այս շրջանում Նիդերլանդերը իր զարգացմամբ առաջ անցավ եվրոպական մյուս տերություններից։ Նիդերլանդերը ձեռք բերեց գաղութներ Հարավարևելյան Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։ Հիմնվեցին անդրծովյան առևտրային ընկերություններ (հատկապես նշանավոր էr «Արևելահնդկական Կոմպանիան»), որոնք վիթխարի շահույթներ էին բերում պետությանը։

Բուրժուազիան այս շրջանում դառնում է գերիշխող դասը, իսկ ազնվականության և հոգևորականության ազդեցությունը գնալով փոքրանում է։ Նիդերլանդիայում հայտարարված էր խղճի ազատություն, թեև իշխանության անդամները բացառապես բողոքական էին։ Տնտեսությանը զուգահեռ ծաղկում են նաև մշակույթը և գիտությունը։ Մեծ հռչակ է ստանում հատկապես հոլանդական գեղանկարչությունը։

Նորագույն պատմություն

17-18-րդ դարերում անգլո-հոլանդական պատերազմների հետևանքով հոլանդացիները դուրս մղվեցին ծովային առևտրից և կորցերցին մի շարք գաղութներ. թուլացավ Նիդերլանդների ռազմական և քաղաքական հզորությունը։ 1795-ին Նապոլեոնի զորքերը գրավեցին Նիդերլանդերը, նրա տարածքում ստեղծվեց Բատավյան Հանրապետությունը, իսկ 1806-ին՝ ստեղծվեց Հոլանդական թագավորությունը։ Երկու պետություններն էլ Ֆրանսիական կայսրության փաստացի վասալներ էին։ Սակայն կործանիչ հետևանքներ ունեցած ռուսաստանյան արշավից հետո, 1813 թ. ֆրանսիացիները լքեցին Նիդերլանդները։

Նիդերլանդների թագավորությունը

1815 թ. ստեղծվեց Նիդերլանդերի թագավորությունը, որը Վիեննայի կոնգրեսի որոշմամբ միավորեց Նիդերլանդները և Բելգիան (վերջինս անջատվեց Նիդերլանդերից 1830-ին)։ Նիդերլանդների առաջին արքան էր Վիլլեմ I-ը։ Գլխավոր Շտատերը հանդիսանում էին պետության օրենսդիր մարմինը և ժողովրդական ներկայացուցչությունը։ 1848 թ. Վիլհելմ I-ի կարգադրությամբ ստեղծվեց նոր սահմանադրություն, որով սահմանափակվեց թագավորի իշխանությունը և ներմուծվեցին նախարարական գերատեսչություններ։ Նիդերլանդերը դարձավ սահամանադրական միապետություն։

Ռոտտերդամ քաղաքը 1940 թ. մայիսի 14-ին գերմանացիների կողմից գնդակոծվելուց հետո։

Վիլհելմ I-ի օրոք սկսվեց տնտեսության, հատկապես արդյունաբերության, առևտրի և ծովագնացության վերականգնում։ Կառուցվեցին բազմաթիվ ջրանցքներ և ճանապարհներ, խոշոր նավահանգիստներ։ 19-րդ դարի վերջերին Նիդերլանդներում շարունակվեց արդյունաբերական հեղաշրջումը՝ նպաստելով տնտեսական աճին։ 20-րդ դարի սկզբին Նիդերլանդները աշխարհի խոշոր գաղութային տերություններից էր։

20-րդ դար

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդերլանդերիը պահպանեցին չեզոքություն։ 1917-ին ընդունվեց արական սեռի բնակչության ընդհանուր ընտրական իրավունք, երկու տարի անց ընտրական իրավունք ստացան նաև կանայք։ Այս տարիներին զարգանում է սոցիալական համակարգը. ստեղծվում են նոր քաղաքական կուսակցություններ, արհմիություններ, երիտասարդական շարժումներ, դպրոցներ, մամուլի և ռադիոընկերություններ, որոնք սակայն գաղափարական 7 կրոնական առումով խիստ բևեռացած էին միմյանցից։ Երկիրը բաժանված էր բողոքական, կաթոլիկ և սոցիալիստական շերտերի, որոնք ապրում էին գրեթե լիովին մեկուսացած։

Երկրոդ համաշխարհային պատերազմ

30-ական թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ Նիդերլանդների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդերլանդները կրկին հայտարարեց իր չեզոքության մասին։ Սակայն 1940 թ. մայիսին գերմանա-ֆաշիստական զորքերը զավթեցին Նիդերլանդերը։ Երկրի ներսում իրականացվեցին էթնիկ զտումներ. շուրջ հարյուր հազար հրեաներ (Նիդերլանդերի հրեա բնակչության 75%-ը) տարհանվեցին և ոչնչացվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Նիդերնլանդները վերջնականապես ազատագրվեց 1945-ի մայիսին։

Նոր կառավարությունը 1965 թ. (տեսանյութ հոլանդերեն լեզվով)։

Համաշխարհային պատերազմից հետո սկսվեց վերակառուցման և տնտեսական վերականգման մի շրջան։ Նիդերլանդները բացի այդ փոխեց իր ավանդական չեզոք քաղաքականությունը անդամակցելով ՄԱԿ-ին, Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը, իսկ 1949-ին՝ ՆԱՏՕ-ին։

Արդի շրջան

50-ական թվականներից մշակութային և սոցիալական մեծ փոփոխություններ են առաջացնում գաղափարական նոր շարժումները, հատկապես ֆեմինիստական և երիտասարդական բազմաթիվ շարժումները։ Հասարակության մեջ կրոնը ավելի նվազ դեր է սկսելում խաղալ։

Սոցիալական կայունության և բարեկեցության պայմաններում 60-ական թվականներից մեծ թվով արտագնա աշխատողների ներհոսք է տեղի ունենում։ Ժամանակի ընթացքում վերջիններս դառնում են հիմնական բնակվող։ Տեղի և ունենում նաև ներգաղթի աճ։ Ընդամենը մեկ-երկու տասնամյակի ընթացքում աճում է էթնիկ բազմազանությունը։ Նիդերլանդական ժամանակակից հասարակության համար հատկանշական է դառնում բազմամշակութայնությունը (մուլտիկուլտուրալիզմը)։

Ներկայիս Նիդերլանդերի քաղաքական կյանքում հատկապես ակտուալ խնդիրներ են մի կողմից Եվրոպական միասնականացումը, մյուս կողմից ներքին (հատկապես մեծաքանակ էթնիկ փոքրամասնությունների) ինտեգրացիան։ 2000-ական թվականներից սկսած մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ հանդես են գալիս բազմազգ հասարակության քննադատությամբ (Պիմ Ֆորթաուն, Թեո վան Գոգ, Գերտ Վիլդերս)։

Պետական կարգ

Գլխավոր Շտատների նստավայրը Հաագայում

Խորհրդարանը

Նիդերլանդների թագուհի Բեատրիկսը՝ թագավորական կառքում։

1814 թ. ի վեր Նիդերլանդները սահմանադրական միապետություն է։ Երկրի օրենսդիր մարմինը կոչվում է Գլխավոր Շտատները (հոլանդ. Staten-Generaal)։ Այն բաղկացած է Առաջին և Երկրորդ պալատներից։ Երկրորդ պալատը Նիդերլանդերի ամենաազդեցիկ քաղաքական կառույցն է, օրենքներ ընդունելուց բացի, նրա գործառությունների մեջ է մտնում կառավարության վրա վերահսկողություն կատարելը։ 150 անդմաները ըտրվում են 4 տարի ժամկետով ուղղակի ժողովրդական քվեարկությամբ։ Առաջին պալատը ունի ավելի փոքր քաղաքական ազդեցություն. այն կամ հաստատում կամ բեկանում է Երկրորդ պալատի ընդունած օրինագծերը։ 75 անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով մարզերի ինքնակառավարման մարմինների կողմից։

Նիդերլանդները չունի եռակողմ իշխանության ավանդական բաժանում։ Օրենսդրական իշխանությունն իրականացում են Գլխավոր Շտատները, թագուհին և կառավարությունը (նախարարների խորհուրդը) միասին։

Թագավորը

Երկրորդ պալատի կուսակցական կազմությունը (2010 թ.)։ Ամենամեծ 3 կուսակցություններն են.
     Աշխատանքային կուսկց. (30 մանդատ)      Ազատության և ժողովրդավարության կուս. (31)      Ազատություն կուսակց. (24)

Թագավորը (ներկայում՝ թագուհին) պետության գլուխն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Թագուհին հաստատում է օրինագծերը, նշանակում է նախարարներին, դատավորներին, մարզային խորհուրդների նախագահներից (որոնք կոչվում են թագուհու կոմիսարներ) և համայնքապետերին։ Նախարարների խորհրդի հետ միասին կազմում է գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանությանը կից որպես խորհրդատվական օրգան գործում է Պետական Խորհուրդը (հոլանդ. Raad van State)

Թագավորի սահմանադրական իշխանությունը, սակայն, տարիների ընթացքում գնալով սահմանափակվել է և այժմ ունի ավելի շատ ձևական և ծիսակարգային բնույթ։ Հատկանշական է, որ Նիդերլանդները 1890-ից մինչ այժմ ունեցել է միայն թագուհիներ։ Նիդերլանդերի ներկայիս միապետն է Բեատրիկսը։ Գահաժառանգն է Վիլլեմ-Ալեքսանդր արքայազնը։

Կառավարությունը

Կառավարության ղեկավարն է վարչապետը (այս պահին՝ Մարկ Ռուտե)։ Վարչապետը, նախարարների և պետքարտուղարների հետ, կազմում է կաբինետը։ Երկրորդ պալատի ընտրություններից հետո սովորաբար երկու կամ երեք կուսակցություններ կազմում են կոալիցիա։

Ինչպես կառավարության, այնպես էլ թագուհու և խորհրդարանի նստավայրերը գտնվում են Հաագայում։

Քաղաքական կուսակցություններ

Քաղաքական համակարգը բաժանվում է երեք ավանդական բլոկերի. քրիստոնեա-դեմոկրատներ (որոնց ներկայացուցիչն է CDA - Քրիստոնեա-դեմոկրատական դաշինք կուսակցությունը), սոցիա-դեմոկրատները (PvdA - աշխատավորական կուսակցությունը) և լիբերալ-դեմոկրատները (VVD - Ազատության և Ժողովրդավարության կուսակցությունը)։ Համեմատաբար նոր կուսակցություն է Ազատության Կուսակցությունը (PVV), որի առաջնորդն է Գերտ Վիլդերսը։ Վերջինս հատկապես հայտնի է իսլամի վերաբերյալ իր ծայրահեղ հայացքներով և իմիգրացիոն քաղակականության վերաբերյալ կտրուկ քննադատությամբ։ Խորհրդարանական փոքրամասնություն կազմող կուսակցություններից են Դեմոկրատներ 66-ը (D66), ԿանաչՁախը (GroenLinks), ՔրիստոնյաՄիությունը (CU) և Կենդանիների պաշտպանության կուսակցությունը (PvdD)։

Վերջին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2010 թ. հունիսի 9-ին։ Մինչ այդ խոշորագույն քակաքական կուսակցություն հանդիսացող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը (CDA) այս ընտրություններում կորցրեց պատգամավորական մանդատների կեսը։ Ազատության և Ժողովրդավարության կուսակցությունը (PVV) և Աշխատավորական կուսակցությունը (PvdA) դարձան համապատասխանաբար առաջին և երկրորդ կուսակցությունները։ Մեծ թռիչք կատարեց Ազատության Կուսակցությունը (PVV) կուսակցությունը ձեռք բերելով 24 պատգամավորական մանդատ (նախկին 9-ի փոխարեն)։

Նիդերլանդերի 12 մարզերը (պրովինցիաները)

Մարզային և տեղական ինքնակառավարում

Մարզերում և համայնքներում գործում են ընտրովի տեղական ինքնակառավարման մարմիններ. Պրովինցիալ Շտատները (մարզային ընտրովի ինքնակառավարման մարմին)՝ թագուհու նշանակած կոմիսարի գլխավորությամբ և համայնքային խորհուրդները (համայնքային ընտրովի ինքնակառավարման մարմին) նույնպես թագուհու կողմից նշանակված համայնքապետի (բուրգոմիստրի) գլխավորությամբ։

Վարչական բաժանում

Նիդերլանդները վարչականորեն բաժանված է տասներկու մարզեր (պրովինցիաներ), որոնք իրենց հերթին բաժանված են 431 համայնքների ու 27 ջրային միավորների։

Մարզերը

  1. Խրոնինգեն
  2. Ֆրիզլանդ
  3. Դրենթե
  4. Օվերեյսել
  5. Ֆլևոլանդ
  6. Խելդերլանդ
  7. Ուտրեխտ
  8. Հյուսիսային Հոլանդիա
  9. Հարավային Հոլանդիա
  10. Զեյլանդ
  11. Հյուսիսային Բրաբանտ
  12. Լիմբուրխ

Բնակչություն

Ժողովրդագրություն

Համեմատած այլ եվրոպական երկրների հետ, Նիդերլանդները իր պատմության ընթացքում ունեցել է արագ ժողովրդագրական աճ. 1850-ին բնակչությունը կազմել է 3 միլիոն, 1900-ին՝ 5 միլիոն, 1950-ին՝ 10 միլիոն և 2000-ին՝ 16 միլիոն։ 2009-ի դրությամբ այն կազմել է 16,5 միլիոն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 397,7 մարդ է։[6]

2005 թ. տվյալներով ընդհանուր բնակչության 80,9%-ը նիդերլանդացիներ են, 2,4%-ը ինդոնեզացիներ, 2,4%-ը գերմանացիներ, 2,2%-ը թուրքեր, 2,0%-ը սուրինամացիներ, 1,9%-ը մարոկկացիներ, 0,8%-ը անտիլյանցիներ և արուբացիներ, իսկ մնացած 6,0%-ը՝ այլ ազգություններ։

Ընդհանուր բնակչության 82%-ը քաղաքաբնակ է։ Նիդերլանդներին բնորոշ են համեմատաբար փոքր, իրար մոտ գտնվող բնակավայրերը։ Խոշոր, մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող մետրոպոլներ չկան (ամենամեծ քաղաքը Ամստերդամն է 780 հզ բնակչությամբ)։ Երկրի կենտոնաարևմտյան հատվածում գտնվող չորս համեմատաբար խոշոր քաղաքաները (Ամստերդամ, Ռոտերդամ, Հաագա, Ուտրեխտ), սերտաճելով իրենց մեջ գտնվող այլ բնակավայրերի հետ, կազմում են այսպես կոչված Ռանդստադի ագլոմերացինան։ Երկրի ընդհանուր բնակչության 40%-ը կենտրոնացած է Ռանդստադում։

Լեզուներ

Պաշտոնական պետական լեզուն հոլանդերենն է։ Ֆրիզլանդ մարզում նաև պաշտոնական լեզու է ֆրիզերենը։ Ստորին սաքսոներենը և լիմբուրգերենը Եվրամիության կողմից ճանաչված են որպես գավառային լեզուներ։ Հոլանդացիեների մեծ մասը տիրապետում է անգլերենին, գերմաներենին և ֆրանսերենին որպես օտար լեզու։

Հոլանդերեն լեզուն խոսում են ոչ միայն Նիդերլանդներում, այլ նաև Բելգիայում, Սուրինամում, ինչպես նաև Արուբա, Կուրասաո և Սինթ-Մարտեն կղզիներում։

Կրոն

Վաղ միջնադարից լինելով քրիստոնեա երկիր, այսօր Նիդերլանդներն համարվում է եվոպրայի ամենաշխարհիկ երկրներից մեկը։ Որևէ կրոնի չհարող չափահասները 2008-ի տվյալներով 42% են կազմում։ Քրիստոնեաների կեսը կամ ընդհանուր բնակչության 29% կաթոլիկ է, 19%-ը բողոքական է։ Մահմեդականները կազմում են բնակչության 4%-ը։ Տարածված են նաև բուդդայականությունը, հինդուիզմը և հուդայականությունը։

Հայերը Նիդերլանդներում

Պատմական ակնարկ

Հայկական եկեղեցին Ամստերդամում (1714 թ.)

Պատմական Նիդերլանդների տարածքում հայերի հաստատման մասին տվյալները վերաբերում են 11-րդ դարին։ 14-15-րդ դդ. հայ առևտրականների համայնք է ձևավորվել ֆլամանդական Բրյուգգե քաղաքում, որն այն ժամանակ միջազգային առևտրի խոշոր կենտրոն էր (այժմ գտնվում է Բելգիայում), իսկ 17-րդ դարում, երբ Նիդերլանդները հասել էր իր տնտեսական և մշակութային զարգացման բարձրակետին՝ խոշոր նավահանգստային քաղաք Ամստերդամում։

Ամստերդամի հայ համայնքը կազմում էին պարսակահայ առևտրականները, որոնք գլխավորապես զբաղվում էին մետաքսի առևտրով։ 1660 թ. Մատթեոս Ծարեցին Ամստերդամում հիմնել է հայկական տպարան, որը նրա մահից հետո ղեկավարել է Ոսկան Երևանցին։ Այս տպարանում առաջին անգամ հայերեն լեզվով լույս են տեսել հայերեն Աստվածաշունչը (1666 թ.), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմությանցը» (1669 թ.), Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1695 թ.), հայերեն առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (1695 թ.), Յ. Շրյոդերի «Գանձ արամեան լեզուին» աշխատությունը (1711 թ.) և բազմաթիվ այլ գրքեր, ընդհանուր առմամբ 53 անուն գիրք։ 1714 թ. Ամստերդամում բացվում է նաև հայկական եկեղեցի։

19-րդ դարի սկզբին՝ ֆրանսիական զորքը ավերում է Ամստերդամի մեծ մասը, այն կորցնում է իր բնակչության գրեթե կեսը, որից հետո հետզհետե անհետանում է հայկական համայնքը։

Ժամանակակից գաղթօջախ

Նիդերլանդներում այսօր տարբեր տվյալներով բնակվում է շուրջ 9.000 հայ, գործում են մեկ տասնյակից ավել հայկական կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ դատի գրասենյակը, «Աբովյան» մշակութային կենտրոնը, «Գլաձոր» ուսանողական միությունը և այլն։ Նիդերլանդների ներկայիս գաղթոջախները կազմավորվել են 20-րդ դարի կեսերից. սկզբնական շրջանում 1943-ին Ինդոնեզիայից բռնագաղթված հայերի, հետագա տարիներին Մերձավոր Արևելքից, իսկ 90-ական թթ.՝ Հայաստանի Հանրապետությունից գաղթած հայերի միջոցով։ 1989-թ. վերաբացվել է Ամստերդամի հին հայական եկեղեցին։ Նոր հայկական եղեկեցի և մշակութային կենտրոն է կառուցվել Ալմելո քաղաքում։

Աշխարհագրական ակնարկ

Բնությունը

Նիդերլանդներին բնորոշ է ցածրադիր հարթավայրային ռելիեֆը։ Լանդշաֆտում գերակշռում են մշակվող հողատարածքները և պահպանվող բնատարածքները։ Մակերեսի միայն 2%-ն ունի 50 մ-ից ավելի բարձրություն։ Հեղեղումներից պաշտպանվելու համար կառուվել են բազմաթիվ ամբարտակներ և պատնեշներ։ Ծովապատնեշով փակվել են Զեյլանդ մարզի ծովախորշերը, Այսելմիեր լիճը (նախկինում՝ Զաուդերզեյ ծովածոցը)։ Նիդերլանդների ցամաքային մակերեսի զգալի մաս են կազմում այսպես կոչված պոլդերները՝ նախկին ջրային տարածություններ, որոնք ամբարտակներով փակվել ու չորացվել են, վերածվելով մշակվող բերրի հողատարածքների։

Նիդերլանդների արևելքում տարածված են բլրապատ մորենային դաշտավայրերը, կենտրոնական մասում տեղ-տեղ պահպանվել են մորենային թմբաշարեր, հարավում՝ լյոսով ծածկված հին գետային դարավանդները։ Նիդերլանդների հյուսիսային մասը կազմված է պլեյստոցենի ավազակավային, ծովային և գետային, արևելքում՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային, Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտան՝ կուտակումային նստվածքներից, հարավարևելքը՝ կրաքարերից, մերգելներից, կավիճից։

Ներքին ջրերը

Գետերը ջրառատ են, նավարկելի և միացված են ջրանցքներով։ Ամենամեծ գետը Հռենոսն է (հոլանդերեն՝ Ռայն), որով երկու անգամ ավելի շատ ջուր է Նիդերլանդներ ներհոսում քան տարեկան տեղումների ընդհանուր քանակը։ Այլ խոշոր գետեր են Մաասը և Շելդան։ Նիդերլանդներում կառուցված են մեծ թվով ջրանցքներ, որոնք, ինչպես նաև գրեթե բոլոր գետերը նավարկելի են։ Ամստերդամ, Լայդեն և Ուտրեխտ քաղաքները հայտնի են իրենց ջրանցքների համակարգով։

Խաղցրահամ լճերը, որոնց մեծ մասը գտնվում է երկրի արևմտյան մասում և Ֆրիսլանդ մարզում, ունեն հիմնականում ռեկրեացիոն նշանակություն։ Խմելու համար օգտագործվում են ստորգետնյա ջրի պաշարները։ Ջրային ռեսուրսների պահպանմամբ և վերահսկմամբ զբաղվում է Տրանսպորտի և ջրային տնտեսության նախարարությունը։

Կլիման

Կլիման բարեխառն ծովային է, մեղմ ձմեռներով և զով ամառներով։ Կլիմայի վրա ազդեցություն է գործում Հյուսիսային ծովը, որը տարվա բոլոր եղանակներին մեղմում է ջերմաստիճանը։ Արևելյան և հյուսիսարևելյան շրջանները համեմատարաբ ավելի ցուրտ են, քանի արևմտյան, հարավարևմտյան և հյուսիսային ծովեզերյա շրջանները։ Նիդերլանդները համարվում է անձրևային երկիր։ Բնորոշ է ամպամած, արագ փոփոխվող, հաճախակի մառախուղներով եղանակը։ Ամենաշատ տեղումները գրանցվում են հյուսիսային, կենտրոնական շրջաններում և Լիմբուրխ մարզի հարավային մասում։


Դե Բիլտ (1981–2010), all KNMI locations (1901–2011 extremes), snowy days: (1971–2000 averages).ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.2
(63)
20.4
(68.7)
25.6
(78.1)
32.2
(90)
35.6
(96.1)
38.4
(101.1)
38.2
(100.8)
38.6
(101.5)
35.2
(95.4)
30.1
(86.2)
22.0
(71.6)
17.8
(64)
38.6
(101.5)
Միջին բարձր °C (°F) 5.6
(42.1)
6.4
(43.5)
10.0
(50)
14.0
(57.2)
18.0
(64.4)
20.4
(68.7)
22.8
(73)
22.6
(72.7)
19.1
(66.4)
14.6
(58.3)
9.6
(49.3)
6.1
(43)
14.1
(57.4)
Միջին օրական °C (°F) 3.1
(37.6)
3.3
(37.9)
6.2
(43.2)
9.2
(48.6)
13.1
(55.6)
15.6
(60.1)
17.9
(64.2)
17.5
(63.5)
14.5
(58.1)
10.7
(51.3)
6.7
(44.1)
3.7
(38.7)
10.1
(50.2)
Միջին ցածր °C (°F) 0.3
(32.5)
0.2
(32.4)
2.3
(36.1)
4.1
(39.4)
7.8
(46)
10.5
(50.9)
12.8
(55)
12.3
(54.1)
9.9
(49.8)
6.9
(44.4)
3.6
(38.5)
1.0
(33.8)
6.0
(42.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −27.4
(−17.3)
−26.8
(−16.2)
−20.7
(−5.3)
−9.4
(15.1)
−5.4
(22.3)
−1.2
(29.8)
0.7
(33.3)
1.3
(34.3)
−3.7
(25.3)
−8.5
(16.7)
−14.4
(6.1)
−22.3
(−8.1)
−27.4
(−17.3)
Տեղումներ մմ (դյույմ) 69.6
(2.74)
55.8
(2.197)
66.8
(2.63)
42.3
(1.665)
61.9
(2.437)
65.6
(2.583)
81.1
(3.193)
72.9
(2.87)
78.1
(3.075)
82.8
(3.26)
79.8
(3.142)
75.8
(2.984)
832.5
(32.776)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 17 14 17 13 14 14 14 14 15 16 18 17 184
Միջ. ձնառատ օրեր (≥ 0 cm) 6 6 4 2 0 0 2 5 25
% խոնավություն 87 84 81 75 75 76 77 79 84 86 89 89 82
Միջին ամսական արևային ժամ 62.3 85.7 121.6 173.6 207.2 193.9 206.0 187.7 138.3 112.9 63.0 49.3 1601,5
աղբյուր: Knmi.nl[7]

Մշակույթը

«Գիշերային պահակախումբը» Ռեմբրանդտի ամենահայտնի գեղանկարն է

Արվեստը

Նիդերլանդները աշխարհին հայտնի է բազմաթիվ գեղանկարիչներով։ Գեղանկարչությունը հատկապես ծաղկում է ապրել «Ոսկե դարում» (1609-1672 թթ.)։ Այս շրջանի Հոլանդական դպրոցի ամենահայտնի վարպետներից են Ռեմբրանդտ վան Ռայնը, Յան Վերմեերը, Ֆրանս Հալսը, Յան Ստեյնը և այլոք։ 19-րդ դարի գեղանկարիչներից ամենահայտնին է պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։ 20-րդ դարի աբստրակցիոնիստ էր Պիտ Մոնդրիանը, ով գլխավորել է «Դե Ստայլ» կոչվող գեղարվեստական շարժումը։ 1948 թ. հիմնվել է «Կոբրա» արվեստի միությունը, որը միավորել է մոդեռնիզմի ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից։ «Կոբրայի» անդամներ Կարել Ապելը և Կորնելիս Բևերլուն ավանգարդ արվեստի կարևոր ներկայացուցիչներ էին Նիդերլանդներում։ 20-րդ դարի մեկ այլ հոլանդացի արվեստագետ՝ Մաուրից Էշխերը հայտնի է տեսողական պատրանքներ ստեղծող իր նկարներով։

Գրականությունը

Նախքան 17-րդ դարը, հոլանդական գրականությունը ստեղծվում էր տարբեր բառբառների վրա հիմնված գրական լեզուներով, հաճախ էլ լատիներենով (ինչպես օրինակ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» երգիծանքը)։ 17-րդ դարում գործածական է դառնում մեկ ընդհանուր գրական լեզուֆ։ Այս շրջանի հայտնի գրողներ են Պիտեր Կորնելիսզոնը և Յան վան դեն Վոնդելը։ Վերջինիս «Լուցիֆեր» ողբերգությունը (1654 թ.) համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ 19-րդ դարի գրող Մուլտատուլիի «Մաքս Հավելար» ստեղծագործությունը քննադատում է Ինդենեզիայում հոլադական գաղութակալությունը։

Ուտրեխտի մայր տաճարը (13-16-րդ դդ.)

1940-1942 թթ. գրված Աննա Ֆրանկի հանրահայտ օրագրությունը նկարագրում է համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա ընտանիքի թաքստոցում անց կացրած երկու տարիները։ Հետպատերազմյան գրականության դասականներ են համարվում Ֆրեդերիկ Հերմանսը, Հարի Մուլիշը և Խերարդ Ռևեն։

Ճարտարապետություն

Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից են Ամստերդամի, Կամպենի, Զվոլեի պարիսպները, աշտարակները և տները, Հաագայի թագավորական դղյակը, Ուտրեխտի, Հառլեմի, Լայդենի, Դելֆտի գոթական տաճարները։ Քարի սակավության պատճառով հոլանդական ճարտարապետությունում գերակշռում են աղյուսե փոքր շինությունները։ Ամստերդամ քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ արտացոլում է 17-րդ դարի հոլանդական ճարտարապետությունը։ 20-րդ դարի ճարտարապետությունը աչքի է ընկնում ավանգարդ ոճով և նոր ճարտարապետական ձևերի որոնումով։

Կինոն

19-րդ դարի ավարտից նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, իսկ 1910-ից նաև գեղարվեստական։ Դարակեսից հետո թողարկված ֆիլմերից են «Շեփորանվագ» կատակերգությունը (1958 թ.) և «Բոլորը» (1963 թ.) փաստագեղարվեստական ֆիլմը։ 70-ական թվականներից սկսած մեծ ժողովրադականություն են վայելել Պաուլ Վերհուվենի և Դիկ Մասի ֆիլմերը։ «Հարձակում», «Անոտնիայի շառավիղը» և «Խառնվածք» ֆիլմերը տարբեր տարիների արժանացել են Օսկարի մրցանակի։

Հոլանդական օրաթերթեր կրպակում
Թարմ սաղմոնը սոխով ամենասիրված կերակուներից է
Չմշկելը ձմեռային մարզաձևերից է

Մամուլը

Կարևոր օրաթերթերից են «De Telegraaf», «Algemeen Dagblad», «De Volkskrant», «NRC Handelsblad» և «Trouw» պարբերականները։ Հանրաճանաչ շաբաթաթերթեր են «Elsevier», «HP/De Tijd», «Vrij Nederland» և «De Groene Amsterdammer»։ Գործում են չորս հանրային («Nederland 1», «Nederland 2» և «Nederland 3», և «BVN») և մի շարք կոմերցիոն («RTL», «SBS» և այլ) հեռուստահեռարձակողներ։ Հանրահայտ ռադիոհեռարձակողներից են «Radio 1», «Radio 2», «3FM» հանրային և «Radio 538», «Sky Radio», «Q-music» կոմերցիոն ռադիոընկերությունները։

Ազգային խոհանոցը

Հոլանդական ավանդական կերակրատեսակները հատկապես բնորոշել են անցյալի գյուղատնտեսական կյանքը։ Տիպիկ հոլանդական ճաշը հիմնականում պատրաստված է կարտոֆիլից, բանջարեղենից և մսից։ Ողջ աշխարհում հայտնի է հոլանդական պանիրը (հատկապես Էդամմեր և Գաուդա տեսակները)։ Հայտնի են նաև հոլանդական քաղցրեղենները, ինչպես օրինակ հոլանդական թավաբլիթը, մեղրավաֆլին, ձիթագնդիկը և այլն։

Սպորտը

Ամենատարածված մարզաձևն է ֆուտբոլը։ «KNVB» ֆուտբոլային ակումբների միությունը շուրջ 1 միլ անդամով երկրի ամենախոշոր կազմակերպությունն է։ Նիդերլանդների ազգային հավաքականը բարձր տեղեր է գրավում Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Հայտնի ֆուտբոլիստներ են Յոհան Կրոյֆ, Պատրիկ Կլաուվերտը և Ֆրենկ Ռայկարդը։ Այլ տարածված մարզաձևեր են թենիսը, վոլեյբալը, հենդբոլը, կորֆբոլը, հոկեյը, ձիարշավը, չմշկավազքը, հեծանվավազքը և այլն։

Հեծանիվը սպորտային և ռեկրեացիոն նշանակությունից բացի, ամենակարևոր երթևկության միջոցներից մեկն է։ Երկրի տարածքով անցնում են բազմաթիվ հեծանվային ճանապարհներ, որոնցով կարելի է երթևեկել գրեթե ամենուր։

Տնտեսություն

Նիդերլանդները ունի զարգացած բաց տնտեսական համակարգ, որի հիմքն է հանդիսանում միջազգային առևտուրը։ Ամենակարևոր առևտրական գործընկերներն են Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան և Իտալիան։ Լավ զարգացած ենթակառուվածքի շնորհիվ Նիդերլանդները կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույց է Արևմտյան Եվրոպայում։ Ռոտերդամի նավահանգիստը խոշորագույնն է Եվրոպայում։

Նիդերլանդները երկրագործական և բանջարաբոստանային ապրանքների աշխարհի ամենախոշոր արտահանողներից է։ Գյուղատնտեսությունը ամբողջովին ավտոմատացված և հիմնված ինտենսիվ հողագործության վրա, ինչով և պայմանավորված է այն, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատում է մասնագիտական բնակչության միայն 4%-ը։ Գյուղատնտեսության կարևոր մաս են կազմում ծաղկաբուծությունը և ջերմոցային բանջարաբուծությունը։

Արդյունաբերությունը հիմնականում բաղկացած է սննդի արտադրությունից, քիմիական արդյունաբերությունից, նավթարդյունաբերությունից և մետալուրգիայից։ Տնտեսության այլ կարևոր հատվածներ են ֆինանսական և բանկային սեկտորը, տուրիզմը։ Նիդերլանդներ ամեն տարի այցելում է մոտ 10-11 մլն զբոսաշրջիկ, որոնց գրեթե կեսը՝ ժամանում է Ամստերդամ։ Վերջինս շատ զբոսաշրջիկների գրավում է ոչ միայն թանգարաններով և պատմական ճարտարապետությամբ, այլ թմրանյութերի ազատ վաճառքով և կարմիր լապտերների թաղամասերով։

Ազգային արժույթն է եվրոն, որը 2002 թ. փոխարինել է նիդերլանդական գուլդենին։

  1. https://www.rijksoverheid.nl/onderwerpen/erkende-talen
  2. Կառավարության նստավայրն է Հաագան։
  3. http://www.rijksoverheid.nl/regering/bewindspersonen
  4. 71090ned&D1=a&D2= 0&D3= 0&D4= 0&D5= 0&D6=a&HDR=T,G3,G1,G2 Բնակչությունն ըստ Նիդերլանդների Ազգային վիճակագրության կենտրոնական բյուրոյի
  5. Human Development Data (1990-2017)UNDP.
  6. Populstat: historical demographical data
  7. «Knmi.nl» (Dutch). Վերցված է 25 December 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA