«Ուիլյամ Օկկամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: et:William Ockham
չ r2.7.3) (Ռոբոտ․ pa:ਓਕੈਮ փոփոխվել է pa:ਓਕੈਮ ਦਾ ਵਿਲੀਅਮով
Տող 45. Տող 45.
[[no:William av Ockham]]
[[no:William av Ockham]]
[[oc:Guilhèm d'Occam]]
[[oc:Guilhèm d'Occam]]
[[pa:ਓਕੈਮ]]
[[pa:ਓਕੈਮ ਦਾ ਵਿਲੀਅਮ]]
[[pl:William Ockham]]
[[pl:William Ockham]]
[[pt:Guilherme de Ockham]]
[[pt:Guilherme de Ockham]]

09:28, 17 հունվարի 2013-ի տարբերակ

Ուիլյամ Օկկամ (Ockham կամ Occam, William) (շուրջ 1284թ. – շուրջ 1350թ.), անգլիացի փիլիսոփա-սքոլաստ, «օկկամիստական» միջնադարյան աստվածաբանական-փիլիսոփայական ուղղության հիմնադիր, այսօր առավելապես հայտնի է իր կողմից առաջարկած մտածողության տնտեսման սկզբունքի՝ այսպես կոչված «Օկկամի ածելիի» շնորհիվ: Ծնվել է շուրջ 1284թ. Օկկամ վայրում (Սուրեյ կոմասություն, Անգլիա): Ֆրանսիսկանցիների միաբանություն ընդունվելուց հետո սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան և ինցեպտորի՝ այսինքն ցածր աստիճանի դասախոստի պաշտոնը: Հետագայում նրա հետևորդները կոչել են նրան «հարգարժան ինցեպտոր» (Inceptor venerabilis): Նրա այլ պատվավոր տիղոսն էր «անհաղթ ուսուցիչ» (Doctor invincibilis):

Օքսֆորդում Օկկամը գրել է իր մի քանի կարևորագույն փիլիսոփայական և աստվածաբանական երկերը: Օկկամիզմը հակադիր էր թոմիզմին ու սկոտիզմին (Թոմաս Աքվինացու ու Դունս Սկոտի փիլիսոփայական համակարգերին) և հեղինակություն էր վայելում ուշ միջնադարում որպես փիլիսոփայելու «նոր» մեթոդ (via moderna): Օկկամի ուսմունքը կարելի է բնութագրել որպես մաքուր նոմինալիզմ, քանի որ Օկկամը գտնում էր, որ «ունիվերսալիաները» (ընդհանուր հասկացությունները) իրենցից ներկայացնում են լոկ անուններ, բանականության մեջ առկա բանավոր ու գրավոր լեզվի «հասկացություններ» ու «խոսքեր»: Իրական գոյությամբ օժտված են ոչ թե դրանք, այլ ինդիվիդուալ այսինքն եզակի իրերը: Այդ շեշտը եզակիի վրա որպես միակ իրականության արտահայտում է օկկամիզմի բուն էությունը:

Բացի դրանից, Օկկամը պնդում էր, որ ցանկացած իրական բացատրություն, ցանակցած աստվածաբանական ու փիլիսոփայական համակարգ պետք է առավելագույնս պարզ լինի: Մտածողության տնտեսման այս սկզբունքը ստացավ «Օկկամի ածելիի» անունը: Ինքը՝ Օկկամը ձևակերպել է իր այդ սկզբունքը հետևյալ կերպ. «հարկ չէ առանց անհրաժեշտության բազմապատկել հասկացությունները»: