«Լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը հեռացնում է․: fa:دریاچه
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: fa:دریاچه
Տող 71. Տող 71.
[[et:Järv]]
[[et:Järv]]
[[eu:Aintzira]]
[[eu:Aintzira]]
[[fa:دریاچه]]
[[fi:Järvi]]
[[fi:Järvi]]
[[fiu-vro:Järv]]
[[fiu-vro:Järv]]

08:59, 16 հունվարի 2013-ի տարբերակ

Մապուրիկա լիճը, Նոր Զելանդիա

Լիճը երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն է, որը կապված չէ օվիկիանոսի հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է լիմնոլոգիան կամ լճագիտությունը։ Լճերը երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են գումարային 2.7 մլն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։ Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովեր (օր.` Կասպից ծով կամ լիճ, Արալյան ծով կամ լիճ, Մեռյալ ծով կամ լիճ)։

Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է, իսկ ամենախոր լիճը՝ Բայկալը (առավելագույն խորությունը 1620 մ է)։

Կասպից լիճը կամ ծովը աշխարհի ամենամեծ լիճն է։

Լճերի դասակարգումներ

Ըստ գոգավորությունների

Լճերը կարելի է դասակարգել ըստ նրանց գոգահովիտների առաջացման պատմության։ Օրինակներ՝

Հրաբխային լիճ Կոստա Ռիկայում։
  • Ամբարտակային կամ պատվարային լճերը գոյացել են ամբարտակման կամ գետահունի մասնակի արգելափակման հետևանքով։ Գետահունը կարող է փակվել, երբ հանքային ապարները փլուզվում են կամ թափվում գետահովիտը։ Ամբարտակային լճի օրինակ է Սարեզյան լիճը։
  • Մնացորդային լճերն իրենցից ներկայացնում են ծովերի մնացորդներ։ Այդպիսին են Կասպից և Արալյան լճերը։
  • Կան լճեր, որոնց գոգահովիտները առաջացել են լեռնագոյացման պրոցեսների ժամանակ։ Օրինակ, շերտաշարժի գոգահովիտում է գտնվում Բայկալ լիճը։
  • Հնահուն լճերը գետերի ողողատներում հանդիպող համեմատաբար ոչ մեծ լճեր են, որոնք իրենցից ներկայացնում են նախկին գետահուների մնացորդներ։

Հոսքային և անհոսք լճեր

Լճերը լինում են հոսքային և անհոսք։ Եթե լճից արտահոսում է գետ, ապա այդպիսի լիճը անվանում են հոսքային լիճ։ Չորային շրջաններում կան լճեր, որոնք որոնցից գետեր չեն ատահոսում։ Դրանց անվանում են անհոսք լճեր։

Սովորաբար անհոսք լճերի ջուրը աղի է լինում, իսկ հոսքային լճերինը՝ քացրահամ։ Պատճառը հետևյալն է․ գետերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ աղեր։ Թափվելով անհոսք լճի մեջ, ջուրը նրա մակերևույթից գոլորշիանում է, իսկ աղը մնում է լճում։ Այդպես տարիների ընթացքում աղի քանակույունը ավելանում է։

Լճերի նշանակությունը

Լճերն ունեն տնտեսական խոշոր նշանակություն։ Նավերով մեծ լճերում փոխադրում են զանազան բեռներ։ Աղի լճերից արդյունահանում են կերակրի աղ։ Լճերը օգտագործվում են ձկներ, ջրային թռչուններ բազմացնելու համար։ Բացի այդ, լճերը խոնավացնում են օդը, իսկ նրանց ափերը հանդիսանում են հանգստի հիանալի վայրեր։

Աղբյուրներ

  • Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն, էջ 89-91։