«Կեչի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ru:Берёза
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: gl:Bidueiro
Տող 61. Տող 61.
[[ga:Beith]]
[[ga:Beith]]
[[gd:Beith]]
[[gd:Beith]]
[[gl:Bidueiro]]
[[got:𐌱𐌹𐍂𐌺𐌰]]
[[got:𐌱𐌹𐍂𐌺𐌰]]
[[gv:Beih (billey)]]
[[gv:Beih (billey)]]

23:50, 13 հունվարի 2013-ի տարբերակ

Կեչի
Կեչի (Betula pendula)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Betula
L. (1753)
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 19478
NCBI 3504
EOL 44475

IPNI13475-1

Կեչի (լատին․՝ Bétula), կեչազգիների ընտանիքի տերևաթափ միատուն ծառ է, երբեմն՝ փռվող թփիկ: Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում: ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ (ելունդավոր, թավոտ և Լիտվինովի)՝ վերին լեռնային գոտիներում: Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800–2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ: Ցածրաբուն, հիմնականում սպիտակավուն կեղևով ծառ է, բարձրությունը՝ մինչև 20 (երբեմն՝ 30) մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաեզր: Ծաղիկները կատվիկներ են: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղն ընկուզանման է, միասերմ: Կեչին ապրում է 50–80 տարի: ՀՀ-ում աճող տեսակները էկոլոգակենսաբանական առումով մոտ են միմյանց. լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ խիստ պահանջկոտ: Բազմանում է սերմերով ու մացառներով: Բնափայտն սպիտակ է, կիրառվում է նրբատախտակի, մանրատախտակի, ծանր իրերի արտադրության մեջ: Գեղազարդիչ է: Կեչու պտուղը պարունակում է աղաղանյութեր, եթերայուղեր, ճարպեր, C վիտամին: Պատրաստուկներն օգտագործվում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։