«Անտոնիո Վիվալդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: tl:Antonio Vivaldi
Տող 174. Տող 174.
[[ta:ஆன்டோனியோ விவால்டி]]
[[ta:ஆன்டோனியோ விவால்டி]]
[[th:อันโตนีโอ วีวัลดี]]
[[th:อันโตนีโอ วีวัลดี]]
[[tl:Antonio Vivaldi]]
[[tr:Antonio Vivaldi]]
[[tr:Antonio Vivaldi]]
[[uk:Антоніо Вівальді]]
[[uk:Антоніо Вівальді]]

21:28, 13 հունվարի 2013-ի տարբերակ

Անտոնիո Վիվալդի
Antonio Lucio Vivaldi
Դիմանկար
երգահան
Ծնվել էմարտի 4 1678
ԾննդավայրՎենետիկ
Մահացել էհուլիսի 28 1741
Մահվան վայրՎիեննա
ԳերեզմանՎիեննա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Կրոնռոմանական կաթոլիկ
Ազդվել էԱրկանջելո Կորելլի[1] և Ջուզեպպե Տորելլի[1]
ԵրկերՏարվա եղանակներ[2], Orlando furioso?, Հաղթանակած Հուդիթը[1], Vivaldi's 'Manchester' Violin Sonatas?[3], L'estro armonico, Op. 3?[1], Gloria in D Major?[1], Stabat Mater? և Giustino?
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրOspedale della Pietà?[1], Philip of Hesse-Darmstadt?[1] և Teatro San Angelo?[1]
Ծնողներհայր՝ Giovanni Battista Vivaldi?[2], մայր՝ Camilla Calicchio?
Զբաղեցրած պաշտոններԿապելմայստեր, երաժշտության ուսուցիչ և Լատինական կաթոլիկ քահանա
Ստորագրություն
Изображение автографа
 Antonio Vivaldi Վիքիպահեստում

Անտոնիո Լուչիո Վիվալդի (իտալերեն՝ Antonio Lucio Vivaldi; 1678թ. մարտի 4, Վենետիկ1741թ. հուլիսի 28, Վիեննա), իտալացի երգահան, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր.

Կենսագրությունը

Սովորել է նվագել ջութակ իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ, որը Սբ. Մարկոսի տաճարի ջութակահար էր: Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մասնագիտացել է Ջիովաննի Լեգրենցիի և Արկանջելո Կորելլիի մոտ (Հռոմում):

1703թ. սեպտեմբերի 18-ին ձեռնադրվում է հոգեևորական: Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ հոգևորական» (իտալ.՝ il Prete Rosso ): 1703թ. սեպտեմբերի 1-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց, որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո: Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները: 1706թ. կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում: 1713թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, 1716թ. նշանակվում է համերգների մաեստրո (maestro di' concerti):

Այդ տարիներին Վիվալդին գրում է իր երաժշտության առյուծի բաժինը, այդ թվում՝ օպերաներ և համերգներ: 1705թ. հրատարակվում է իր ստեղծագործությունների առաջին հավաքածուն (opus 1), 1709թ` 2-րդ ժողովածուն (12 սոնատ ջութակի և բասսո կոնտինուոյի համար): Համաշխարհային ճանաչումը գալիս է երկերի 3-րդ ժողովածույի հետ (L'estro armonico (Opus 3), հրատարակվել է Ամստերդամում 1711թ: Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714թ. La stravaganza (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ:

1718թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները Իտալիայի ու Եվրոպայի քաղաքներ: Չնայած Վենետիկից իր հաճախ բացակայություններին «Պիետան» շարունակում է նրան ռոճիկ վճարել ամսեկան երկու համերգ գրելու դիմաց: Որբանոցի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վճարվել է 1723-33թթ. թվով 140 համերգ գրելու համար:

1723թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը Հռոմ, 1724թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար: 1725թ. Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione), որի մեջ ըդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» համերգների շարքը: Մեծ տարածում են ստանում Վիվալդիի համերգները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»:

1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է: Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից: Իր երկերի 9-րդ ժողովածուն «Կիթար» (La Cetra)` ձոնում է Ավստրիայի կայսր Կարլոս VI-ին. 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում հանդիպել կայսրին անձամբ: Կարլոս VI-ը անքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում: Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան:

Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող: Այդ պատճառով 1730-ական թթ վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կարլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն: Սակայն երգահանի Վիեննա ժամանաելուց քիչ անց Կարլոս VI-ը մահանում է: Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի: Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ հետո՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ը՝ թաղվելով Վիեննայում:

Ոճն ու ազդեցությունը

Ստեղծագործությունները

Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկա դրությամբ հայտնի են միայն դրանցից 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ հասել մինչև մեր օրեր: Դրանք են՝

  • Օտոնը ամառանոցում (Ottone in villa, 1713, Վիչենցա)
  • Օրլանդոն խելագարված (Orlando finto pazzo, 1714, Վենետիկ),
  • Սիրո կողմից հաղթանակվող խաբեությունը (L’inganno trionfante in amore, 1716, Վենետիկ),
  • Արսիլդա, Պոլտոսի թագուհին (Arsilda, regina di Ponto, 1716, Վենետիկ)
  • Դարիոսի թագադրությունը (L’incoronazione di Daria, 1716, Վենետիկ)
  • Արտաբան, Պարթևաստանի արքա (Artabano, re dei Parti, 1718, Վենետիկ)
  • Սկանդերբեգ (Scanderbeg, 1718, Ֆլորենցիա)
  • Տեուցոնե (Teuzzone, 1718, Մանտուա)
  • Տիտոս Մանլիոս (Tito Manlio, 1719, Մանտուա)
  • Ճշմարտությունը փորձության մեջ (La verità in cimento, 1720, Վենետիկ)
  • Սիլվիա (La Silvia, 1721, Միլան)
  • Հերակլեսը Թերմոդոնտում (Ercole su'l Termodonte, 1723, Հռոմ)
  • Տիգրան (La virtù trionfante dell’amore, e dell’odio, overo Il Tigrane, 1724, Հռոմ), սյուժեն վերցված է Հայոց Տիգրան Մեծ արքայի պատմությունից, Վիվալդիին է պատկանում միայն օպերայի երկրորդ գործողության երաժշտությունը
  • Դորիլան Տեմպեում (Dorilla in Tempe, 1726, Վենետիկ)
  • Ֆարնաչե (Farnace, 1727, Վենետիկ)
  • Օրլանդոն կատաղության մեջ (Orlando furioso, 1727, Վենետիկ)
  • Աթենայիդե (L'Atenaide, 1728, Ֆլորենցիա)
  • Արգիպո (Argippo, 1730, Պրահա)
  • Հավատարիմ հավերժահարսը (La fida ninfa, 1732, Վենետիկ)
  • Դորիկլեա (Doriclea, 1732, Պրահա)
  • Մոնտեսումա (Motezuma, 1733, Վենետիկ)
  • Օլիմպիադե (L'Olimpiade, 1734, Վենետիկ)
  • Տամերլան (Il Tamerlano/ Il Bajazet, 1735, Վենետիկ)
  • Գրիզելդա (Griselda, 1735, Վենետիկ)
  • Կատոնը Ուտիկայում (Catone in Utica, 1737, Վերոնա)
  • Հավատարիմ Ռոզմիրան (Rosmira fedele, 1738, Վենետիկ)

Վիվալդին հեղինակ է 4 օրատորիայի, որոնցից մեր օրեր է հասել միայն մեկը Հուդիթը հաղթանակած (Juditha Triumphans devicta Holofernis barbarie, 1716)

Գրել է նաև 500-ից ավել գործիքային համերգներ, այդ թվում՝

  • 44 համերգ լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար
  • 49 «մեծ համերգներ» (կոնչերտի գրոսսի);
  • 352 համերգ մեկ գործիքի և ուղեկցող լարային նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի համար (այդ թվում՝ 253-ը ջութակի, 26-ը՝ թավջութակի, 6-ը՝ վոիլա դ՜ամուրի, 13-ը լայնակի և 3-ը երկայնակի ֆլեյտաների համար, 12-ը՝ հոբոյի, 38-ը ֆագոտի, 1-ը մանդոլինի);
  • 38 համերգ նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ 2 գործիքի համար
  • 32 համերգ նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ 3 և ավելի գործիքների համար:

Հեղինակել է ավելի քան 100 սոնատ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ տարբեր գործիքների համար, բազմաթիվ աշխարհիկ կանտատներ, սերենադներ, սիմֆոնիաներ, Stabat Mater և այլ եկեղեցական ստեղծագործություններ:

Ամենահայտնի ստեղծագործությունն է 4 ջութակի համերգներից բաղկացած «Տարվա եղանակներ» շարքը, որը համարվում է ծրագրային երաժշտության վաղ օրինակներից մեկը: Նշանակալից է Վիվալդիի ներդրումը գործիքավորման զարգացման բնագավառում՝ նա առաջինն է օգտագործել հոբոյը, վալտորնան, ֆագոտը և այլ փողային գործիքները որպես ինքնուրույն այլ ոչ թէ մեղեդին/երաժշտությունը երկրորդող գործիքներ:

Տես նաև

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.treccani.it/enciclopedia/antonio-vivaldi_(Dizionario-Biografico)
  2. 2,0 2,1 2,2 https://www.francemusique.fr/personne/antonio-vivaldi
  3. https://imslp.org/wiki/Manchester_Sonatas_(Vivaldi,_Antonio)