«Միհրդատ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: sl:Mitridat I. Partski
Տող 25. Տող 25.
[[ru:Митридат I (царь Парфии)]]
[[ru:Митридат I (царь Парфии)]]
[[sh:Mitridat I od Partije]]
[[sh:Mitridat I od Partije]]
[[sl:Mitridat I. Partski]]
[[vi:Mithridates I của Parthia]]
[[vi:Mithridates I của Parthia]]
[[zh:米特里达梯一世 (帕提亚)]]
[[zh:米特里达梯一世 (帕提亚)]]

08:51, 11 հունվարի 2013-ի տարբերակ

Միհրդատ Ա (մ.թ.ա. 195—138 թթ), Պարթևաստանի Արշակունի հարստության արքա (մ.թ.ա. 171—138թթ): Միհրդատ Ա հայտնի է որպես ականավոր քաղաքական գործիչ և զորավար: Նրա օրոք Պարթևաստանը էապես ընդլայնում է իր տերության սահմանները՝ տարածելով իր իշխանությունը բոլոր ուղղություններով: Միհրդատի օրոք Պարթևաստանի կազմի մեջ են մտնում Հույն-Բակտրիական թագավորության մի մասը (մ.թ.ա. 167թ.), Կենտրոնական Ասիայի Մարգիանա պատմական շրջանը, Միջագետքը ( մ.թ.ա. 144), Իրանն ամբողջությամբ: Սելևկյանների հետ պատերազմներում մ.թ.ա. 141թ. գերի է վերցնում արքա Դեմետրիոս Բ-ին, որը հետագայում ամուսնանում է Միհրդատի դուստր Ռոդոգունայի հետ: Իր նվաճումների արդյունքում Պարթևաստանը դառնում է անտիկ աշխարհի խոշորագույն տերություններից մեկը, հետագայում՝ Հռոմեական պետության հիմնական հակառակորդը Արևելքում: Պարթևների կողմից հելլենիստական մշակույթ ունեցող երկրների գրավումը զարկ է տալիս Պարթևաստանի ուրույն մշակույթի զարգացմանը և նրանում հելլենիստական տարրերի ներմուծմանը: Միհրդատը պատմության մեջ է մտել որպես Պարթևաստանի և ամբողջ Արևելքի մեծ արքաներից մեկը: