«Բասկետբոլ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: gn:Ajakakuapytĩ |
չ clean up, replaced: ]]''' - → ]]''', (5) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 17. | Տող 17. | ||
| պարօլիպիական խաղեր = |
| պարօլիպիական խաղեր = |
||
}} |
}} |
||
'''Բասկետբոլը''' (անգլ.՝ '''''Basket'''''-զամբյուղ և '''''Ball'''''-գնդակ բառերից) թիմային [[Սպորտ|մարզաձև]] է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է<ref>Մ. Իսպիրյան, Մարզանունների բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1984, էջ 21</ref>։ |
'''Բասկետբոլը''' (անգլ.՝ '''''Basket'''''-զամբյուղ և '''''Ball'''''-գնդակ բառերից) թիմային [[Սպորտ|մարզաձև]] է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է<ref>Մ. Իսպիրյան, Մարզանունների բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1984, էջ 21</ref>։ |
||
Տող 93. | Տող 91. | ||
{{Link FA|hr}} |
{{Link FA|hr}} |
||
{{Link FA|mk}} |
{{Link FA|mk}} |
||
{{Link FA|bs}} |
{{Link FA|bs}} |
||
{{Link GA|de}} |
{{Link GA|de}} |
||
{{Link GA|is}} |
{{Link GA|is}} |
||
[[af:Basketbal]] |
[[af:Basketbal]] |
||
[[an:Baloncesto]] |
[[an:Baloncesto]] |
18:10, 7 հունվարի 2013-ի տարբերակ
Բասկետբոլ | |
---|---|
Տեսակ | գնդակով խաղ և թիմային մարզաձև |
Մարմին | ՖԻԲԱ |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Թիմ փոքր | 5 |
Սեռ | Արական, իգական; առանձին առաջնություններ |
Կարգավիճակ | Թիմային, գնդակով խաղ |
Հարմարանք | Բասկետբոլի գնդակ |
Վայր | Բասկետբոլային դաշտ |
Առաջին առաջնություն | 1891թ., Սպրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Օլիմպիական խաղեր | Սկսած 1924 թ-ից |
Տարբերվում է | նեթբոլ |
Պորտալ | Պորտալ:Բասկետբոլ |
Basketball Վիքիպահեստում |
Բասկետբոլը (անգլ.՝ Basket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից) թիմային մարզաձև է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է[1]։
Պատմությունը
Ծագումը
Խաղը հիմնադրվել է 1891թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։
Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։
Խաղի առաջին կանոնները
Խաղի առաջին կանոնները տպագրվել են «Եռանկյունի» ամսագրում 1892-ի հունվարին «Նոր խաղ» վերնագրով։
Խաղի առաջին 13 կանոններն էին`
- Գնդակը կարող է ամեն ուղղությամբ` մեկ կամ երկու ձեռքով։
- Գնդակին չի կարելի հարվածել բռունցքով։
- Խաղացողը չի կարող վազել գնդակով։
- Գնդակը պետք է պահել միայն ձեռքերի մեջ. մարմինը չպետք է օգտագործել։
- Չի թույլատրվում հենվել հակառակորդին, բռնել, գցել կա, խփել։ Առաջին խախտում հաշվում է որպես տուգանք, երկրորդի դեպքում մարզիկը հեռացվում է մինչև մյուս արդյունավետ նետումը, իսկ եթե միտումնավոր տուգանք է կատարում` հեռացվում է խաղից։
- Գնդակը կարող է փոխանցել բոլոր ուղղություններով մեկ կամ երկու ձեռքով։
- Եթե մի թիմը անընդմեջ ստանում է երեք տուգանք, հակառակորդին հաշվում են մեկ միավոր։
- Միավոր են հաշվում այն ժամանակ, երբ գնդակը նետվում և մնում է զամբյուղի մեջ։
- Երբ գնդակը խաղադաշտից դուրս է գալիս, այն պետք է մտցվի խաղադաշտ նույն տեղից հինգ վայրկյանի ընթացքում։
- Խաղավարներից մեկը պետք է նշի բոլոր տուգանքները և զգուշացնի մյուս խաղավարներին, եթե թիմը ստացել է երեք անընդմեջ տուգանք։
- Խաղի տևողությունը 2x15 րոպե, և հինգ րոպե ընդմիջում երկու խաղակեսերի միջև։
- Խաղադաշտում գտնվող մրցավարը պետք է պահի խաղի հաշիվը, թե ո՞ր թիմին պետք է տալ գնդակը, երբ այն դուրս է եկել դաշտի սահմաններից։
- Խաղի 30 րոպեների ընթացքում ավելի շատ արդյունավետ նետում կատարած թիմը ճանաչվում է հաղթող։ Հավասարության դեպքում ավելացվում է լրացուցիչ ժամանակ` որոշելու հաղթող կողմին:
Խաղադաշտը
Խաղում են 28x15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները:
Գնդակը
Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ: Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները:
Խաղի կանոնները
Թիմերից յուրաքանչյուրը բացի մեկնարկային 5 խաղացողներից ունի նաև պահեստայիններ, որոնց մարզիչները կարող են խաղահրապարակ մտցնել ցանկացած ժամանակ: Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ ՝2 քառորդից: Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ Միացյալ Նահանգներում` Բասկետբոլի ազգային ասոցիացիայում խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում չորս 10 րոպենաոց քառորդներ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր: Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ կամ սլեմդանկ:
- Գնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից: Թիմերից յուրաքանչյուրը կարող է այն իր մոտ պահել 24 վայրկյանից ոչ ավել: Եթե լրացել է 24 վայրկյանը, իսկ թիմը դեռ գնդակը չի նետել դեպի զամբյուղը, ապա այն անցնում է հակառակորդ թիմին:
- Եթե տվյալ թիմը անցել է հակառակորդի կիսադաշտ, ապա իրավունք չունի ետ վերադառնալ իր սեփական կիսադաշտ:
- Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի:
Բասկետբոլիստների դիրքերը
- Խաղարկող - սովորաբար թիմի ամենաարագավազ բասկետբոլիստն է, ով պետք է ճիշտ կազմակերպի հարձակումը և համոզված լինի, որ գնդակը ճիշտ ժամանակին և ճիշտ մարդու է փոխանցել:
- Պաշտպան - հարձակման ժամանակ կատարում է հեռահար նետումներ, իսկ պաշտպանության մեջ՝ փորձում է փակել հակառակորդի լավագույն խաղացողին:
- Թեթև հարձակվող - արագ կերպով փորձում է միավոր վաստակել, իսկ պաշտպանության մեջ ակտիվորեն փնտրում է անդրադարձի ու խլման հնարավորությունները բաց չթողնել:
- Ծանր հարձակվող - փորձում է ավելի մոտից միավոր բերել, իսկ պաշտպանության մեջ օղակի տակ է կանգնում կամ էլ փորձում հակառակորդի ծանր հարձակվողին պահել:
- Կենտրոնական - թիմի ամենախոշոր և ամենաբարձրահասակ բասկետբոլիստն է: Օգտագործում է իր ուժը միավոր վաստակելու համար:
Լիգաներ
Աշխարհի շատ անկյուններում այսօր կան բազմապիսի բասկետբոլային լիգաներ: Այնուամենայնիվ, ամենից հայտնի և ամենից ատլետիկ բասկետբոլիստներով հարուստ լիգան համարվում է ԱՄՆ-ի Բասկետբոլի Ազգային Ասոցացիան (անգլ.՝ National Basketball Association [NBA]):
Հայաստանում գործում է Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, որի նախագահն է Հրաչյա Ռոստոմյանը:
Աղբյուրներ
- ↑ Մ. Իսպիրյան, Մարզանունների բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1984, էջ 21
Արտաքին հղումներ
- Բասկետբոլային նորություններ (Հայերեն)
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA