«Բոտուլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: lij:Botulismo
Տող 104. Տող 104.
[[ko:보툴리누스 중독]]
[[ko:보툴리누스 중독]]
[[ky:Ботулизм]]
[[ky:Ботулизм]]
[[lij:Botulismo]]
[[nl:Botulisme]]
[[nl:Botulisme]]
[[no:Botulisme]]
[[no:Botulisme]]

13:16, 7 հունվարի 2013-ի տարբերակ

Բոտուլիզմ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառC. botulinum? և Բոտուլոտոքսին
Հիվանդության ախտանշաններլղոզված տեսողություն, Միդրիազ, Պտոզ, փորկապություն, tympanites?, Միզակապություն, Երկտեսություն, dysautonomia?, xerostomia?, Դիզարտրիա, Մկանաթուլություն և acute respiratory insufficiency?
Վարակ տարածողհող
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9005.1, 040.41 և 040.42
ՀՄԴ-10A05.1
Բուժումդետոքսիկացիա, hyperbaric medicine?, Ստամոքսի լվացում, enema?, սիմպտոմատիկ բուժում և mechanical ventilation?
 Botulism Վիքիպահեստում

Բոտուլիզմը (botulismus լատին․՝ botulus – երշիկ, հոմանիշները` ալանտիազիս, իխտիիզմ) ծանր տոքսիկոինֆեկցիոն հիվանդություն է, որը բնութագրվում է նյարդային համակարգի վրա բոտուլոտոքսինների ազդեցության հետևանքով հարթ և միջաձիգ-զոլավոր մկանների պարեզներով և պարալիչով: Հիվանդության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ այն տալիս է ինչպես սպորադիկ(եզակի), այնպես էլ խմբային հիվանդացություն, բավականին բարձր մահացության ցուցանիշով(մոտ 30-40%):

Հիվանդության անվանումը` botulismus, կապված է այն հանգամանքի հետ, որ հիվանդության հարուցիչներն առաջին անգամ հայտնաբերվել են այն երշիկի մնացորդներում, որն օգտագործած մարդը մահացել է հենց այդ հիվանդությունից (լատիներեն botulus նշանակում է երշիկ): Հարուցչի հայտնաբերողը եղել է Է.Վան-Էրմենգեմը 1896թ.-ին, ով անվանել է այն Bacillus botulinum: Սակայն հիվանդության առաջին կլինիկո - համաճարակաբանական նկարագրությունը արվել է դեռևս 1820թ-ին Յ.Կեռների կողմից: Ռուսական կայսրությունում այն հայտնի էր «իխտիիզմ» անվանումով, և նրա առաջացումը կապվում էր աղի և ապխտած ձկների օգտագործման հետ:

Էթիոլոգիան

Հարուցիչը` Clostridium botulinum կամ Bacillus botulinus, պատկանում է Bacillaceae ընտանիքին, Clostridium ցեղին:
Վեգետատիվ ձևերը կլորացած ծայրերով, խիստ անաէրոբ, սպոր առաջացնող ցուպիներ են: Շարժուն են` շնորհիվ մտրակների առկայության: Երիտասարդ կուլտուրաներում գրամ-դրական են, իսկ աճի 4-5-րդ օրվանից` գրամ-բացասական: Ըստ տոքսինների անտիգենային հատկությունների տարբերում են հարուցչի մի քանի տեսակներ. A, B, C (Cα և Cβ), D, E, F, G: Աճի և բազմացման համար օպտիմալ են համարվում միջավայրի pH=7,3-7,6, t°=35°C(A,B,C,D տեսակների համար) կամ t°=28°C(E,F տեսակների համար): Համեմատաբար անկայուն են. եռացնելիս քայքայվում են երկու րոպեների ընթացքում, 80°C-ում` 15-30 րոպե հետո: Օրգանիզմից արտազատվում են կղանքի հետ:
Սպորներն ունեն ծայրային կամ ենթածայրային տեղակայում («թենիսի ռակետ»), կարող են պահպանվել նաև աէրոբ պայմաններում, օպտիմալ pH=6-7,2: Բավականին կայուն են. եռացնելիս ոչնչանում են 1-2 ժամում, ավտոկլավի մեջ` 4-5 րոպեում: Կրկին արտազատվում են կղանքի հետ:

Վեգետատիվ ձևերը արտադրում են բոտուլոտոքսին, որը համարվում է բնության մեջ ամենաուժեղ կենսաբանական թույնը (նվազագույն մահացու դոզան` 0.005 մգ): Այն իրենից ներկայացնում է տոքսիկ կոմպլեքս ` բաղկացած նեյրոտոքսինից, հեմագլյուտինինից և վատ ուսումնասիրված ոչ տոքսիկ սպիտակուցից: Եռացնելիս քայքայվում է 5-15 րոպեում, 80°C-ում ` 30 րոպեում:

Համաճարակաբանությունը

Ըստ առաջացման մեխանիզմի և ախտածագման տարբերում են`

  • սննդային բոտուլիզմ - սննդային թունավորում է (բակտերիալ տոքսիկոզ), որի դեպքում մահացությունը բավականին բարձր է: Սննդային բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից[1]։
  • վերքային բոտուլիզմ - արտաքին ծածկութների ինֆեկցիա:
  • մանկական բոտուլիզմ - սննդային տոքսիկոինֆեկցիա:

Պաթոգենեզը

Ախտաբանական անատոմիան

Դասակարգումը

Ըստ առաջացման մեխանիզմի Ըստ հարուցչի(տոքսինի) տեսակի Ըստ ծանրության աստիճանի
սննդային
վերքային
մանկական
A, B, C (Cα և Cβ), D, E, F, G
թեթև
միջին ծանրության
ծանր

Կլինիկան

Բարդությունները

Ախտորոշումը

Տարբերակիչ ախտորոշումը

Բուժումը

Կանխարգելումը

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Инфекционные болезни, Е.П.Шувалова
  • ԵՊԲՀ Իֆեկցիոն հիվանդությունների ցիկլի դասախոսություններ

Կաղապար:Link FA