«Արևադարձային գոտիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: el:Τροπική ζώνη
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: sk:Tropické pásmo
Տող 62. Տող 62.
[[sh:Tropi]]
[[sh:Tropi]]
[[simple:Tropics]]
[[simple:Tropics]]
[[sk:Tropické pásmo]]
[[sl:Tropi]]
[[sl:Tropi]]
[[sq:Zona tropike]]
[[sq:Zona tropike]]

09:14, 6 հունվարի 2013-ի տարբերակ

Երկրի արևադարձային գոտին (կարմիր)

Արևադարձային գոտիները երկրի երկու բնական գոտիներ են հյուսիսային և հարավային կիսագնդերում, մոտ 20° և 30° լայնությունների միջև: Բնութագրվում է օդի բարձր ջերմաստիճաններով (ամսական միջինը 10°-ից բարձր) , պասատային շրջանառության տիրապետությամբ և տեղումների սակավությամբ ` տարեկան 200 մմ-ից պակաս (բացառությամբ մայրցամաքների արևելյան լեռնային շրջանների): Արևադարձային գոտիների ցամաքային մասում տիրապետում են անապատներն ու կիսանապատները , որոնք առավել խոնավ շրջաններում փոխարինվում են սավաննային և անտառային լանդշաֆտներով : Այստեղ առանձնացվում են արևադարձային խոնավ անտառների, արևադարձային նոսր անտառների, չոր անտառների և սավաննաների, արևադարձային կիսանապատների և արևադարձային անապատների զոնաները: Արևադարձային գոտիների սահմաններում օվկիանոսը բնութագրվում է ջրի բարձր ջերմաստիճանով և աղիությամբ, թթվածնի սակավությամբ և դրանցով պայմանավորված կենսաքիմիական առանձնահատկություններով :