Սոֆյա Վերգարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Վերգարա
Ծնվել էհուլիսի 10, 1972(1972-07-10)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրԲառանկիլյա, Կոլումբիա
ԿրթությունMarymount International School Barranquilla?
Քաղաքացիություն Կոլումբիա և  ԱՄՆ[4]
Կրոնկաթոլիկություն և քրիստոնեություն
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, ձայնային դերասանուհի, դերասանուհի և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Julio Enrique Vergara Robayo?, մայր՝ Margarita Vergara Dávila De Vergara?
Ամուսին(ներ)Ջո Մանգանելո
Համատեղ ապրող(ներ)անհայտ
Պարգևներ և մրցանակներ
sofiavergara.com

Սոֆյա Մարգարիտա Վերգարա Վերգարա (իսպ.՝ Sofía Margarita Vergara Vergara, հուլիսի 10, 1972(1972-07-10)[1][2][3], Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբիացի դերասանուհի, մոդել և հաղորդավարուհի։

Նախնական ճանաչման է արժանացել ուշ 1990-ականներին «Univision» իսպանալեզու հեռուստաալիքով հաղորդումներ վարելուց։

Առավելապես հայնտի է «Սմուրֆներ» (2011), «Նոր տարվա նախօրե» (2011), «Երեք պնակալեզները» (2012), «Փախուստ երկիր մոլորակից» (2013) «Մաչետեն սպանում է» (2013) ևայլ ֆիլմերում ունեցած դերակատարումից։

2012 և 2013 թվականներին ճանաչվել է որպես Միացյալ Նահանգների հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհին[5]։

«Ժամանակակաից ընտանիք» («Ամերիկյան ընտանիք») սերիալում ունեցած դերակատարման համար առաջադրվել է չորս Ոսկե Գլոբուս, չորս Պրայմ-թայմ Էմմի և յոթ Կինոդերասանների միության մրցանակի[6]։ 2014 թվականին «Ֆորբս» հանդեսի կողմից ճանաչվել է որպես աշխարհի 32-րդ ամենաազդեցիկ կինը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Augustyn A. Encyclopædia Britannica
  4. Grossman S. Watch Sofia Vergara Explain How She Became a U.S. Citizen / N. GibbsNYC: Time Inc., 2014. — ISSN 0040-781X; 2169-1665
  5. «Սոֆյա Վերգարան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է», «Ֆորբս» (2013-04-09), վերցված է՝ 2013-09-05.
  6. «Սոֆյա Վերգարայի մրցանակներ».
  7. «Աշխարհի 100 ամենաազդեցիկ տիկնայք». «Ֆորբս». «Ֆորբս». Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]