Սոֆյա Էլիզաբեթ Բրեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Էլիզաբեթ Բրեններ
Ծնվել էապրիլի 29, 1659(1659-04-29)[1][2][3]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[1]
Վախճանվել էսեպտեմբերի 14, 1730(1730-09-14)[1][2][4] (71 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրական սալոնի տեր և գրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունGerman school in Stockholm?
ԱմուսինElias Brenner?[1]
ԶավակներCarl de Brenner?
 Sophia Elisabet Brenner Վիքիպահեստում

Սոֆյա Էլիզաբեթ Բրեններ (շվեդ.՝ Sophia Elisabet Brenner, ապրիլի 29, 1659(1659-04-29)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[1] - սեպտեմբերի 14, 1730(1730-09-14)[1][2][4], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), 17-18-րդ դարերի շվեդ բանաստեղծուհի և արձակագիր, ում շնորհվել է «Շվեդական Սաֆո» պատվանունը[5]։ Եղել է գրական-գեղարվեստական երկեր ստեղծած առաջին շվեդուհին, կանանց մտավոր ազատագրման համար մղվող պայքարի առաջնամարտիկներից մեկը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1659 թվականի ապրիլի 29-ին, Ստոկհոլմում, Նիկլաս Վեբերի (Niklas Weber) ու նրա կնոջ՝ Քրիստինա Սփուրի (Kristina Spoor) ընտանիքում, որոնք Շվեդիա էին տեղափոխվել Գերմանիայից[7]։

Սոֆյան շատ լավ կրթություն է ստացել, որ այն ժամանակներում ոչ բոլոր աղջիկներին էր հասանելի[8]։ Սովորել է Ստոկհոլմի գերմանական արական դպրոցում, գրեթե ազատորեն տիրապետել վեց լեզվի, դեռ պարմանուհի՝ սկսել է բանաստեղծություններ գրել շվեդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հոլանդերեն, իտալերեն, լատիներեն։ Որոշ չափով տիրապետում էր նաև անգլերենին։ Շվեդիայի առաջին աշակերտուհիներից էր, որ գնում էր Ուրսուլա Ագրիկոլայի ու Մարիա Պալմգրենի ոտնահետքերով։ 1680 թվականին Սոֆյան ամուսնացել է անվանի նկարիչ Էլիաս Բրենների հետ, ում համարում են նաև շվեդական դրամագիտության (նումիզմատիկայի) հայր։ Ամուսնական այս զույգն ունեցել է 15 երեխա։

Բրեններ ամուսինների մտերիմների շրջանում տեղ էին գրավել պոեզիայով տարված այնպիսի անհատներ, ինչպես՝ Ավրորա ֆոն Քյոնիգսմարկը, Աննա Մարիա Էրենստրալը, Յոհան Ռունիուսը, Ուրբան Երնեն, Պետրուս Տիլեուսը... 1713 թվականին Սոֆյան լույս է ընծայել իր բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Poetiske dikter»-ը՝ դառնալով շվեդերեն բանաստեղծություններ գրած ու հրատարակած առաջին կինը։ Որպես «Det Qwinliga Könetz rätmätige Förswar» պոեմի (1693 թ.) հեղինակ՝ նա համարվում է նաև շվեդ առաջին ֆեմինիստուհին։ Բացի այդ, նա առաջին կինն է, ում շնորհվել է գրողների համար սահմանված պետական թոշակ (1723 թվականից)[9]։

Սոֆյա Բրենները հեղինակել է նաև արձակ ստեղծագործություններ։

Վախճանվել է 1730 թվականի սեպտեմբերի 14-ին, Ստոկհոլմում։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Det Qwinliga Könetz rätmätige Förswar, 1693.
  • Poetiske Dikter, 1709.
  • Vårs Herres och Frälsares Jesu Christi alldra heligaste Pijnos Historia rijmvijs betraktad, 1727.
  • Samlade vitterhetsarbeten af svenska författare från Stjernhjelm till Dalin.
  • Samlade dikter.
  • Letters of learned a lady : Sophia Elisabeth brenner's correspondence, with an edition of her letters to and from Otto Sperling the Younger.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nils Bohman. Artikel i Svenska män och kvinnor del 1, Albert Bonniers förlag Stockholm 1942.
  • Lundh-Eriksson, Nanna. Den glömda drottningen. Karl XII: s syster. Ulrika Eleonora D. Y. och hennes tid. Affärstryckeriet, Norrtälje (1976).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Sophia Elisabet Brenner (f. Weber) (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Sophia Elisabeth Brenner (շվեդերեն)SLS.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Sophia Elisabet Brenner, Svenskt kvinnobiografiskt lexikon.
  6. Sophia Elisabeth Brenner (1659—1730)
  7. nach Gero von Wilpert, S. 216
  8. Sophia Elisabet Brenner, Dictionary of Swedish National Biography.
  9. Sophia Elisabet Brenner, The History of Nordic Women's Literature.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Էլիզաբեթ Բրեններ» հոդվածին։