Սոֆիայի բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիայի բժշկական համալսարան
բուլղար․՝ Медицински университет
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումանգլ.՝ Medical University, Sofia
ԿարգախոսErudiendo, Sciendo, Curando
Հիմնադրված է1950
ՌեկտորՎիկտոր Զլատկով
Ուսանողներ8311
Ընդհանուր անձնակազմ1969
Ասպիրանտուրա2237
Դոկտորանտուրա121
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[2]
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՏրիադիցա
Կայքmu-sofia.bg
Սոֆիայի բժշկական համալսարան (Բուլղարիա)##
Սոֆիայի բժշկական համալսարան (Բուլղարիա)
Սոֆիայի բժշկական համալսարան, Բուլղարիա
 Sofia Medical University Վիքիպահեստում

Սոֆիայի բժշկական համալսարան (բուլղար․՝ Медицински университет), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Սոֆիա քաղաքում։ Բուլղարիայի ամենահին բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն է։

Համալսարանում ուսանում է ավելի քան 8300 ուսանող, որոնց թվում 3100 օտարերկյա, 121 դոկտորանտուրայի, 2237 ասպիրանտուրայի և 23 կլինիկական օրդինատոր։ Այն կազմված է չորս ֆակուլտետներից՝ Բժշկական ֆակուլտետ, ստոմատոլոգիական ֆակուլտետ, դեղագործական ֆակուլտետ և հասարակական առողջապահության ֆակուլտետ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիայի բժշկական համալսարանը Բուլղարիայի ամենահին բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ Իր պատմության սկիզբը դրել է բուլղարացի արքա Ֆերդինանդ I-ը՝ հրատարակելով Սոֆիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիմնադրման մասին հրամանը։ Առաջին դասախոսությունը կարդացել է պրոֆեսոր Գ. Շիշկովը 1918 թվականին։ Բուլղարիայի բժշկության առաջին պրոֆեսորներից են եղել Վ. Մոլովը, Պ. Ստոյանովը, Ս. Կիրկովիչը, Ի. Կիպրովը (առաջին դեկան), Ռ. Հ. Կանը, Տ. Պետրովը, Պաշևը, Ատ. Տեոդորովը և այլք։ Նոր ֆակուլտետի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մ. Ռուսևը, Ա. Մ. Պետրովը, Ս. Վատևը և Պ. Օրահովացը։

Կազմվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական համալսարանը իր մեջ ներառում է 4 ֆակուլտետ, 1 դեպարտամենտ (լեզվային կրթության և ուսանողական սպորտի դեպարտամենտ), 1 քոլեջ («Յորդանկա Ֆիլարետովա» բժշկական քոլեջը Սոֆիայում), 1 մասնաճյուղ Վրացա քաղաքում, Կենտրոնական բժշկական գրադարան, Համալսարանական էլեկտրոնային, տեղեկատվական և ուսուցողական կենտրոն ու 14 համալսարանական հիվանդանոց։ Ինչպես ԱՄՆ-ում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում, այն կազմված է երկու հիմնական կազմություններից՝ մինչկլինիկական բազայից և կլինիկական բազայից։ Համալսարանում աշխատում են 1969 դասավանդող և գիտական աշխատող։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղագործական ֆակուլտետը Սոֆիայի Մոսկովյան փողոցի վրա
  • Բժշկական ֆակուլտետ
  • Ստոմատոլոգիական ֆակուլտետ
  • Դեղագործական ֆակուլտետ
  • Հասարակական առողջապահության ֆակուլտետ

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Վիկտոր Զլատկով
  • Ուսումնական գործունեության փոխռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Տիհոմիրա Զլատանովա
  • Լիազորագրման և գիտության փոխռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Վալենտինա Պետկովա
  • Հետդիպլոմային ուսուցման, միջազգային ինտեգրացման և ֆինանսավորման ծրագրի փոխռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Ռադոմիր Ուգրինով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  3. «Подробна информация Медицински университет - София» (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite web}}: Text "websiteМинистерство образования и науки" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի բժշկական համալսարան» հոդվածին։