Սոֆի ֆոն Ադելունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի ֆոն Ադելունգ
գերմ.՝ Sophie von Adelung
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1850(1850-03-11)[1][2]
ԾննդավայրՇտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն[3]
Մահացել էհունիսի 15, 1927(1927-06-15)[2] (77 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունթարգմանչուհի, դրամատուրգ, վիպասան, նկարչուհի և գրող
Ծնողներհայր՝ Nikolaus von Adelung?, մայր՝ Alexandra Fyodorovna Schubert?
 Sophie von Adelung Վիքիպահեստում

Սոֆի (Սոֆյա) Նիկոլաևնա ֆոն Ադելունգ (գերմ.՝ Sophie von Adelung, մարտի 11, 1850(1850-03-11)[1][2], Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն[3] - հունիսի 15, 1927(1927-06-15)[2], Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[3]), ռուսական ծագմամբ գերմանացի գրող և նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի ֆոն Ադելունգը ծագումով եղել է ռուսական ընտանիքից՝ պետական խորհրդական Նիկոլայ Ֆեոդրովիչ ֆոն Ադելունգի և Ալեքսանդրա Ֆեդորովնա ֆոն Շուբերտի դուստրը, գրող Օլգա ֆոն Ադելունգի քույրը և օդերևութաբան Վլադիմիր Կյոպպենի, կենդանաբան Ֆյոդոր Կյոպպենի, գրող Աննա Կորվին-Կրուկովսկու և մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայայի հորեղբոր աղջիկը[4], որի մասին հիշողությունները նա հրապարակել է 1896 թվականին «Գերմանական տեսություն» («Deutschen Rundschau») ամսագրում։

Բարեկամություն էր անում Մեծ Իշխանուհի Վերա Կոնստանտինովնայի հետ։ Նամակագրական կապի մեջ էր Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի հետ, որին Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո 1914 թվականի օգոստոսին գրել էր ռուսական հպատակությունից հրաժարվելու մասին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի ֆոն Ադելունգը հիմնականում գրել է երիտասարդ տարիներին՝ ինքնուրույն կատարելով իր աշխատանքների նկարազարդումները։ Նրա առանձին ստեղծագործություններ կապված են Ռուսաստանի հետ։ Պատմվածքների ժողովածուի, վիպակների, պիեսների հեղինակ է, որոնք ռուսերենից թարգմանվել են գերմաներեն։ Սոֆի ֆոն Ադելունգը, լինելով հաստիքային աշխատակից, պարբերաբար գրում էր «Die Frau», «Fürs Haus» կամ «Die Wahrheit» ամսագրերի համար, տպագրվում էր Տեկլի ֆոն Գամպերտի «Töchteralbum» ամսագրում։

Վարդով աղջիկը, մոտ 1927
  • Zwei Mädchenbilder in Pastell. Erzählungen für junge Mädchen (1888)
  • Russlana. Erzählung für junge Mädchen (1888)
  • Kleeblatt. Drei Erzählungen für junge Mädchen (1889)
  • Jugenderinnerungen an Sophie Kowalewsky (1896)
  • Jugendbühne. Ernste und heitere Theaterstücke für die Jugend herausgegeben von Sophie von Adelung (5 Bände)
    • Band 1: Heinrich von Eichenfels, Die Schneckenvroni, Der Grösste
    • Band 2: Der Lumpensammler, Die Maikönigin
    • Band 3: Rosa von Tannenburg. Das Blumenkörbchen. Das Johanniskäferchen. (58).
    • Band 5: Der verzauberte Königssohn (nach einem Märchen von M. Chovanetz; 1897)
  • Das graue Fräulein auf Scharfenstein. Hessische Volkssage (1897)
  • Зачарованный принц (1897).
  • Sonntagsfriede am Werktag (1920)
  • Chopin als Lehrer (1923)
  • Täubchen (1924)
  • Hamsmelis Mäxle (1830)
  • Der grössere Held und Das Professorle

Սոֆի ֆոն Ադելունգը նկարչուհի էր, դիմանկարի վարպետ և զարդանկարող։ Նրա հանրահայտ կտավներից են՝

  • Երիտասարդ կինը դիմացից, զարդերով
  • Երիտասարդ աղջկա դիմանկարը (1893)
  • Աղջկա դիմանկարը վարդով
  • Երկու աղջիկները գունամատիտի երանգներով
  • Գլխանոցով երիտասարդ կնոջ դիմանկարը
  • Ինքնանկար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի ֆոն Ադելունգ» հոդվածին։