Սուրեն Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Դարբինյան
Ծնվել էմայիսի 10, 1931(1931-05-10)[1] (92 տարեկան)
Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներկրաֆիզիկոս և երկրաշարժագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1977)

Սուրեն Սոկրատի Դարբինյան (մայիսի 10, 1931(1931-05-10)[1], Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), սեյսմակայուն շինարարության բնագավառի գիտնական։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1982): ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս (2002)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Դարբինյանը ծնվել է 1931 թվականի մայիսի 10-ին, Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում։ 1953 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը[3] և աշխատանքի անցել ՀԽՍՀ ԳԱ Շինանյութերի և շինարարական կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում (ԱԻՍՄ)։ 1963-1993 թվականներին Հայաստանի ԳԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում եղել է ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, գիտության գծով փոխտնօրեն։ Գիտական աշխատանքին զուգահեռ դասավանդել է ՀՃՊՀ Գյումրիի մասնաճյուղում։ 1977 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[4]։ Հեղինակ է ավելի քան 80 գիտական հոդվածների, համահեղինակ երկու մենագրությունների, զեկուցումներով հանդես է եկել միջազգային և համամիութենական մի շարք գիտաժողովներում։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են հինգ թեկնածուական ատենախոսություններ։ Մեծ ավանդ ունի Գյումրիի ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ստեղծման և զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ այնտեղ կազմակերպվել են տարբեր լաբորատորիաներ, այդ թվում՝ առաջին հաշվողական կենտրոնը։ Ակադեմիկոս Ա. Նազարովի հետ համատեղ Դարբինյանը մշակել է գործիքային հիմքով սեյսմիկ բալայնության որոշման սանդղակ։ Ակտիվ գիտական գործունեություն է ծավալել Սպիտակի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման ուղղությամբ, որի համար պարգևատրվել է ՀՀ կառավարության պատվոգրով։ Մինչև ԽՍՀՄ փլուզումը, Դարբինյանը եղել է «Ինժեներային սեյսմաբանություն» հանդեսի գլխավոր խմբագիրը։ 1993 թվականից Դարբինյանն աշխատել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում՝ տարբեր տարիների զբաղեցնելով շինարարական մեխանիկայի, նյութերի դիմադրության, տեսական մեխանիկայի ամբիոնների վարիչի պաշտոնները[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Գերագույն խորհրդի մեդալներ (2) և պատվոգրեր
  • ՀՀ Կառավարության պատվոգիր
  • ԳԱԱ մի շարք պատվոգրեր
  • Ռենտգենի անվան մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Основы количественного определения интенсивности сильных землетпясений, Ереван, 1974.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2882
  2. www.raen.am http://www.raen.am/members/d10.html. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 135։
  4. «Дарбинян, Сурен Сократович - К расчету сооружений на сейсмические воздействия с учетом упруго пластических деформаций [Текст] : Автореферат дис., представленной на соискание ученой степени кандидата технических наук - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Գիտություններ Երկրի մասին, 2011, 64, No 3, 64-65: Սուրեն Սոկրատի Դարբինյան (ծննդյան 80-ամյակին)» (PDF).(չաշխատող հղում)