Սուրեն Ավետիսյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Ավետիսյան
Ծնվել էհունվարի 6, 1931(1931-01-06) (93 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1952)
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և պետական գործիչ
ԱշխատավայրԱվանգարդ և Երեկոյան Երևան

Սուրեն Ավետիսյան (հունվարի 6, 1931(1931-01-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, հասարակական-քաղաքական և պետական ականավոր գործիչ, մտավորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Ավետիսյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 6-ին, Երևանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է «Ավանգարդ» և «Երեկոյան Երևան» թերթերի խմբագրություններում, այնուհետև եղել է «Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիր։ 1971-1974 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ, 1974-1980 թվականներին ընտրվել է Երևանի քաղկոմի քարտուղար, 1980-1986 թվականներին նշանակվել է Կենտկոմի կուլտուրայի բաժնի վարիչ։ 1986-1988 թվականներին Սուրեն Ավետիսյանն աշխատել է հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ՝ համակարգելով հանրապետության կրթության, մշակույթի, առողջապահության, մամուլի և այլ բնագավառներ։ 1988 թվականին Սուրեն Ավետիսյանն ընտրվել է հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։

1991 թվականին աշխատել է Հայկական բաց համալսարանում` որպես փոխտնօրեն։ Այնուհետև նա կրկին վերադարձել է մամուլի ոլորտ և շուրջ 15 տարի աշխատել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում որպես գլխավոր խմբագիր։

Սուրեն Ավետիսյանն ընտրվել է Գերագույն խորհրդի և Երքաղխորհրդի մի քանի գումարումների պատգամավոր, պարգևատրվել է բազմաթիվ պետական շքանշաններով և մեդալներով։ Նա հասարակական մի շարք կազմակերպությունների անդամ էր, մեծ է նրա դերը Հայաստանի «Մանկական ֆոնդի» կազմավորման և զարգացման գործում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ նախագահություն, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, «Գիտություն» հրատարակչություն «Սուրեն Ավետիսյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2008, էջ 304-305