Սուրբ Տիմոթեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Տիմոթեոս
հին հունարեն՝ Τιμόθεος
Դիմանկար
Ծնվել է17
ԾննդավայրԼիստրա, Մերամ, Քոնյայի մարզ, Թուրքիա
Մահացել է97
Մահվան վայրԵփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա
ԳերեզմանՍուրբ Առաքյալների եկեղեցի
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքահանա
Ծնողներմայր՝ Eunice?[1]
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
 Saint Timothy Վիքիպահեստում

Սուրբ Տիմոթեոս ( հուն․՝ Τιμόθεος լատին․՝ Timótheos - Աստծուն փառաբանող կամ Աստծուց փառաբանված, 17, Լիստրա, Մերամ, Քոնյայի մարզ, Թուրքիա - 97, Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա)[2], վաղ քրիստոնեական քարոզիչ և Եփեսոսի[3] առաջին քրիստոնյա եպիսկոպոս, ով ավանդության համաձայն մահացել է 97 թվականին։

Տիմոթեոսը ծնվել է Լուստրայի Լուկաոնիա քաղաքում (Փոքր Ասիայի արևմտյան մաս) մայրը հրեա էր, ով հետագայում դարձել է քրիստոնյա, իսկ հայրը հույն է եղել։ Պողոս առաքյալը հանդիպել է նրան իր առաքելական երկրորդ ճամփորդության ընթացքում և նա Սիլասի հետ միասին դարձել է Պողոսի գործընկերն ու ուղեկիցը[4] : Ըստ Նոր Կտակարանի, Տիմոթեոսը ճամփորդել է իր ուսուցչի՝ Պողոս առաքյալի հետ։ Պողոսը նրան վստահել է կարևոր հանձնարարություններ։ Նրան են ուղղված Պողոսի Տիմոթեոսի Առաջին և Երկրորդ Առաքելական թղթերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմոթեոսը ծնունդով Լուկաոնիայի Լուստրա քաղաքից է եղել (Անատոլիա)[5]։ Երբ Պողոսը և Բառնաբասը առաջին անգամ այցելել են Լուստրիա, Պողոսը բուժել է մի մարդու, ով ի ծնէ հաշմանդամ էր, որից հետո տեղաբնիկներից շատերը ընդունել են նրա վարդապետությունը։ Երբ Պողոսը մի քանի տարի անց Սիլասի հետ վերադարձել է Լուստրիա, Տիմոթեոսը արդեն Քրիստոնեական համայնքի հարգված անդամ էր, ինչպես եղել էին նրա տատ Լաւոդիան և նրա մայր Եվնիկէն, որոնք երկուսն էլ ազգությամբ հրեա էին։ Բ Տիմոթեոս 1:5 համարում նրա մայրն ու տատիկը հիշատակվում են որպես աստվածապաշտ և հավատացյալ անձինք։ Ասվում է, որ Տիմոթեոսը ծանոթ է եղել Սուրբ Գրքի բովանդակությանը դեռևս մանկուց։ Ա Կորնթացիների 16:10 համարում նշված է, որ նա իր բնույթով զուսպ և ամաչկոտ է եղել։

Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ. որովհետև Տիրոջ գործն է անում[6]։
- Նոր Կտակարան, Ա Կորնթ., 16:10

Տիմոթեոսի հայրը հույն հեթանոս էր։ Այսպիսով, Տիմոթեոսը թլպատված չի եղել և համաձայն Գործք 16:1-3 համարի Պողոսը միջամտել է, որպեսզի կատարվի Տիմոթեոսի թլպատումը, որով երաշխավորած կլիներ Տիմոթեոսի ընդունելիությունը հրեաների շրջանում, որոնց նա պիտի քարոզեր։ Ըստ ՄքԳարվեյի «Արդեն մենք ունենք մի իրավիճակ մեր առջև. թլպատելով Տիմոթեոսին իր [Պողոսի] իսկ ձեոքով ի պատասխան «տեղաբնակ հրեաների»»[7]։ Այն չէր համապատասխանում Երուսաղեմի Ժողովի որոշմանը, ըստ որի չէր պահանջվում, որ հեթանոս հավատացյալները թլպատվեն։

Տիմոթեոսը դարձել է Պողոսի աշակերտը, իսկ ավելի ուշ՝ նրա մշտական ուղեկիցն ու գործակիցը առաքելական քարոզչության մեջ[8]։ 52 թվականին, Պողոսը և Սիլասը Տիմոթեոսին իրենց հետ տարել են ճամփորդության դեպի Մակեդոնիա։ Օգոստինոսը գովաբանում է նրա եռանդն ու անշահախնդրությունը անմիջապես լքելու իր երկիրը, իր տունը և իր ծնողներին, հետևելու առաքյալին, կիսելու նրա աղքատությունն ու տանջանքները[9]։ Հավանաբար, Տիմոթեոսը վատառողջ է եղել կամ «հաճախակի հիվանդացել է», որովհետև Պողոսը նրան խորհուրդ է տվել «մի քիչ գինի օգտագործիր քո ստամոքսի համար»[10]։

Երբ Պողոսը Աթենք է գնացել, Սիլասը և Տիմոթեոսը որոշ ժամանակ մնացել են Բերիայում և Թեսաղոնիկեում՝ նախքան Պողոսը կմիանար նրանց Կորնթոսում[9]։ Գործքում Տիմոթեոսը հայտնվում է Պողոսի Եփեսոսում մնալու ընթացքում (54-57 թվականներին), իսկ 56 թվականի վերջին կամ 57 թվականի սկզբին Պողոսը ուղարկում է Տիմոթեոսին Մակեդոնիա այն նպատակով, որ նա վերջապես ժամանի Կորնթոս։ Տիմոթեոսը եկել է Կորնթոս Պողոսի Կորնթացիներին ուղղված առաջին նամակի քաղաք հասնելուց անմիջապես հետո։

57-58 թվականների ձմռանը Տիմոթեոսը Պողոսի հետ է եղել Կորնթոսում, երբ Պողոսը ուղարկել է իր նամակը Հռոմիացիներին (Հռոմեացիներ 16:21)։ Համաձայն Գործք 20:3-6 համարի, Տիմոթեոսը Պողոսի հետ Մակեդոնիայում է եղել նախքան 58 թվականի Պասեքը։ Նա թողել է քաղաքը Պողոսից առաջ՝ սպասելու համար նրան Տրովադայում (Գործք 20:4-5)։ «Սա Տիմոթեոսի մասին վերջին հիշատակումն է Գործքում», նշում է Ռայմոնդ Բրաունը[11]։ 64 թվականին Պողոսը թողել է Տիմոթեոսին Եփեսոսում՝ տեղի եկեղեցին ղեկավարելու համար[9]։

Պողոս ը և Տիմոթեոսը մտերիմ են եղել, և Պողոսը վստահել է նրան հատուկ կարևորություն ունեցող հանձնարարություններ։ Տիմոթեոսի անունը հիշատակվում է որպես Կորնթացիների երկրորդ, Փիլիպպեցիներին, Կողոսացիներին, Թեսաղոնիկեցիների առաջին, Թեսաղոնիկեցիների երկրորդ և Փիլիմոնին ուղղղված թղթերի համահեղինակ։ Պողոսը Փիլիպպեցիներին գրում է Տիմոթեոսի մասին «Ես չունեմ ոչ ոքի նրա պես» (Փիլիպ. 2:19-23): Երբ Պողոսը բանտում էր և սպասում էր իր մարտիրոսությանը, նա կանչում է իր հավատարիմ ընկեր Տիմոթեոսին վերջին անգամ նրան հրաժեշտ տալու համար[8]։

Տիմոթեոսը բանտարկվել է առնվազն մեկ անգամ Նոր Կտակարանի գրման ընթացքում. Երբրայեցիների թղթի հեղինակը թղթի վերջում է հիշատակում Տիմոթեոսի բանտից ազատման մասին։

Չնայած Սուրբ Գրքում չունենք հիշատակություն, սակայն առաքյալի մահվան մասին տեղեկություններ կան այլ աղբյուրներում։ Պարականոն համարվող Տիմոթեոսի Գործքը փաստում է, որ 97 թվականին 80-ամյա եպիսկոպոսը փորձել է դադարեցնել աստվածուհի Դիանային նվիրված շքերթը Ավետարանի քարոզչությամբ։ Բարկացած հեթանոսները ծեծել են Տիմոթեոսին, քաշ են տվել փողոցներով և քարկոծելով սպանել[8]։

Սրբադասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմոթեոսը մեծարվում է որպես առաքյալ, սուրբ և մարտիրոս, ում հիշատակության օրը Արևելյան Ուղղափառ Եկեղեցին նշում է հունվարի 22-ին։ Հռոմեական գլխավոր օրացույցով Տիմոթեոսի և Տիտոսի հիշատակության օրը հունվարի 26-ն է՝ Սուրբ Պողոսի Դարձի տոնակատարության հաջորդ օրը։ 13-րդ դարից մինչև 1969 թվականը հունվարի 24-ը՝ Պողոսի Դարձի հիշատակության նախորդ օրը, նշվել է միայն Տիմթեոսի հիշատակության տոն[12]։ Ավետարանական Լյութերական եկեղեցին (Ամերիկա) և Եպիսկոպոսական եկեղեցին Տիտոսի և Սիլասի հետ Տիմոթեոսի հիշատակության օրը նշում են հունվարի 26-ին։ Լյութերական Եկեղեցի-Միսսուրական Սինոդիը Տիմոթեոսի տոնի օրը պահպանել է և նշում է հունվարի 24-ին։

14-րդ դարում Տիմոթեոսի մասունքները տեղափոխվել են Եփեսոսից Կոստանդնուպոլիս և տեղադրվել են Սուրբ Առաքյալների Եկեղեցում՝ Անդրեասի և Ղուկասի շիրիմների մոտ[8]։ Ավելի ուշ՝ 13-րդ դարում, խաչակիրները մասունքները տարել են Իտալիա, և թաղվել են Թերմոլի Տաճարում (մոտ 1239 թվականին)[13]։ Մասունքները վերահայտնաբերվել են 1945 թվականին տաճարի վերականգնողական աշխատանքների ընթացքում։

Սուրբ Տիմոթեոսը նաև Գոր Վիդալի Կյանքը Գողգոթայից (1992) նովելի գլխավոր հերոսն է։

Հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմոթեոսը համարվում է ստամոքսի և աղիքային խանգարումների համար բուժիչ աղոթքների հովանավոր սուրբ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Никифор (Бажанов) Тимофей (ռուս.) // Иллюстрированная полная популярная библейская энциклопедия в 4-х выпусках. Выпуск IVМ.: 1892.
  2. «TIMOTHY - First Names and Meanings». Finde. Zelo. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  3. Eusebius (1965), «3.4», Historia Ecclesiastica [The History of the Church], Williamson, G.A. transl., Harmonsworth: Penguin, էջ 109.
  4. Timothy Joins Paul and Silas. Արխիվացված 2020-06-11 Wayback Machine © 2011-2020 BIBLICA. ALL RIGHTS RESERVED WORLDWIDE. 1820 JET STREAM DRIVE, CO SPRINGS, 80921 • 719.488.9200 TERMS OF USE | PRIVACY POLICY. Bibleverse |Acts|16:1–4|NIV. (անգլ.)
  5. "St. Timothy biography". St. Timothy ELCA. Retrieved 2017-06-18.
  6. "Who Was Saint Timothy". Fort Worth, TX: St.Timothy's Episcopal Church. Archived from the original on 2014-11-14. Retrieved 2014-01-17.
  7. "Commentary on Acts of the Apostles". Christian Classics Ethereal Library. Retrieved 2017-06-18.
  8. 8,0 8,1 8,2 8,3 "Apostle Timothy of the Seventy". Lives of the saints. OCA. 2013-01-22. Retrieved 2017-06-18.
  9. 9,0 9,1 9,2 Butler, Alban. Saint Timothy, Bishop and Martyr. The Lives of the Saints. I: January. Bartleby. Retrieved 2017-06-18.
  10. "Saints Timothy and Titus", Franciscan Media
  11. Brown (1997), An Introduction to the New Testament, New York: Doubleday, p. 655.
  12. Calendarium Romanum (Vatican City, 1969), p. 86.
  13. Sanidopoulos, John (September 2011), Skull of apostle Timothy to travel to….
  14. "St. Timothy – Why is He the Patron of Stomach Issues?". Bible saints. January 2017. Retrieved 2018-07-05.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Տիմոթեոս» հոդվածին։