Սուրբ Երրորդություն եկեղեցի (Նախիջևան)
Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Քառաբսիդ կենտրոնագմբեթ եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Նախիջևան քաղաքի հյուսիս-արևմուտք |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Դավանանք | Հայկական առաքելական |
Հոգևոր կարգավիճակ | Չի գործում |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Գմբեթ | մԵԿ |
Շինանյութ | Սրբատաշ բազալտ և վարդագույն տուֆ |
Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում էր Նախիջևան քաղաքի հյուսիսարևմտյան մասում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախիջևան քաղաքի մի քանի տասնյակի հասնող հայկական եկեղեցիներից պահպանվածներից է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձաններից մեկն էր։ Բավականին մեծ եկեղեցի էր, որտեղ 705 թվականին արաբները կենդանի այրեցին հայ նախարարներին[1]։
1840 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով քանդվել է եկեղեցու գմբեթը։ 1881-1900 թվականների ընթացքում եկեղեցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին ականատես Մ․ Սմբտյանը գրել է, որ վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում նրա կառուցվածքում պարզ նշմարվել են 1200 տարի առաջ այրվածների ածխացած մնացորդները և մարդկային ոսկորներ[2]։
1975 թվականին ադրբեջանական իշխանությունների կողմից քանդվել է[1]։
Ճարտարապետական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցված էր վաղ միջնադարյան քառաբսիդ կենտրոնագմբեթ եկեղեցիների հորինվածքով։ Շինարարության ժամանակ օգտագործել են սրբատաշ բազալտ և վարդագույն տուֆ[1]։