Սուրբ Գալլի վանքի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գալլի վանքի գրադարան
Երկիր Շվեյցարիա[1][2]
Տեսակmonastic library?, պատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն և արխիվ
ՏեղադրությունՍանկտ Գալլեն[1][2]
ՀասցեKlosterhof 6d[3]
Այլ տվյալներ
Կայքstiftsbibliothek.ch

Սուրբ Գալլի վանքի գրադարան (գերմ.՝ Stiftsbibliothek St. Gallen), ամենահին գրադարանը Շվեյցարիայում։ Հիմնադրվել է Սուրբ Գալլի վանքի առաջին աբբայի՝ Սուրբ Օտմարի կողմից VIII դարի սկզբում։ Սանկտ Գալլենյան վանքի գրադարանը համարվում է Եվրոպայի հնագույն գրքերի և ձեռագրերի ամենանշանավոր պահոցներից մեկը[4][5]։

Գրադարանը պարունակում է 2100 ձեռագիր, որոնք թվագրվում են VIII-XV դարերին, (օրինակ՝ «Նիբելունգների երգը» ձեռագիրը) և 1650 ինկունաբուլներ։ Գրադարանի ֆոնդերում պահվում է մոտ 160 հազար օրինակ գիրք։ Գրադարանը բաց է հանրային այցերի համար։ Մինչև 1900 թվականը հրատարակված գրքերը սպասարկվում են հատուկ ընթերցասրահում։ Գրադարանի գլխավոր սրահը կառուցված է ռոկոկո ոճով[6][7]։

1983 թվականին գրադարանը Սուրբ Գալլի վանքի հետ միասին ընգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ XX դարում գրադարանի առավել արժեքավոր երաժշտական ձեռագրերը տպագրվել են ֆաքսիմիլային եղանակով (հատկապես Paléographie musicale սերիայում)։

1990-ական թվականներին բացվել է վիրտուալ գրադարան, որտեղ թվայնացվել են կարևորագույն ձեռագրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://vsa-aas.ch/archive/stiftsbibliothek-st-gallen/
  4. «Библиотека монастыря святого Галла». lifeglobe.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Монастырь Святого Галла: история, описание, фото». putidorogi-nn.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Библиотека монастыря святого Галла, Санкт-Галлен: лучшие советы перед посещением». TripAdvisor (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  7. Traveler. «Монастырь Святого Галла, Швейцария | Art Travel Blog» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beat Matthias von Scarpatetti, Die Handschriften der Stiftsbibliothek St. Gallen. Codices 547—669. Hagiographica, Historica, Geographica 8.-18. Jahrhundert. Harrassowitz, ISBN 978-3-447-04716-6։
  • Beat Matthias von Scarpatetti, Die Handschriften der Stiftsbibliothek St. Gallen. Codices 1726—1984 (14.-19. Jahrhundert). Beschreibendes Verzeichnis. Verlag am Klosterhof, ISBN 978-3-906616-02-5։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 268
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Գալլի վանքի գրադարան» հոդվածին։