Սուրբ Բարդուղիմեոսի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Բարդուղիմեոսի կղզի
flag of Saint Barthélemy? Զինանշան


ԿարգավիճակFrench overseas collectivity?
Մտնում էՖրանսիա
Պետական լեզուֆրանսերեն
ՄայրաքաղաքGustavia?
Ազգաբնակչություն10 124 մարդ (2018)[1]
ՀիմնՄարսելյոզ
Հիմնադրված էհուլիսի 15, 2007 թ.
Արժույթեվրո
Ժամային գոտիADT?
Հեռախոսային կոդ+590
Ինտերնետ-դոմեն.bl
comstbarth.fr

Ֆրանսիայի անդրծովյան համայնք Սեն Բարթելմին (ֆրանսերեն՝ Collectivité de Saint-Barthélemy), համանուն կղզի և մի քանի կղզյակներ զբաղեցնող համայնք է Կարիբյան ծովում, Վեստ Ինդիաում։ Ստեղծվել է 2007 թվականի փետրվարի 22-ին։ Մինչև այդ տարածքը մտնում էր Ֆրանսիայի անդրծովյան Գվադելուպա դեպարտամենտի կազմի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Բարթելմի կղզին գտնվում է Հողմակողմ կղզուց դեպի հյուսիս։ Գտնվում է 200 կմ հոռավորության վրա Գվադելուպա կղզուց, Սեն-Մարտեն կղզու հարևանությամբ։

Կղզու ափերը ժայռոտ են, շրջապատված են կորալյան խութերով և մանր կղզիներով։ Կենտրոնական հատվածը լեռնոտ է (ամենաբարձր կետ՝ 286 մ)։ Կղզում բացակայում են գետերն և գետակները:Կլիման արևադարձային է, ջերմաստիճանը համարյա անփոփոխ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին բացահայտել է Քրիստափոր Կոլոմբոսը 1493 թվականին։ 1648 թվականին կղզի են ներգաղթել ֆրանսիացիները։ 1784 թվականին Ֆրանսիան Սան-Բարթելմին վաճառեց շվեդներին։ 1801 թվականին կղզին գրավեցին անգլիացիները, բայց 1802 թվականին անգլիացիները կղզին վերադարձրեցին Շվեդիային։ 1847 թվականին Շվեդիայի կառավարությունը սևամորթ-ստրուկներին ազատություն տվեցին։ Նրանց մեծամասնությունը արտագաղթեցին կղզուց և ներգաղթեցին Գվադելուպա։ 1877 թվականի օգոստոսի 10_ին Փարիզում կնքված պայմանգրի համաձայն կղզին նորից անցավ Ֆրանսիային։ Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Օսկար II կղզին վերադարձրեց 320000 ֆրանկ գումարի դիմաց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում 2011 թվականի տվյալներով բնակվում է 9035 մարդ։

Էթնիկ կազմը՝ եվրոպացիներ, մուլատներ, սևամորթներ, գվադելուպյան մետիսներ։

Բնակչությունը խոսում է ֆրանսերեն, կրեոլերեն, անգլերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]