Սուրբ Աստվածածին վանք (Արգելան)
Սուրբ Աստվածածին վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Առաջին հիշատակում | 13-րդ դար |
Արգելանի Սուրբ Աստվածածին վանք, հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Ծաղկանց լեռների հարավային լանջին, բարձր քարաժայռի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակվում է 13-րդ դարից, Տեր Հուսկանորդի Ստեփանոսի անվան հետ կապված։ 1251 թվականին, վերջինիս մահից հետո նրա գերեզմանի վրա, վանքից ոչ հեռու, հիմնվել է Բերկրիի Ս. Ստեփանոս վանքը, և երկու վանքերը մեկ միաբանություն են կազմել։ 15-րդ դարում դարձել է առաջնորդանիստ, այստեղ գործել է գրչության կենտրոն։ 1462 թվականին վանք է այցելել Աղթամարի Զաքարիա կաթողիկոսը։ 16-րդ դարում վանքում գործել են գրիչ և տաղասաց Եղիա Բերկրեցին ու Անդրեաս Արգելանցին։
19-րդ դարում վանքն ունեցել է ընդարձակ հողամասեր և արոտավայրեր։ Վանքի այսօր կանգուն եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի արտաքին ճակատների երեսապատման սրբատաշ քարերը շրջակայքի բնակիչները պոկել են[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 142 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902:
- Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940: