Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի
St. Antuan Katolik Kilisesi
Եկեղեցու տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ, Թուրքիա Թուրքիա
Հասցեİstiklal Caddesi, Beyoğlu - ISTANBUL
Դավանանքկաթոլիկություն
ԹեմApostolic Vicariate of Istanbul?
Հիմնական ամսաթվերը1906
Ներկա վիճակգործող
ՆվիրվածԱնտոնի Պադուացի
ԱնվանվածԱնտոնի Պադուացի
ՃարտարապետՋուլիո Մոնջերի
Ճարտարապետական ոճՎենետիկյան
Կառուցման սկիզբ1906 թվականի օգոստոսի 23
Կառուցման ավարտ1912 թիվ, փետրվարի 15
Հիմնադրված1906
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 St. Anthony of Padua Church in Istanbul Վիքիպահեստում
sentantuan.com

Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի, կաթոլիկ բազիլկա քաղաք Ստամբուլում, Թուրքիա։ Գտնվում է քաղաքի եվրոպական մասում, Բեյօղլի թաղամասում, Իստիկլալ փողոցի 171 հասցեում։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկյան միաբանության վանականները Ստամբուլում հայտնվել են դեռևս XIII դարում։ Առաջին եկեղեցին, որը նվիրված էր սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցուն՝ միաբանության հիմնադրին, կառուցվել է Գալաթայում 1230 թվականին։ Սուրբ Ֆրանցիսկի եկեղեցին այն սակավաթիվ քարաշեն շինություններից էր, որը դիմակայեց 1696 թվականի հրդեհին։ Սակայն, հրդեհից հետո, սուլթան Մուստաֆա II-ի հրամանով այն վերցվեց ֆրանցիսկներից և վերածվեց մզկիթի։ 1724 թվականին իտալական համայնքը կառուցեց նոր եկեղեցի՝ նվիրված Սուրբ Անտոնիոս Պադուացուն։ Այդ եկեղեցին կանգուն մնաց 180 տարի։ 1904 թվականին այն քանդում են՝ հիմնավորումով որ խանգարում է տրամվայի ռելսերի անցկացմանը։ Թուրքական կառավարությունը ոչ հեռու հատկացնում է հողատարածք։ Արդյունքում 1906 թվականի օգոստոսի 23-ին դրվում է նորակառույց եկեղեցու առաջին քարը։

Եկեղեցին վենետիկյան նեոկլասիցիզմի ոճով էր, որի նախագծի հեղինակն էր իտալացի ճարտարապետ Ջուլիո Մոնջերին։ Եկեղեցու շինարարությունն ավարտվեց 1912 թվականի փետրվարի 15-ին[1]։ Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվեցին նաև երկու հինգհարկանի շինություններ՝ եկեղեցու ոճին հարիր։ Այդ իսկ պատճառով եկեղեցին հայտնվեց մեծ բակի ներսում։ Իստիկլալ փողոցից դեպի եկեղեցու գնալու համար պետք է անցնել գեղեցիկ սլաքաձև կամարակապի տակով։

1932 թվականին Հռոմի պապ Պիոս XI եկեղեցուն տվեց փոքր բազիլիկայի աստիճան։ Այն Ստամբուլի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին է[2]։ Այդ նույն տարում եկեղեցում առաջին անգամ քարոզեց Անջելո Ջուզեպպե Ռոնկալլին, ապագա Հռոմի պապ Հովհաննես XXIII-ը։ Նա Պապի անունից ծառայեց այստեղ 10 տարի։ Եկեղեցու մոտ տեղադրված է Հովհաննես XXIII Պապի արձանը[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղանկյուն շինությունն ունի հետևյալ չափերը՝ 20 х 50 մետր։ Այն կառուցված է կերամիկական կարմիր աղյուսից։ Եկեղեցու ճակատին ոչ մեծ աշտարակներ են և երեք մեծ վարդակերպ պատուհաններ՝ ապակենախշերով։ Ճակատամուտքը զարդարված է խճանկարով։ Եկեղեցու ներսի ինտերիերում ուշադրության է արժանի առաստաղը, որտեղ որմնանկարներ են՝ աստվածաշնչյան տեսարաններով։ Պատերը զարդարված են խճանկարային որմնասալիկներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի
  2. Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի (Sant’Antonio di Padova Cathedral)(չաշխատող հղում)
  3. «Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի» հոդվածին։