Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԿամենեց-Պոդոլսկի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1633
ԱնվանվածՍտեփանոս Նախավկա
Հիմնադրված1633
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Կամենեց-Պոդոլսկի հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1633 թվականին և ավերվել է թուրքական տիրապետության շրջանում 1672-1699 թվականներին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տարբեր տվյալների հայերը Կամենեց-Պոդոլսկում բնակություն են հաստատել 11-13-րդ դարերում[1][2]։ 17-րդ դարում քաղաքում արդեն հաշվվում էր 1200 հայ ընտանիք[1]։ Կամենեց-Պոդոլսկի բնակչության զգալի մասը կազմելով և զբաղեցնելով քաղաքի մեծ մասը[2], հայերը բնակվել են հիմնականում քաղաքի հարավ-արևելյան մասում, մինչ օրս քաղաքում կա թաղամասերից հայտնի հայկական անունով թաղամաս։ Քաղաքի այդ մասում, բացի հայկական համայնքի վարչական և առևտրային շենքերից, գտնվում էին քաղաքի գլխավոր հայկական տաճարները[3]։

Եկեղեցու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1633 թվականին։ Եկեղեցին գտնվում էր հայկական շուկայից հարավ և իրենից ներկայացնում էր ոչ մեծ չափերի կառույց, որն ավելի շատ նման էր մատուռի։ Հայ պատմաբան և ճանապարհորդ Մինաս Բժիշկյանի (1777-1851) հավաքած տեղեկությունների համաձայն՝ ցանկանալով լսել եկեղեցական ծառայությունն ու պատարագը, եկեղեցին, իր տան մոտ, փողոցի հակառակ կողմում, կառուցել է տեղի մի մեծահարուստ։ Եկեղեցում պահպանվել են Ժվանեցից բերված արձանը, Աստվածամոր արձանը, ինչպես նաև մի քանի ձեռագրեր և Սև մարմարի հարթաքանդակ՝ գրությամբ։ Այս արձանագրության թերի վերծանումը բերվել է Մ․ Բժշկյանի գրքում, որը հրատարակվել է 1830 թվականին։ Ըստ երևույթին, այդ գրությունը մնացել է Ս. Ստեփանոս եկեղեցու շինարարի կողմից, այն ի սկզբանե տեղադրվել է մուտքի մոտ, սակայն քաղաքի գրավումից հետո թուրքական զորքերի կողմից այն հանվել է և այնքան է վնասվել, որ եկեղեցու շինարարի անունն ամբողջությամբ չի վերծանվում[2]։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին ավերվել է թուրքական տիրապետության տարիներին (1672-1699)[4]։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Աստվածածնի սրբապատկերը, որը պատվել է բոլոր քրիստոնեական դավանանքներով, վերադարձվել է Կամենեց-Պոդոլսկի, Սուրբ Նիկոլայ և Ավետման հայկական եկեղեցիները գտնվել են ավերված վիճակում, այդ պատճառով 1700 թվականի մայիսի 22-ին սրբապատկերը տեղադրվել է Սուրբ Ստեփանոսի մատուռում։ Ենթադրվում է, որ մատուռը ստացել է Սուրբ Ստեփանոս անունը՝ ի հիշատակ քաղաքում գոյություն ունեցող համանուն եկեղեցու[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 С. Шкурко (1968). «Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске» (PDF). Историко-филологический журнал № 2 . pp. 233-243. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 В. Р. Григорян (1980). ««История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии)». Ер.: Издательство АН Арм. ССР, стр. 77-92. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Исторические связи и дружба украинского и армянского народов. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1971. — Т. 3. — С. 292-293.
  4. Сецинский, Евфимий Иосифович, «Исторические сведения о приходах и церквах Подольской епархии. Т. I. Каменецкий уезд» Արխիվացված 2013-11-10 Wayback Machine (Каменец-Подольск, 1895); стр 82 Արխիվացված 2020-01-16 Wayback Machine копия Արխիվացված 2016-03-09 Wayback Machine