Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Զովունի, Արագածոտնի մարզ, Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Ներկա վիճակկիսավեր, տարվա մեջ 3-4 ամիս գտնվում է ջրի տակին
Մասն էԶովունի գյուղատեղիի հուշարձանախումբ
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական տիպՀայկական
Ճարտարապետական ոճԳմբեթավոր դահլիճ
Հիմնադրված5-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
40°30'31.6"N 44°26'07.2"E
 Surb Poghos-Petros Church, Jrambar Վիքիպահեստում

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, հայկական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին, թեքության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի

Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։

Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։

Ջրամբարի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի

1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։ Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները։ Երևան, 1988 թ., էջ 31-36։
  • Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Զովունիի արձանագրությունները։ ՀՀ ԳԱ "Պատմա-բանասիրական հանդես", 1980 թ., թիվ 3, էջ 303-306։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]