Սուրբ Շմավոն եկեղեցի (Փառակա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Շմավոն եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵռանավ բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Փառակա գյուղի արևմտյան թաղամասի բարձրադիր բլրի հարթ մասում
ՏարածաշրջանՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Վասպուրական
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակոչնչացված
Ժառանգության կարգավիճակկործանված
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դարի սկզիբ
Կառուցման ավարտ12-րդ դար
Առաջին հիշատակում1665 թվական՝ Ղազար գրչի ձեռագիր
Փակված է2000
Նավի լայնություն5.9 մետր
Շինանյութսրբատաշ բազալտ, գորշ ր սպիտակ քարեր
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Շմավոն եկեղեցի, հայ առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Փառակա գյուղի տարածքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կառուցված էր մինչև 12-րդ դարը պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Փառակա գյուղի արևմտյան թաղամասի բարձրադիր բլրի հարթ մասում։ Իր դիրքով եկեղեցին իշխում էր շրջապատում ՝ արևմտյան ճակատի առջև փռված էր խոր և գեղեցկատես ձորի համայնապատկերը։

1665 թվականը Ղազար գրիչը այստեղ գրչագրել էր մի Ավետարան։ 1680 թվականին եկեղեցին վերանորոգվել էր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կազմված էր եկեղեցուց, գավթից և վանքապատկան այլ շինություններից, որոնք արդեն 20-րդ դարի կեսերից ավերված էին։ Եկեղեցին իր հորինվածքով և ծավալա-տարածական համաչափություններով նմանվում էր Բիստ գյուղի Սուրբ Աստվածածին վանքի եռանավ բազիլիկային, որն իր մեծությամբ Բիստի բազիլիկայից հետո Նախիջևանի ճարտարապետական հուշարձանների թվում երկրորդն էր։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցված էր սրբատաշ բազալտից, գորշ և սպիտակ քարերից։ Եկեղեցու արտաքին շարվածքում օգտագործված էին մեկընդմեջ շարքերով, եկեղեցու ամբողջ ծավալում։

Ավագ խորանը, նրա երկկողմյա երկհարկանի ավանդատները, աղոթասրահը առնված էին ուղղանկյուն ծավալի մեջ։ Մուտքերը երկուսն էին՝ հարավային և արևմտյան ճակատներից։ Ուներ բարձր ինտերիեր։ Երկթեք ծածկով։ Բազիլիկան աղոթասրահի չորս խաչաձև կտրվածքով մույթերով բաժանվում էր երեք նավի։ Կենտրոնական նավի ծածկում՝ թաղի մեջ բացված երդիկը իր վրա կրել էր զանգակատան ռոտոնդան, որը կանգուն էր մինչև 1825-30-ական թվականները։

Ընդարձակ աղոթասրահի (18.87 մետր x 15.2 մետր) կամարները ընդերկայնական մասում խորանից մինչևն մույթերը ունեն 4.25 մետր թռիչք, միջմույթային թռիչքը հավասար էր 6.22 մետր, իսկ մույթերից մինչև եկեղեցու արևմտյան որմնամույթերը հավասար էր 5.9 մետր։ Ընդլայնական մասում մեծ նավի կամարների թռիչքը կազմում էր 6 մետր, իսկ փոքր նավերինը՝ 2.8 մետր։ Ինտերիերը սվաղված էր և պատված էր ծաղկազարդ մոտիվներով որմնանկարներից։ Եկեղեցին որմնանկարվել էր 1680 թվականի վերանորոգումից հետո։

Ավագ խորանի երկու կողմերում տեղադրված երկհարկանի ավանդատները հատակագծու, քառակուսուն մոտ էին (3.58 մետր x 3.4 մետր) և ունեին լայն բացվածքներով որմնախորշեր։ Ավագ խորանի, ծածկի այլ մասերում թողնված թաքստոցների մուտքերը ևս բացված էին ավանդատների առաջին հարկերի արևելյան անկյունային որմնախորշերի մեջ, որոնք փակվել էին սալերով։

Բազիլիկայի արտաքինը զուրկ էր դեկորատիվ մշակումներից։ Հարավային մուտքի կամարի տակ ագուցվաժ էր քառանկյունի շրջանակով քար, որի մեջտեղում եղած բարձրաքանդակը ամբողջովին քայքայվել էր 20-րդ դարի սկզբներին։ Բարձրաքանդակից ներքև՝ բարավորին, քանդակված էր 8 տողին արձանագրություն, որը վերաբերվում էր եկեղեցու վերանորոգմանը 1680 թվականին։

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավիթը կցված էր եկեղեցու արևմտյան ճակատի ողջ երկայնքով։ Կառուցված էր սրբատաշ բազալտից և որձաքարից։ գավթի հյուսիսային և հարավային ծակատները կամարակապ բացվածքներ էին։

1914-20-ական թվականներին եկեղեցու գավիթը ծառայել էր որպես Փառակայի ծխական դպրոցի շենք։

Օժանդակ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում կառուցված էին եղել վանքապատկան շինություններն ու խցերը։

1970 թվականից հետո գավթին կից գտնվող շինությունների ավերակներից հայտնաբերվել էր մի սյան վերին մասի քանդակազարդ խոյակ (փայտյա), որն իր վրա ուներ արձանագրություն՝ «Թ(Վ)ԻՆ ՌՃԿԴ (1715) ՅՈՒՆԻՍԻ ՄԷԿ»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 47-48

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981։