Սուրբ Նշան վանք (Բիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նշան վանք
Կոպատափ անապատ
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
Երկիր{{Դրոշավորում/Ադրբեջանի Հանրապետություն

| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ =

}}
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Բիստ գյուղի 1 կմ հյուսիս, Գիլան գետի աջ կողմում, տեղադրված Էր Բստաձորի հյուսիսային բարձրագագաթ սարերից դեպի վար իջնող բավական ընդարձակ դարավանդներից մեկի հարթության վրա։
ՏարածաշրջանՎասպուրական
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակոչնչացված
Ժառանգության կարգավիճակկործանված
ՆվիրվածՍուրբ Նշանին
Ճարտարապետանհայտ
Ճարտարագետանհայտ
Հիմնադիրանհայտ
Պատվիրող17-րդ դարի վերանորոգման մեկենաս Պետրոս եպիսկոպոս
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ5-րդ դարի սկզիբ
Կառուցման ավարտ5-րդ դար, վերանորոգվել է 17-րդ դարում
Առաջին հիշատակում1336 թվական
Շինանյութսրբատաշ և կարմրագույն տուֆ

Սուրբ Նշան վանք (հայտնի էր նաև Կոպատափ անապատ անունով), հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Բիստ գյուղի 1 կմ հյուսիս, Գիլան գետի աջ կողմում, տեղադրված Էր Բստաձորի հյուսիսային բարձրագագաթ սարերից դեպի վար իջնող բավական ընդարձակ դարավանդներից մեկի հարթության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կառուցված էր 12-րդ դարում պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Բիստ գյուղի 1 կմ հյուսիս, Գիլան գետի աջ կողմում, տեղադրված Էր Բստաձորի հյուսիսային բարձրագագաթ սարերից դեպի վար իջնող բավական ընդարձակ դարավանդներից մեկի հարթության վրա։

Մի քանի ձեռագրերում և 17-18-րդ դարերի որոշ պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվել համալիրի տեղադրության, նրա մշակութային անցյալի և այլ հարցերի մասին, որոնք նպաստում են համալիրի պատմության ուսումնասիրմանը։

Ըստ ավանդության Սուրբ Նշան անապատը հիմնվել Էր դեռևս 5-րդ դարում[2]։

Սուրբ Նշան վանքի մասին առաջին տեղեկությանը հանդիպում է 1336 թվական այդտեղ գրված Ավետարանի հիշատակարանում, որը պահվում Է Մաշտոցի անվան Մատենադարանում[3]։ Մատենադարանում է գտնվում այդտեղ գրված 1489 թվականի Ավետարան ևս, որի հիշատակարանում[4].

«ի գաւառիս Գողթան ի յանապատիս Բուստոյ»

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կազմված էր եկեղեցուց, գավթից, պարսպից և վանքապատկան այլ շինություններից, որոնք արդեն 20-րդ դարի կեսերից ավերված էին։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նշան վանքի եկեղեցին կառուցված Էր կարմրերանգ (տուֆ) սրբատաշ քարերից և բազալտից։ Ուղղանկյուն հատակագծով այդ եկեղեցին մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկա Էր, հնգանիստ աբսիդով, երկհարկանի զույգ ավանդատներով և ծածկված Էր երկթեք տանիքով։

Եկեղեցու չափերն են 13.24 մետր x 9.32 մետր։ Սուրբ Նշանի սրահը հատակագծում համարյա քառակուսի է 9․02 մետր x 9․32 մետր։ Սրահի կամարները հանգչում էին քառակուսի կտրվածքով երկու մույթերի (0․95 մետր) և եկեղեցու արևմտյան պատի ու բեմի անկյունների վրա։

Սուրբ Նշան եկեղեցու հնգանիստ աբսիդում բացված էին հինգ, ավանդատներում՝ երկուական, իսկ սրահում ութ որմնախորշեր։ Աբսիդի և ավանդատների լուսավորությունը իրականացված էր արևելյան որմերի մեկական լուսամուտներով, իսկ սրահինը հարավային որմի երկու և արևմտյան ճակատի երեք լուսամուտներով, ինչպես նաև միջին նավի ծածկում թողնված երդիկով։ Եկեղեցին հյուսիսային կողմում լուսամուտներ չունի։

Սուրբ Նշան եկեղեցու թաքստոցների մուտքերը բացված էին առաջին հարկերի ավանդատների արևելյան լուսամուտների վերևի մասը ծածկող հատվածում, որի համար էլ այդ լուսամուտների ներսի մասի բացվածքները պատի հյուսիսային և հարավային երեսների վրա, ինչպես նաև բարձրությամբ, ունեին մեծ չափեր։ Մուտքերի այդ տեղադրությունը և շարվածքի հետ նույնանման սալերով փակվելը միանգամայն աննկատ են դարձնում թաքստոցների գոյությունը։

Եկեղեցու միակ մուտքը, տեղանքի թելադրանքով, գտնվում էր հարավային ճակատում, որի ուղղանկյուն բացվածքը երիզված էր բարձր և քանդակազարդ կամարով։ Մուտքի բարավորի վրա հինգ տողով քանդակված է եկեղեցու շինարարական արձանագրությունը։

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավիթը կցված էր եկեղեցուն հարավից։ Գավիթը հատակագծում ուղղանկյունի Էր, կառուցված Էր սրբատաշ բազալտից և տեղական կարմիր քարից։ Նրա հարավային ճակատը իրենից ներկայացնում Է երեք բացվածքներով կամարաշար։ Գավթի և եկեղեցու պատերի շարվածքի կոնստրուկտիվ կապերի առկայությունը թռւյլ Էր տալիս եզրակացնելու, որ գավիթը կառուցվել Էր եկեղեցու վերանորոգման հետ միաժամանակ (1668 թվական)։

Պարիսպ և այլ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում կառուցված էին եղել վանքապատկան շինություններն ու խցերը։ Վանքապատկան տարածքը շրջապատված էր պարսպով։ Համալիրի շուրջը՝ հիմնականում նրա հյուսիս-արևմտյան և հարավային կողմի հարթություններում տարածված են եղել նրա մշակովի այգիները, բանջարանոցները, որոնք ոռոգվել էին անապատի հյուսիս-արևելյան կողմի փոքրիկ ձորակից հոսող հորդահոս աղբյուրների ջրով։ Անապատի այգիների մի մասը, թեքաղիր վայրում տեղադրված լինելու հետևանքով, ունեին պատնեշ-պատեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 47-48

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981։
  2. ((Զաքարիա Ագուլեցու օրագրությունը ք․ Երևան, 1938․ էջ 95։
  3. Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր թիվ 6275, Էջ 267բ։
  4. Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր թիվ 6531, Էջ 262ա։