Սուրբ Հովհաննես եկեղեցի (Տամբատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ գմբեթակիր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԲաբեկի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՏամբատ գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ17-րդ դար
Կառուցման ավարտ17-րդ դար
Առաջին հիշատակում17-րդ դար
Փակված է2005
Գմբեթ1
ՇինանյութՍրբատաշ քարեր, գմբեթը՝ աղյուսաշար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում՝ Նախիջևան քաղաքից և Արաքս գետից 5-6 կմ հեռավորության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառի Տամբատ գյուղի կենտրոնական հատվածում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել էր 16-17-րդ դարերում։ Իրենից ներկայացնում էր քառասյուն գմբեթավոր բազիլիկ, որը վերակառուցվել էր ավելի վաղ ժամանակաշրջանում կառուցված եկեղեցու ավերակների վրա։ Արևմտյան ճակատին կցված էր քառամույթ հորինվածքով երկհարկանի և աղյուսաշեն զանգակատունը։

1878-1879 թվականներին եկեղեցու սրահի շրջապատը վերանորոգվել էր Բադալ Շահնազարյանի կողմից։ 1970-ական թվականներին եկեղեցու ծածկը և որմերի մեծ մասը քանդել էին տեղացի բնակիչները։ Այդ ժամանակ ամբողջությամբ կանգուն էր միայն աղյուսաշեն զանգակատունը։

1990-ական թվականներին կիսավեր էր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 25։